Ջոկ Ստյորջես (անգլ.՝ Jock Sturges, 1947[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի լուսանկարիչ, մանկական և դեռահասների լուսանկարների վարպետ։ Նրա շատ նկարներ արվել են Ֆրանսիայում, Իռլանդիայում կամ Կալիֆորնիայի նուդիստական լողափներում։

Ջոկ Ստյորջես
անգլ.՝ Jock Sturges
Դիմանկար
Ծնվել է1947[1][2][3][…]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ[4]
ԿրթությունՄարլբորո քոլեջ
Մասնագիտությունլուսանկարիչ
Կայքthe-artists.org
 Jock Sturges Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1947 թվականին Նյու Յորքում, բայց երկար տարիների ընթացքում աշխատել է Սան Ֆրանցիսկոյում։ Այժմ ապրում է Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքում։

Նախնական կրթություն ստանալուց հետո ծառայության է անցել ԱՄՆզինված ուժերում։ Ծառայել է Ճապոնիայում։ Դարձել է ռազմաբազայի գլխավոր լուսանկարիչը։ Զորացրվել է 1970 թվականին։

Ընդունվել է Վերմոնտ նահանգի Մալբորո քոլեջ, որտեղ ուսումնասիրել է մանկավարժական հոգեբանություն։ Քոլեջն ավարտելուց հետո զանազան կրթական հաստատություններում դասավանդել է լուսանկարչություն, աշխատել է որպես լուսանկարիչ և զբաղվել է նորաձևության և գովազդի դիմանկարների նկարահանումներով։ Մեկ տարի աշխատել է ֆոտոտպագրության հայտնի վարպետ Ռիչարդ Բենսոնի ղեկավարությամբ։ 1978 թվականին տեղափոխվել է Կալիֆոռնիա նահանգ։ 1985 թվականին ստացել է արվեստի մագիստրոսի կոչում Սան Ֆրանցիսկոյի արվեստի ինստիտուտում։ Շարունակել է լարված աշխատել որպիսի ամառվա ամիսներին Կալիֆոռնիայի նուդիստական լողափներում, Ֆրանսիայի ատլանտիկական ափերում կամ Իռլանդիայի արևմտյան ափերում լուսանկարելու հնարավորություն կարողանա ստանալ։

Մեծամասամբ նրա տեսադաշտում հայտնվում են սեռական հասունացման փուլում գտնվող աղջիկներ, ինչը գրավում է իրավապաշտպան մարմինների ուշադրությունը։

1990 թվականի ապրիլի 25-ին Ջոկ Ստյորջեսի Սան Ֆրանցիսկոյի ստուդիա են ներխուժել ոստիկանությունն ու հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալները։ Բռնագրավվել են համակարգիչը, նեգատիվներ, լուսանկարչական ապարատներ, պատրաստի նկարներ և այլն։ Հետաքննությունը տևել է ավելի քան մեկ տարի։ ԱՄՆ-ի և Եվրոպայի գեղարվեստի միությունները հանդես են եկել լուսանկարչի պաշտպանությամբ։ Այդ պաշտպանության շնորհիվ Իրավականության պահպանման խորհուրդը որոշում է ընդունել ոստիկանության և ՀԴԲ-ի գործողությունների ապօրինության մասին։ Սան Ֆրանցիսկոյի դատարանը Ջոկին չի առաջադրել ոչ մի մեղադրանք։

Ջոկ Ստյորջեսի ճանաչումը այդ դեպքից հետո մեծացել է։ Դրանից հետո նա հրատարակել է ավելի քան 10 անհատական ալբոմ, կազմակերպել է մի շարք անհատական և մասնակցել բազմաթիվ խմբակային ցուցահանդեսների։ Նրա աշխատաքներնը սկսել են լավ վաճառվել։

1990-ական թվականների երկրորդ կեսին լուսանկարչի դեմ հանդես է եկել ԱՄՆ-ի բողոքականների համայնքը։ Նրանց ակտիվիստները գրախանութներից պահանջել են ոչնչացնել Ջոկի Ստյորջեսի, Դևիդ Համիլթոնի և այլոց ֆոտոալբոմները։ Պուրիտանները նաև հաճախակի դիմել են դատարան։ Մասնավորապես 1990-ական թվականների ավարտին Ալաբամա նահանգում նրանց հաջողվել է արգելել Ջոկ Ստյորջեսի լուսանկարները որպես «անպատշաճ գործողություններ իրականացնող 17 տարեկանից ցածր դեմքերի լուսանկարներ»։ Լուսանկարիչը վերաբերվել է դրան զսպվածությամբ․

Շատ դժվար է ձեռք բերել ճանաչում, զբաղվել բացառապես գեղարվեստական լուսանկարչությամբ։ Հիմա ես հասել եմ դրան, բայց ինձ ընդմիշտ զրկել են հնարավորությունից իմանալու՝ արդյոք իմ ստեղծագործությունները հայտնի են բացառապես իրենց գեղարվեստական արժանիքների համար, թե դա արդյունքն է նրանց շուրջ առաջացած սկանդալների։ Ես ինձ թալանված եմ զգում և ինձ թվում է երբեք չպիտի կարողանամ վերադարձնել գողացվածը։ Որոշ քննադատներ մեղադրել են ինձ՝ ասելով, որ ես ուզում եմ օգուտ քաղել դասավորված իրավիճակից, բայց մոռացել են նշել, որ իրավիճակն իմ մեղքով չէ այսպես դասավորվել։

Ցուցահանդեսներ խմբագրել

Լուսանկարչի առաջին ցուցահանդեսը («Ջոկ Ստյորջես։ Առանց շփոթության») Ռուսաստանում կայացել է 2016 թվականի սեպտեմբերի 7-ին Մոսկվայի Լյումեր եղբայրների անվան լուսանկարչության կենտրոնում։ Պլանավորվում էր, որ այն կտևի մինչև հոկտեմբերի 30-ը[5][6][7]։

Սեպտեմբերի 24-ին սենատոր Ելենա Միզուլինան մեղադրել է կազմակերպիչներին «մանկական պոռնոգրաֆիայի հանրային ցուցադրության մեջ»[8]։ Կազմակերպիչները հերքել են անչափահաս մոդելների նկարների առկայությունը տվյալ ցուցահանդեսում, նրանց տվյալներով լուսանկարներում մերկ են եղել միայն չափահաս մոդելները, ինչպես նաև այցելուների համար հաստատվել է «18+» տարիքային սահմանափակում[9]։

2016 թվականի սեպտեմբերի 25-ին Հանրային ատյանի անդամ Անտոն Ցվետկովը իր «Ռուսաստանի սպաներ» կազմակերպության անդամների հետ միասին Լյումեր եղբայրների անվան լուսանկարչության կենտրոնում անցկացրել է «ստուգում»՝ փաստացի փակելով ցուցահանդեսի մուտքը[10]։ Ցվետկովը մասնավորապես հայտարարել է, որ այն վիրավորում է երկրում ապրող մանկապղծության բավականին մեծ թվով զոհերի[11]։ Սեպտեմբերի 25-ին կազմակերպիչները վաղաժամ փակել են Ստյորջեսի աշխատանքների ցուցահանդեսը[12]։ Սեպտեմբերի 27-ին Ցվետկովը հրաժարվել է իր հավակնություններից և հայտարարել է, որ նրան մոլորության է մատնել բլոգեր Ելենա Միրոն և կոչ է արել իրավապաշտպան մարմիններին ստուգել նրա բլոգը[13]։

Արվեստի վարկածի և պատմության ինստիտուտի և Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ավագ գիտաշխատող Իրինա Չմիրյովայի կարծիքով Ջոկի լուսանկարներում սեքսուալության կոչ տեսնողները, հագեցնում են նրա նկարները իրենց փորձով և իրենց տեսություններով։ Այն դեպքում, երբ նրա լուսանկարները պարունակում են միայն փխրուն և անպաշտպան գեղեցկություն[14]։

Ստյորջեսի՝ Մոսկվայում ցուցադրված լուսանկարները հանձնվել են փորձաքննության, որը նրանց մեջ հայտնաբերել է պոռնոգրաֆիա[15]։ Փորձաքննությունն անցկացրել է Քրեական փորձաքննությունների կենտրոնի աշխատակցուհի Ալեսյա Ակսենյուկը[15]։

Հրատարակություններ խմբագրել

  • The Last Day of Summer (1991, Aperture, NY) ISBN 0-89381-538-1
  • Radiant Identities (1994, Aperture, NY)
  • Evolution of Grace (1994, Gakken, Tokyo)
  • Jock Sturges (1996, Scalo, Zürich)
  • Jock Sturges: New Work, 1996—2000 (2000, Scalo, Zürich)
  • Jock Sturges: Twenty-Five Years (2004, Paul Cava Fine Art, Bala Cynwyd, PA)
  • Jock Sturges: Notes (2004, Aperture, NY)
  • Misty Dawn Portrait of a Muse (2008, Aperture, NY)
  • Jock Sturges Life Time (2008 Steidl)
  • Montage (Graham Webb International)
  • Standing on Water (1991, Catalogue of Portfolio published by Paul Cava Fine Art, Philadelphia)
  • Jock Sturges Color (Catalogue of Portfolio published by Ataraxia, Bensalem)
  • Line of Beauty and Grace (2007 Amadelio Films) Documentary

Սահմանափակ հրատարակություն և բնօրինակ լուսանկարներ

  • Standing On Water (Paul Cava Fine Art, 1991)
  • Jock Sturges: Twenty-Five Years (Paul Cava Fine Art, 2004)
  • Jock Sturges Platinum (Russell Levin Gallery Monterey California 2007)

Ջոկի լուսանկարներն օգտագործվել են ամերիկացի գրող Ջենիֆեր Մաքմահոնի երեք վեպերի ձևավորման համար։

Մշակույթում խմբագրել

Ջոկ Ստյորջեսի կյանքի և ստեղծագործության մասին նկարահանվել է «Գեղեցկության և նրբագեղության գիծ։ Ջոկ Ստյորջես» ֆիլմը, որի պրեմիերան կայացել է 2008 թվականին Գերմանիայում։ Ռուսաստանում ֆիլմի պրեմիերան կայացել է 2016 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Union List of Artist Names
  2. 2,0 2,1 RKDartists (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Photographers’ Identities Catalog
  4. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  5. Jock Sturges @ The Lumiere Brothers Centre for Photography // doc! photo magazine, 19 AUG 2016 (անգլ.)
  6. Выставка Джока Стёрджеса открылась в Москве / Сайт клуба «Российское Фото», 7 сентября 2016
  7. Джок Стёрджес. Без смущения. 8 сентября—30 октября 2016 года — Афиша сайта Photographer.Ru
  8. «Мизулина потребовала закрыть выставку «педофильских» фото в центре Москвы». «NEWSru.com». 2016 թ․ սեպտեմբերի 24. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 25-ին.
  9. Центр братьев Люмьер ответил на критику в адрес выставки «Без смущения» / РБК, 24.09.2016
  10. «Russian NGO blocks entrance to Jock Sturges exhibition in Moscow» (անգլերեն). TASS, RBTH. 2016 թ․ սեպտեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 25-ին.
  11. Выставку фото Джока Стёрджеса решили закрыть после «проверки» членом Общественной палаты / «NEWSru.com», 25.09.2016
  12. Организаторы закрыли фотовыставку Стёрджеса в Москве / Интерфакс, 25 сентября 2016
  13. Член ОП Антон Цветков отказался от претензий к выставке Джока Стерджеса «NEWSru.com», 28.09.2016
  14. Чмырёва И. (26 сентября 2016). «Почему фотографии Джока Стерджеса — это искусство?». meduza.io. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 26-ին.
  15. 15,0 15,1 Явление Чудновец

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոկ Ստյորջես» հոդվածին։