Ջոզեֆ Սթեննարդ (սեպտեմբերի 13, 1797(1797-09-13)[1][2][3][…], Նորիջ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[1] - դեկտեմբերի 7, 1830(1830-12-07)[1][2][3][…], Նորիջ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1]), անգլիացի բնանկարիչ, փորագրող։ Իր կարճատև կյանքի ընթացքում նա կարողացել է դառնալ Նորվիչի նկարիչների դպրոցի տաղանդավոր և ականվոր անդամ։

Ջոզեֆ Սթեննարդ
Joseph Stannard as a Youth by Robert Ladbrooke.jpg
Ծնվել էսեպտեմբերի 13, 1797(1797-09-13)[1][2][3][…]
ԾննդավայրՆորիջ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[1]
Վախճանվել էդեկտեմբերի 7, 1830(1830-12-07)[1][2][3][…] (33 տարեկան)
Մահվան վայրՆորիջ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1]
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և Flag of Great Britain (1707–1800).svg Մեծ Բրիտանիայի թագավորություն
Մասնագիտություննկարիչ
ՈւսուցիչRobert Ladbrooke?[4]
ԱշակերտներEdward Thomas Daniell?[4]
ԱմուսինԷմիլի Սթեննարդ[5]
Joseph Stannard Վիքիպահեստում

Նորվիչի քերականության դպրոց ընդունվելուց հետո, նրա ծնողները վճարում են, որպեսզի նա նկարչություն սովորի Ռոբերտ Լեդբրուկի մոտ, ով Նորվիչի նկարիչների ասոցացիայի հիմնադիր անդամներից էր։ Նկարչությամբ զբաղվելու տարիներին նա ցուցահանդեսներ է ներկայացնում Նորվիչում և Լոնդոնում, որոնք մեծ հաջողություն են ունենում։ 1816 թվականին նա դուրս է գալիս ասոցացիայից և միանում մեկ այլ ասոցացիայի, որը տևում է մի քանի տարի։ Նա ոգեշնչվել է հոլանդացի նկարիչների աշխատանքներով, ում աշխատանքները նա ուսումնասիրել և կրկնօրինակել է 1821 թվականին, երբ որ մեկնում է Հոլանդիա։ Նրա ամենահայտնի աշխատանքը «Տորփի նավարկություն կեսօրին» աշխատանքն է, որը առաջին անգամ ներկայացվել է ցուցահանդեսի 1825 թվականին։ 1827 թվականին նրա փորագրությունները հրատարակվում են «Նորֆոլքի փորագրանկարները» գրքում։

1826 թվականին նա ամուսնանում է նկարիչ Էմիլի Քոփինի հետ։ Նրանց դուստր Էմիլի Սթեննարդը ևս տաղանդավոր նկարիչ էր (նաև ընտանիքի մի քանի անդամներ)։

Նա իր կարճատև կյանքի զգալի մասում տառապում էր առողջական խնդիրներից և մահանում է 1830 թվականին Տուբերկուլոզից։

ԿյանքըԽմբագրել

 
«Պատանի Ջոզեֆ Սթեննարդը», հեղինակ՝ Ռոբերտ Լեդբրուկ, (Նորֆոլքի թանգարան)
 
Ջոզեֆ և Էմիլի Սթեննարդների տունը Նորվիչում
 
Ջոզեֆ Սթեննարդի,նրա քրոջ և դստեր գերեզմանը

Ջոզեֆ Սթեննարդը ծնվել է 1797 թվականի սեպտեմբերի 13-ին Նորվիչում, Նորֆոլք։ Նրա ծնողներն էին Աբրահամ Սթեննարդը և Մերի Բելլը։ Նրան մկրտել են սեպտեմբերի 17-ին, Նորվիչի Սուրբ Միքայել-Էթ-Փլի եկեղեցում[6] : Նա հաճախում էր Քերականության դպրոց, բայց ծնողները նրա նկարչական կարողությունները զարգացնելու համար դիմում են հայտնի բնանկարիչ Ջոն Քրոմին։ Սակայն, քանի որ վճարը բավականին բարձր էր, նրանք վճարեցին մեկ այլ տեղաբնակ նկարչի՝ Ռոբերտ Լեդբրուկին, ում մոտ էլ սովորեց նրանց որդին[7]։ Սթեննարդի նկարներից մեկը 1811 թվականին ցուցադրվել է Նորվիչի նկարիչների միությունում (տասնչորս տարեկանում) և դրական գնահատականների է արժանանում «Նորվիչ Մերկուրի» նկարը, որը ցուցադրվում է 1818 թվականի օգոստոսին, երբ նա քսանմեկ տարեկան էր։

1826 թվականին նա ամուսնանում է երիտասարդ նկարչուհի Էմիլի Քոփինի հետ։ Նա տաղանդավոր բնանկարիչ էր, նկարում էր մրգեր, ծաղիկներ, նատյուրմորտ և Նորվիչի նկարիչների միության կողմից արժանացել էր երեք ոսկե մեդալի։ Նա ամուսնու մահից հետո հիսուն տարի զբաղվում է նկարչությամբ[8]։ Նրանց դուստրը՝ Էմիլի Սթեննարդը, Սթեննարդի եղբայր Ալֆրեդ Սթեննարդը, (1806–1889) և նրանց զարմուհի Էլուիզ Հարիեթ Սթեննարդը (1829–1915) ևս նկարիչներ էին։

Սթեննարդը հիվանդանում է տուբերկուլոզով և տառապում է այդ հիվանդությունով կյանքի վերջին տարիներին։ Ընկերների և հարազատների համատեղ ջանքերով նրան ուղարկում են ծովափնյա Գրեյթ Յարմաուֆ քաղաք, առողջությունը վերականգնելու նպատակով, որտեղ նկարում է «Յարմաուֆի ափերը և ծովամատույցը» նկարը։

Նա հմուտ թիավարող և չմշկորդ էր։ Նրա դիմանկարները նկարել էին Ուիլյամ Բիչեյը, Ջորջ Քլինթը և Ռոբերտ Լեդբրուկը:

Ջոզեֆ Սթեննարդը մահացել է 1830 թվականին, 33 տարեկանում, տուբերկուլոզից։ Նորվիչի Սուրբ Ջոն Մեդրմարքետ եկեղեցում է գտնվում Ջոզեֆ Սթեննարդի, նրա մանկահասակ դստեր և քրոջ՝ Էլուիզի հուշաքարը։

Նկարչի ստեղծագործական ուղինԽմբագրել

 
«Տորփի նավարկությունը կեսօրին», Նորֆոլքի թանգարան
 
Դրվագ «Տորփի նավարկությունը կեսօրին», երբ Սթեննարդը ձեռքով պաշտպանում է աչքերը

Ըստ Ջոզեֆին Ուոլփոլի Ջոզեֆ Սթեննարդը Նորվիչի նկարիչների դպրոցի ամենանշանավոր անդամներից էր[7]։ 1816 թվականին Սթեննարդը Ռոբերտ Լեդբրուկի, Ջեյմս Սայլեթի, Ջոն Թրթլի և մի քանի այլ անդամների հետ հեռանում են Նորվիչի Նկարիչների միությունից[9]։ Լեդբրուկի գլխավորությամբ միության յոթ անդամներ բացում են «Նորֆոլքի և Նորվիչի նկարիչների տասներկուերորդ միությունը» ցուցահանդեսը, որն անցկացվում է Շեքսպիրյան պանդոկում, Փլեյն թատրոնում[10]։

1819-20 թվականներին նա համագործակցում էր Նորվիչի Թագավորական թատրոնի հետ և նրա «Տեսարան Նորվիչի գարեջրատանը» ստեղծագործությունում նկարված էին ժամանակի մի քանի հայտնի կերպարներ։

Նա հաճախ էր նկարում գետեր և ափամերձ բնաշխարհ։ Նա ոգեշնչվել է հոլանդացի նկարիչների աշխատանքներով, ում աշխատանքները նա ուսումնասիրել և կրկնօրինակել է 1821 թվականին, երբ որ մեկնում է Հոլանդիա։ Հաջորդ տարի նա ներկայացնում է «Լաստանավը» նկարը Ամստերդամում։ Հոլանդիա այցելությունը նրան հնարավորություն տվեց զարգացնել յուղանկարչության տեխնիկան և խորացրեց նրա հետաքրքրությունները ծովանկարչության հանդեպ։

1820-1829 թվականներին իր աշխատանքները ցուցադրում է Լոնդոնի Գեղարվեստի թագավորական ակադեմիայում և Բրիտանական ինստիտուտում։ 1823 թվականին նա հայտնվել էր ֆինանսական ծանր վիճակում, սակայն իրադրությունը թեթևացավ, երբ Նորվիչի արտադրող և ձեռներեց Ջոն Հարվեյը առաջարկեց նկարել «Տորփի նավարկություն կեսօրին» նկարը։ Առաջին անգամ այն ներկայացվել է ցուցահանդեսի 1825 թվականին։ Այն բավականին մեծ յուղանկար է (108 x 172 սմ), որում պատկերված են առագաստանավերով թիավարողները։ Մրցույթին ընդգրկված էին մոտ 20,000 մասնակիցներ (այդ ժամանակ Նորվիչի բնակչությունը կազմում էր մոտ 50,000)։ Ջոն Հարվեյը ձգտում էր Նորֆոլքը դարձնել միջազգային նավահանգիստ։

1827 թվականին նրա փորագրանկարները հրատարակվել են «Նորֆոլքի փորագրանկարններ» վերնագրով[11]։

Քանի որ Սթեննարդը ուսուցիչ չէր և չուներ աշակերտներ, իր ընկեր Էդուարդ Թոմաս Դանիելին իր արհեստանոցում նկարել էր սովորեցնում, 1828 թվականին Օքսֆորդի համալսարանն ավարտելուց հետո[12]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 https://rkd.nl/explore/artists/74681
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Joseph Stannard
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  5. Union List of Artist Names — 2017.
  6. Joseph Stannard in "Parish register transcripts", FamilySearch (Joseph Stannard)
  7. 7,0 7,1 Walpole, Art and Artists of the Norwich School, p.53.
  8. Gray, Dictionary of British Women Artists, p.249.
  9. Walpole, Art and Artists of the Norwich School, p.25-6.
  10. Dickes, The Norwich School of Painting, p.103
  11. Cundall, The Norwich School, p.31
  12. Walpole, Art and Artists of the Norfolk School, p.157.


ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել