Ջոզեֆ Քեմպբել
Ջոզեֆ Քեմպբել (անգլ.՝ Joseph John Campbell, մարտի 26, 1904[1][2][3][…], Ուայթ Փլեյնս, Նյու Յորք, ԱՄՆ[3][4][5][…] - հոկտեմբերի 30, 1987[1][2][6][…], Հոնոլուլու, ԱՄՆ[3][7][4][…]), ամերիկացի միֆոլոգ, գրող և դասախոս։ Նա առավել հայտնի է դարձել համեմատական կրոնաբանության և դիցաբանության ասպարեզում իր կատարած աշխատանքների շնորհիվ։ Նրա առավել հայտնի աշխատանքն է «Հազար երեսանի հերոսը» գիրքը։ Նրա փիլիսոփայությունը շատ հաճախ ամփոփվում է. «Հետևիր քո երանությանը» արտահայտությամբ[10]։
Կենսագրություն
խմբագրելՎաղ շրջանը
խմբագրելՋոզեֆ Քեմպբելը ծնվել է Նյու Յորք նահանգի Ուայթ Փլեյնս քաղաքում, միջին խաղվի իռլանդացի կաթոլիկների ընտանիքում 1904 թվականի մարտի 26-ին[11]։ Հետագայում նա եւ իր ընտանիքը տեղափոխվում են Նյու Յորք նահանգի Նյու Ռոշել քաղաք։ 1919 թվականին այրվում է նրանց տունը, որի պատճառով մահանում է Ժոսեֆ Քեմպբելի տատիկը[12]։
Երկու տարի անց 1921 թվականին Քեմպբելը ավարտում է Նյու Միլֆորդի Քենթերբուրի դպրոցը։ Դարտմուտի համալսարանում նա ուսումնասիրում էր կենսաբանություն և մաթեմատիկա, սակայն որոշում է, որ իր համար ավելի նախընտրելի են հումանիտար առարկաները։ Նա տեղափոխվում է Կոլումբիայի համալսարան որտեղ և ստանում է բակալավրի աստիճան անգլիական գրականություն բաժնում 1925 թվականին եւ մագիստրոսի աստիճան միջնադարյան գրականություն բաժնում 1927 թվականին։ Դարտմուտում սովորելու տարիներին նա նաև ընդունվում է «Դելտա Տաու Դելտա» ակումբ։ Լինելով տաղանդավոր ատլետ, նա մի քանի մրցանակներ է ստացել սպորտում ունեցած իր հաջողությունների համար, և որոշ ժամանակ նույնիսկ համարվել է ամենարագ կես մղոն վազողներից մեկը ամբողջ աշխարհում[13]։
Եվրոպայում
խմբագրել1924 թվականին Քեմպբելը իր ընտանիքի հետ գնացել է Եվրոպա։ Վերադարձի ժամանակ՝ նավի վրա Քեմպբելը հանդիպել է Ճիտու Քրիշնամուրդիին եւ նրանց քննարկում են ասիական փիլիսոփայությանը առնչվող թեմաներ, հենց այս դեպքն էլ Քեմպբելի մեջ հետաքրքրություն է առաջացնում դեպի հնդկական փիլիսոփայությունը[14]։ 1927 թվականին Կոլումբիայի համալսարանի օժանդակությամբ նա սկսում է սովորել Եվրոպայում։ Քեմպբելը սովորում է հին ֆրանսերեն, պրովանսալ և Սանսկրիտ Փարիզի և Մյունխենի համալսարաններում։ Քեմպբելը սովորեց կարդալ և խոսել ֆրանսերեն և գերմաներեն[15]։
Գիտական կոչման ձախողումները
խմբագրելՎերադառնալով Կոլումբիայի համալսարան 1929 թվականին, Քեմպբելը ցանկացավ շարունակել իր ուսումը սանսկրտի եւ ժամանակակից արվեստի ոլորտներում ի հավելումն միջնադարյան գրականության իր մագիստրոսի կոչմանը։ Սակայն չի ստացվում ստանալ տվյալ ֆակուլտետների համաձայանությունը, և նա մի կողմ է թողնում իր այդ մտադրությունը։ Հետագայում Քեմպբելը ծիծաղելով հիշում է որ այն բանը որ նա ուներ դոկտորական կոչում ազատ արվեստներ ի ոլորտում, իր աշխատանքային կարիերայի համար անկատարության նշան էր[16]։
Մեծ ճգնաժամը
խմբագրելՄեծ ճգնաժամի սկսվելուց մի քանի շաբաթ անց Քեմպբելը տեղափոխվեց վարձով ապրելու մի հյուղակում, որը գտնվում էր Վուդստոք փոքիրկ քաղաքում։ Քեմպբելը անցկացրեց հինգ տարի այնտեղ, 1929–1934 թվականները։ Այդ հյուղակում նա խորհեց իր կյանքի հետագա անելիքների մասին եւ դրա հետ մեկտեղ նա տարված էր ինքնակրթությամբ։ Հետագայում նա ասել է. «Ես կիսում էի օրը չորս - չորս ժամանոց մասերի, որոնցից երեքի ժամանակ ես պետք է կարդաի և միայն մեկի ընթացքում հանգստանաի. այսպիսով ես օրը ինը ժամ հատկացնում էի կարդալուն եւ այսպես շարունակվեց հինգ տարի»[17]։
Քեմպբելը ճամփորդում է դեպի Կալիֆորնիա մեկ տարով 1931–1932 թվականներին, շարունակելով իր ինքնակրթությունը և ընկերանալով ծագող գրող Ջոն Ստայնբեքի և նրա կնոջ Քերոլի հետ։ Մոնթերեյ թերակզում նա ինչպես և Ստայնբեքը ծանոթանում է ծովակենսաբան Էդ Ռիքեթսի հետ (նա հանդիսացել է Ստայնբեքի որոշ ստեղծագործությունների կերպարների մոդել[18])։ Որոշ ժամանակ Քեմպբելը եղել է Ռիքեթսի հարեւանը և մասնակցել է որոշ մասնագիտական եւ հասարարական քննարկումների իր հարևանի տանը, ինչպես նաև ընկերակցել է նրան, Քսենիա և Սաշա Կաշեւարոֆների հետ միասին, դեպի Ջունո կատարած նրա ճամփորդության ժամանակ[19]։ Քեմպբելը նաև սկսում է վեպ գրել որի գլխավոր հերոսը հանդիսանում էր Ռիքեթսը սակայն ի տարբերություն Ստայնբեքի նա այդպես էլ ավարտի չի հասցնում այն[20]։
Բրյուս Ռոբինսոնը գրում է. «Քեմպբելը անդրադառնալով իր կյանքի այս հատվածին անվանում է դրան այն պահը, երբ իր կյանքում ամեն բան սկսում էր որոշակի դառնալ... «հերոսի ճամփորդությանը» միֆոլգիայում Քեմպբել մեծ պատմագիրը ճանաչում է նմուշներ որոնք զուգահեռ էին իր և Ռիքեթսի չտպագրված գիտական էսսեների փիլիսոփայության մեջ։ Կարլ Գուստավ Յունգի, Ռոբինսոն Ջեֆերսի և Ջեյմս Ջոյսի արձագանքները կարելի է գտնել Ստայնբեքի, Ռիքեթսի և Քեմպբելի աշխատանքներում»[21]։
Քեմպբելը շարունակեց իր ինքնակրթությունը, երբ ուսուցանում էր Քենթերբուրիի դպրոցում 1933 թվականին, այս ժամանակահատվածում էլ նա փորձել է հրատարակել իր արձակ ստեղծագործությունները[22]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Segal R. Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 MusicBrainz artist ID
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 https://librariesaustralia.nla.gov.au/search/display?dbid=auth&id=35025205
- ↑ 5,0 5,1 5,2 WikiTree — 2005. — ed. size: 23699588
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ 7,0 7,1 7,2 Internet Movie Database — 1990.
- ↑ https://www.nytimes.com/1987/12/10/arts/arts-academy-elects-dickey-and-styron.html
- ↑ 2 // A Fire in the Mind: The Life of Joseph Campbell — 1991.
- ↑ Campbell's biography Արխիվացված 2011-03-24 Wayback Machine and Joseph Campbell: "Follow Your Bliss" Արխիվացված 2017-11-11 Wayback Machine Վերցված է Ժոզեֆ Քեմպբելի հիմնադրամի կայքից։
- ↑ «Joseph Campbell Foundation website». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 24-ին.
- ↑ «Joseph Campbell Bio». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 24-ին.
- ↑ Joseph Campbell, The Hero's Journey: Joseph Campbell on His Life and Work, third edition, edited by Phil Cousineau. Novato, California: New World Library, 2003, pp. 20–25
- ↑ Joseph Campbell, The Hero's Journey: Joseph Campbell on His Life and Work, third edition, edited by Phil Cousineau. Novato, California: New World Library, 2003, pp. 20, 29.
- ↑ Joseph Campbell, The Hero's Journey: Joseph Campbell on His Life and Work, third edition, edited by Phil Cousineau. Novato, California: New World Library, 2003, pp. 29–35.
- ↑ The Hero's Journey: Joseph Campbell on His Life and Work, 1990, first edition: 54–55
- ↑ The Hero's Journey: Joseph Campbell on His Life and Work, first edition, 1990, pp. 52–53.
- ↑ Larsen and Larsen, 2002, chapters 8 and 9.
- ↑ Straley, John (2011 թ․ նոյեմբերի 13). «Sitka's Cannery Row Connection and the Birth of Ecological Thinking». 2011 Sitka WhaleFest Symposium: stories of our changing seas. Sitka, Alaska: Sitka WhaleFest.
- ↑ Tamm, Eric Enno (2005) Of myths and men in Monterey: "Ed Heads" see Doc Ricketts as a cult figure
- ↑ Bruce Robison, "Mavericks on Cannery Row," American Scientist, vol. 92, no. 6 (November–December 2004), p. 1: a review of Eric Enno Tamm, Beyond the Outer Shores: The Untold Odyssey of Ed Ricketts, the Pioneering Ecologist who Inspired John Steinbeck and Joseph Campbell Արխիվացված 2015-08-10 Wayback Machine, Four Walls Eight Windows, 2004.
- ↑ Larsen and Larsen, 2002, p. 214; Pacifica Graduate Institute | Joseph Campbell & Marija Gimbutas Library | Joseph Campbell—Chronology Արխիվացված 2008-12-27 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոզեֆ Քեմպբել» հոդվածին։ |