Մանկավարժական հոգեբանություն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մանկավարժական հոգեբանություն, հոգեբանության բնագավառ, որ ուսումնասիրում է նպատակամետ մանկավարժական պրոցեսի պայմաններում առաջացած հոգեբանական երևույթները, մշակում ուսուցման ն դաստիարակության հոգեբանական հիմունքները։ Մանկավարժական հոգեբանության ուսումնասիրության համար առավել բնորոշ է «վերափոխող փորձարարության» մեթոդը, այսինքն՝ այն փոփոխությունների ուսումնասիրությունը, որոնք տեղի են ունենում երեխայի հոգեկան կառուցվածքում, փորձնական մանկավարժական պրոցեսի ընթացքում։ Մանկավարժական հոգեբանություն, որպես հոգեբանական գիտության ինքնուրույն բնագավառ, ձևավորվել է XIX-XX դարերում, ունի երկու բաժին՝ դաստիարակության հոգեբանություն և ուսուցման հոգեբանություն։ Դաստիարակության հոգեբանության խնդիրներն են. անձի ձևավորման հոգեբանական հիմունքների մշակումը, երեխաների ն երիտասարդների նկատմամբ անհատական մոտեցումը, մանկական և երիտասարդական կոլեկտիվները մանկավարժորեն կազմակերպելու համար անհրաժեշտ հոգեբանական նախադրյալների բացահայտումը։ Ուսուցման հոգեբանությունն ուսումնասիրում է ուսումնական և աշխատանքային գործունեության ընթացքում սովորողների՝ գիտելիքների և հմտությունների յուրացման պրոցեսը, գործնական աշխատանքի դերը՝ որպես գիտելիքների աղբյուր, երեխայի մտածողության զարգացման վրա ուսուցման ներգործությունը նն։ Մանկավարժական հոգեբանություն կարևոր նշանակություն ունի ուսուցման մասնավոր մեթոդիկաների մշակման, ուսումնական ծրագրերի և դասագրքերի կազմման, ուսումնադաստիարակչական աշխատանքի գիտականորեն հիմնավորված համակարգի ստեղծման, միջոցառումների մանկավարժական ներգործման, հոգեբանության տեսության զարգացման համար։
Կրթական հոգեբանությունը ուսումնասիրում է, ինչպե՞ս են մարդիկ սովորում կրթական միջավայրում, կրթական միջոցառումների արդյունավետությունը, դասավանդման հոգեբանությունը և դպրոցի՝ որպես կազմակերպություն, հասարակական հոգեբանությունը։
Կրթական հոգեբանությունը մտահոգված է, թե ինչպես են ուսանողները սովորում և զարգանում հաճախ կենտրոնանալով ենթախմբերի վրա ինչպիսիք են օժտված երեխաները կամ որոշակի արատ ունեցողների խմբերը։
Հետազոտողներին և տեսաբաններին Միացյալ Նահանգներում և Կանադայում անվանում են կրթական հոգեբաններ, մինչդեռ պրակտիկ հոգեբաններին անվանում են դպրոցի կամ նմանատիպ կազմակերպության հոգեբան։ Այսպիսի տարբերակումը չի արված Անգլիայում, այնտեղ բոլոր մասնագետները հոգեբան մանկավարժներ են։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանկավարժական հոգեբանություն» հոդվածին։ |