Ջոնաթան Ժոզեֆ Ջեյմս (անգլ.՝ Jonathan Joseph James, դեկտեմբերի 12, 1983(1983-12-12), Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ - մայիսի 18, 2008(2008-05-18)[1], Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի հաքեր։

Ջոնաթան Ջեյմս
անգլ.՝ Jonathan Josepe James
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 12, 1983(1983-12-12)
ԾննդավայրՄայամի, Ֆլորիդա, ԱՄՆ
Մահացել էմայիսի 18, 2008(2008-05-18)[1] (24 տարեկան)
Մահվան վայրՄայամի, Ֆլորիդա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՄայամի Պալմետոյի ավագ դպրոց
Մասնագիտությունինֆորմատիկա, Հաքեր և ծրագրավորող

Ջոնաթանը հայտնի դարձավ նրանով, որ դարձավ Ամերիկայում առաջին անչափահասը, ում բանտարկել են «հաքերության» պատճառով։ Առաջին անգամ, երբ նա խախտում կատարեց 15 տարեկան էր և 16 տարեկանում որոշվեց դատավճիռը։ 2008 թվականի մայիսի 18-ին նա մահացավ։ Չնայած նրան, որ նրա մահվան մանրամասները անհայտ են, եթադրվում է, որ Ջեյմսը ինքնասպան է եղել։ Կան տվյալներ, որ ինքնասպանությունը՝ կեղծիք է, և նրա մահը կազմակերպել է կառավարությունը։

Ջեյմսը ջարդել է լուրջ կազմակերպություններ, նրանց թվում է Ռազմական սպառնալիքների նվազեցման գործակալությունը, որը ԱՄՆ-ի ազգային անվտանգության մաս է կազմում։ Դրանից հետո նա հասանելություն է ստացել մուտքանունների և գաղտնաբառերի, ինչպես նաև հնարավորություն՝ տեսնել կառավարական ինֆորմացիա։

1999 թվականի հունիսի 29-ը և 30-ին Ջեյմսը հարձակվել է ՆԱՍԱ-ի վրա։ Նրան հաջողվել է ստանալ հասանելություն, ջարդելով սերվերի գաղտնաբառը, որը գտնվում էր Ալաբամա նահանգում։

Ինչպես հայտնում է ՆԱՍԱ-ն Ջեյմսի գողացած ծրագրային ապահովումն արժեցել է 1,7 մլն դոլար։ Համակարգի խափանումը հայտանբերելուց հետո ՆԱՍԱ-ին անհրաժեշտ եղավ անջատել համակարգը և անցկացնել ստուգում և սա արժեցավ 41000 դոլար։ Ջեյմսը շատ արագ ձերբակալվեց, քանի որ ՆԱՍԱ-ն արեց ամեն ինչ։

Սակայն երիտասարդ տարիքը թույլ տվեց Ջեյմսին ազատվել բանտից։ Փաստաբանի գնահատականով, եթե այդ ժամանակ լիներ չափահաս, նման սուպերկարևոր տեղեկություն գողանալաու համար նրան սպասվում էր ամենաքիչը 10 տարվա ազատազրկում։ Այս փաստով Ջոնաթան Ջեյմսը ասել է․ «Ինքնին ծրագրային կոդը՝ սուտ է․․․ Դա չարժե 1,7 մլն դոլար ինչպես ասվում է»[2][3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 http://www.legacy.com/obituaries/herald/obituary.aspx?page=lifestory&pid=110095968#fbLoggedOut
  2. «Obituary: Jonathan Joseph James». The Miami Herald. 2008 թ․ մայիսի 21. Վերցված է 2008 թ․ մայիսի 21-ին.
  3. Poulsen, Kevin (2009 թ․ հուլիսի 9). «Former Teen Hacker's Suicide Linked to TJX Probe». Wired. Վերցված է 2015 թ․ հունվարի 2-ին.