Ջունո (Ալյասկա)
Ջունոն (անգլ.՝ Juneau [ˈdʒuːnoʊ]), քաղաք ԱՄՆ-ի հյուսիսարևմտյան մասում՝ Ալյասկա նահանգում։ Ջունոն Ալյասկայի մայրաքաղաքը և վարչական կենտրոնն է։ Բնակչությունը կազմում է 30 987 մարդ (2005 թ-ի տվյալներով)։ Քաղաքը հիմնադրվել է 1881 թ-ին, ավելի հավանական է ոսկու բացահայտման հետևանքով։ Քաղաքն անվանված է ի պատիվ հայտնի ոսկեխույզ Ջոզեֆ Ջունոյի անունով (անգլ.՝ Joseph Juneau)։ Քաղաքը հայտնի է ձկան և թղթի արդյունաբերություններով։ Դեպի Ջունո չկա ոչ մի ավտոմոբիլային ճանապարհ, և քաղաք կարելի է հասնել միայն ինքնաթիռով կամ նավով։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Ջունո | |||
անգլ.՝ Juneau | |||
| |||
Երկիր | ԱՄՆ | ||
Համայնք | City and Borough of Juneau? | ||
Հիմնադրված է | 1881 թ. | ||
Մակերես | 8427,626992 կմ² | ||
ԲԾՄ | 17±1 մետր | ||
Բնակչություն | ▼32 255 մարդ (ապրիլի 1, 2020)[1][2] | ||
Ժամային գոտի | AKDT?, UTC-9 և UTC-8 | ||
Հեռախոսային կոդ | 907 | ||
Փոստային դասիչ | 99801–99803, 99811–99812, 99824 և 99821 | ||
Պաշտոնական կայք | juneau.org(անգլ.) | ||
| |||
Տեսարժան վայրեր
խմբագրել- Ալյասկայի պատմության թանգարան
- Սուրբ Նիկողայոսի տաճար - ռուսական ուղղափառ եկեղեցի։
Քույր քաղաքներ
խմբագրել- Ուայտհորս (անգլ.՝ Whitehorse), Յուկոն (Կանադայի տարածք), Կանադա
- Վլադիվոստոկ, Ռուսաստան
- Քամիլինգ (անգլ.՝ Camiling), Ֆիլիպիններ
- Ցզյաի , Թայվան
- Միշան , Չինաստան
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջունո (Ալյասկա)» հոդվածին։ |