Էմիլի Սթեննարդ,(փետրվարի 8, 1802(1802-02-08), Նորիջ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1] - հունվարի 6, 1885(1885-01-06)[1][2][3], Նորիջ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1]) նաև տիկին Ջոզեֆ Սթեննարդ, բրիտանացի նկարիչ, ով հայտնի է իր նատյուրմորտներով: Նա համագործակցում էր Նորվիչի նկարիչների դպրոցի հետ: Էմիլին և նրա զարմուհի Էլուիզ Հարիեթ Սթեննարդը համարվում են իգական սեռի տասնիներորդ դարի բրիտանացի լավագույն բնանկարիչներ:

Էմիլի Սթեննարդ
Emily Stannard.png
Ծնվել էփետրվարի 8, 1802(1802-02-08)
ԾննդավայրՆորիջ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1]
Վախճանվել էհունվարի 6, 1885(1885-01-06)[1][2][3] (82 տարեկան)
Մահվան վայրՆորիջ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1]
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտություննկարչուհի
Թեմաներնատյուրմորտ
ՀայրDaniel Coppin?
ԱմուսինՋոզեֆ Սթեննարդ[4]
Emily Stannard Վիքիպահեստում

Էմիլի Քոփինը ծնվել է Նորվիչում: Նա Դանիել Քոփինի և նրա կնոջ՝ Էլիզաբեթի (née Clyatt) դուստրն էր, ովքեր ևս նկարիչներ էին: 1820 թվականին Էմիլին հոր հետ ուղևորվում է Հոլանդիա՝ Ժան Վեյ Հայսեմի և այլ հոլանդացի նկարիչների աշխատանքներն ուսումնասիրելու: Սա կարևոր հանգամանք էր իր կյանքում, որը մեծ ազդեցություն ունեցավ իր աշխատանքների վրա: Նա 1826 թվականին ամուսնանում է նկարիչ Ջոզեֆ Սթեննարդի հեր, ով ևս Նորվիչից էր, սակայն չորս տարի հետո նա այրիանում է: Ամուսինը մահանում է տուբերկուլոզից: Էմիլին շարունակում է աշխատել մինչ ութսուն տարեկան: Նրա նկարների հիմնական մասը նատյուրմորտներ էին՝ ծաղիկներ ծաղկամանում, մրգեր կամ կենդանիներ: Նրա աշխատանքները ցուցահանդեսների էին ներկայացվում և՛ Լոնդենում, և՛ Նորվիչում: 1820 թվականին նա ծաղիկների օրիգինալ նկարի համար արժանանում է ոսկե մեդալի: Հետագայում ևս երկու մեդալի է արժանանում: 1831 թվականին դառնում է Նորվիչի նկարիչների միության անդամ: Էմիլին միակն էր իր ընտանիքում, ով մշտապես համագործակցեց միության հետ:

Նրա աշխատանքների ամենամեծ հավաքածուն գտնվում է Նորֆոլքի թանգարանում:

ԿենսագրությունԽմբագրել

 
Ջոզեֆ Սթեննարդ
 
Սթեննարդների տունը Նորվիչում

Էմիլի Քոփինը ծնվել է 1802 թվականի փետրվարի 8-ին՝ Նորվիչում: Դանիել Քոփինի և նրա կնոջ՝ Էլիզաբեթ քլայեթի դուստրն էր: Նա մկրտություն է ստացել փետրվարի 14-ին Սուրբ Ստեփան եկեղեցում[5]: Նրա ծնողները ևս նկարիչներ էին[6]: Դանիել Քոփինը կոլեկցիոներ էր, նաև համարվում էր Նորվիչի նկարիչների միության հիմնադիր անդամներից մեկը: Նրա մայրը նկարների տաղանդավոր կրկնօրինակող էր, բայց Էմիլին գերազանցեց նրա տաղանդը[7]: Ելնելով եկաղեցական գրառումներից Ֆրեդերիկ Դանիելը, Հենրի և Մերի Էլիզաբեթը նրա ավագ քույր և եղբայրներն էին, իսկ Լյուսին և Էդուարդը՝ կրտսեր (բոլորն էլ մկրտվել են 1796-1805 թվականներին): Նրա երկու քույրերն էլ մահացել են դեռահաս տարիքում[8]:

Գրեթե ոչինչ հայտնի չէ նրա մանկության և կրթության վերաբերյալ: 1820 թվականին Էմիլին հոր հետ ուղևորվում է Հոլանդիա՝ հոլանդացի նկարիչների աշխատանքներն ուսումնասիրելու: Սա կարևոր հանգամանք էր իր կյանքում, որը մեծ ազդեցություն ունեցավ իր աշխատանքների վրա[9][10]: Այցի ընթացքում նա կրկնօրինակեց Ժան վեն Հայսեմի նկարները, որոնք գտնվում էին Ամստերդամի Տրիփոն Հաուսում: Նա բարձր է գնահատվել է իր աշխատանքի ճշգրտության համար, և քանի որ Ամստերդամի պատկերասրահի տնօրենը հիացած էր նրա ցուցադրած աշխատանքների երկու օրինակներով, նրան հնարավորություն է ընձեռնվում կրկնօրինակելու Հայսեմի մեկ այլ աշխատանք[11][12]:

1826 թվականի հունվարի 3-ին, Էմիլին, ով արդեն կայացած նկարիչ էր, ամուսնանում է Նորվիչի նկարիչների դպրոցի նկարիչ Ջոզեֆ Սթեննարդի հետ, Նորվիչի Սուրբ Ջորջ Թեմբլանդ եկեղեցում[13]: Նրանք շատ համապատասխան զույգ էին, երկուսն էլ նկարիչների ընտանիքից[7]: Նրանց դուստրը՝ Էմիլին, ծնվել է 1827 թվականին[9]: Երկրորդ դուստրը մահացել է 1830 թվականին 9 ամսականում[14]: Նրանց ամուսնությունը շատ կարճատև էր, քանի որ ամուսինը՝ Ջոզեֆ Սթեննարդը մահանում է տուբերկուլեզից, 1830 թվականին: Նա մահանում է եռեսուներեք տարեկնում, չնայած կնոջ ջանքերին, ով ամեն ինչ արեց իր ամուսնու կյանքը փրկելու համար[15]:

Սթեննարդը ապրեց Նորվիչում ավելի քան հիսուն տարի: Ըստ 1841–81 թվականների մարդահամարի տվյալների, նա բնակվել է ամուսնու եղբոր՝ Ալֆրեդ Սթեննարդի և նրա ընտանիքի հետ 1841 թվականին, իսկ 1851-1881 թվականներին ապրել է միայն իր դստեր հետ: Այդ մասին նկարագրվում է «Նկարիչ» կամ «Նկարչի մահացած կյանքը» աշխատության մեջ[16]:

Սթեննարդի ոսկե մեդալները 1894 թվականին դուստրը նվիրել է Նորվիչ ամրոցի թանգարանին[17][note 1]:

Մինչ կյանքի վերջ, 1894 թվականը (67 տարեկան), նա ապրել է Քաֆիդրալ փողոցում[19]:

Կյանքի վերջին տարիներին նա ապրել է իր չամուսնացած դստեր՝ Էմիլիի հետ Նորվիչի Քաֆիդրալ փողոց 12 հասցեում: Նա մահանում է այդտեղ 1885 թվականի հունվարի 6-ին[12]: Սթեննարդը ցանկացել էր, որ նրան հուղարկավորեին իր դստեր մոտ[20]: Նրա մահվանից մեկ շաբաթ անց նրա մահախոսականը հայտնվում է տեղական լրագրերում. «Նա տաղանդավոր և խելացի նկարիչ էր, ով նկարում էր մրգեր, ծաղիկներ, ձկներ, կենդանիներ, նատյուրմորտ և նրա աշխատանքները միշտ բարձր են գնահատվել նկարչության սիրահարների կողմից: Նրա բնական, նուրբ, համեստ և պարզ էությունը գրավում էր բոլոր նրանց, ում բախտ էր վիճակվել ծանոթանալ նրա հետ»[note 2]:

Ստեղծագործական ուղիԽմբագրել

Նորվիչի նկարիչների դպրոցը արտակարգ միություն էր 19-րդ դարի Բրիտանիայի նկարչության պատմության մեջ[22]: Նորվիչը Լոնդոնից բացի միակ անգլիական քաղաքն էր, որտեղ զարգացած նկարչական դպրոց կար[23]: Այն ավելի շատ տեղաբնակ նկարիչներ ուներ, քան հետագայում տարբեր վայրերում ստեղծված այլ դպրոցներ[24]: Առավել հայտնի նկարիչներից են Ջոն Քրոնը, Էմիլի Սթեննարդի ամուսինը՝ Ջոզեֆ Սթեննարդը, Ջեյմս Սթարքը, Ջորջ Վինսենթը, Ռոբերտ Լեդբրուկը, Ջոն Ֆիրթլը, և Ջոն Սել Քորթմանը[25]: Նորվիչի դպրոցի նկարիչները միմյանց հետ կապված էին բնակության վայրով, Նորվիչի և Նորֆոլքի նկարագրություններով և անձնական ու գործնական մտերիմ հարաբերություններով[note 3]: 19-րդ դարավերջին Նորվիչ դպրոցի նկարիչների նկարները, որ մի ժամանակ համարվում էին ժամանակակից և առաջադեմ, 20-րդ դարի սկզբին համարվում էին հնաոճ[27]:

Նորվիչի Նկարիչների միությունը հիմնադրվել է 1803 թվականին[28]: Բազմաթիվ ցուցահանդեսներ են ներկայացվել այստեղ 1805-1825 թվականներին, այնուհետև 1828-1833 թվականը, մինչ միության լուծարումը[29]: Սթեննարդների ընտանիքի անդամները նրանց նկարները ներկայացնում էին ցուցահանդեսների, բայց նրանք Նորվիչում, նկարչական ոլորտում քիչ կապեր ունեին: Էմիլին, 1831 թվականին, դառնում է Նորվիչի նկարիչների միության անդամ: Նա միակն էր իր ընտանիքում ով մշտապես համագործակցեց միության հետ[30]:

ՈւսուցիչԽմբագրել

Էմիլին եղել է նաև նկարչության ուսուցիչ[9]: Սակայն այս հանգամանքի մասին գրեթե ոչ մի տեղեկություն չկա նրա կենսագրության մեջ:

ՍտեղծագործություններԽմբագրել

 
«Արծաթազօծ բաժակը» (1824)
 
«Որսած բադերն ու ոսկե մեդալները»

Էմիլին և նրա զարմուհի Էլուիզ Հարիեթ Սթեննարդը համարվում են իգական սեռի տասնիներորդ դարի Բրիտանացի լավագույն բնանկարիչներ[15]: Սթեննարդը ստեղծագործական կյանքի վաղ շրջանում ոգեշնչվել է հոլանդացի նկարիչ Հայսեմի և Դե Հիմի աշխատանքներով[31]: Ծաղկամանների և ծաղիկների պատկերները ավելի շատ պատկանում են Հայսեմին և նրա անստորագիր նկարները վերագրվում են 18-րդ դարի հոլանդացի նկարիչներին[32]: «Սատկած բադերը», «Նապաստակը զամբյուղով» նկարները վերագրվում են Ժան Վինիքսին: Նրա «Սատկած բադերը» և «Փարթիջիզ» նկարները նա տեսել է Բրիտանական ինստիտուտում:

Առաջին անգամ իր աշխատանքները ցուցադրել է 1816 թվականին[33]: 1821 թվականին իր ծաղիկների մի նկարի համար Նորվիչի նկարիչների միության կողմից արժանացել է ոսկե մեդալի[7]: Իսկ երկրորդ մեդալը, մրգերի նկարի համար, ստացել է մեկ տարի անց[9]: Երրորդ ոսկե մեդալը նա ստացել է 1828 թվականին «Որսը» նատյուրմորտի համար[34]: Այն Նորվիչի նկարիչների միությունում ցուցադրվել է որպես «Կյանքից հեռացած կենդանին»[33]: Նրա երկարատև ստեղծագործական կյանքի ընթացքում, մինչ 82 տարեկանը, նկարել է ծաղկամանով ծաղկեփնջեր, նատյուրմորտներ, որտեղ պատկերված էին մրգեր, որսի կենդանիներ՝ մոնոխրոմ հետին պլանով[35][36]:

Չնայած Սթեննարդը սովորաբար իր աշխատանքները ցուցահանդեսների է ներկայացրել Նորվիչում, այնուհանդերձ ներկայացնում է նաև Բրիտանական արվեստի թագավորական ասոցացիայում 1824 թվականին և Բրիտանական ինստիտուտում 1823-1825 թվականներին[9]:

Ըստ գրող Ժոզեֆին Ուոլփոլի Եմիլի Սթեննարդի նկարները արտացոլում են «բնական տաղանդ» և «անբասիր գունային զգացողություն»[6]: Նա տեԽնիկապես ավելի հմտացավ այն տարիներին, երբ արդեն նրա ամուսինը մահացել էր[37]:

Նա իր աշխատանքները ստորագրում էր որպես «տիկին Էմիլի Սթեննարդ»: Միայն մեկ անգամ է ստորագրել հայրական անվամբ[32]: Նա իր չգունավորված նկարները նկարում էր բարակ, ջրիկացված ներկով, որը Հոլանդացի նկարիչնեչի ոճով էր[11]:

Նորֆոլքի թանգարանը միակն է Միացյալ Թագավորությունում, որտող գտնվում են նրա նկարների հավաքածուն: Նկարներից են «Աղավնին ու նապաստակը զամբյուղի մեջ», «Սատկած բադերն ու ճագարը զամբյուղի մեջ» (1853), «Որս, սափոր և մի կապ սոխ» (1847), «Որսը և հրացանը» (1835), «Որսը»(1837), «Որսած թռչուններ», «Ծաղիկներ» և «Վայրի բադ»[38]:

Նրա՝ «Սատկած բադերը սեղանին» նկարի համար, 2017 թվականին վճարվել է £400, «Ծաղիկներ և մրգեր զամբյուղում» նկարի համար՝ £1600, «Տարատեսակ ծաղիկներ», «Թռչունների բույնը և թիթեռնիկը մարմարե հենակին» նկարների համար 2015 թվականին վճարվել է £920, «Թրանկուի գետը» 2010 թվականին՝ £130[39]: Նրա ամենամեծ նկարը, «Մառանում» (52 x 43.2 սմ), վաճառվել է 2010 թվականին, որը արժեցել է £10,000[40]:

ՆշումներԽմբագրել

  1. The museum described them as "Three Gold Medals inscribed the "Society of Arts and Commerce Promoted" awarded to Mrs. Joseph Stannard for painting, and the Silver "Honorary Pallet of the Society for Promoting Arts, Manufacturer and Commerce," awarded to Mrs. Coppin for Drawing".[18] Emily also donated the paintings of her parents and her grandmother Elizabeth Coppin, in what the author Kate Hill described as "an unusual example of an attempt to memorialise women artists".[17]
  2. Emily Stannard's full obituary in The Norfolk Chronicle read: "We regret to announce the somewhat sudden death of a charming old lady, Mrs. Joseph Stannard, of 12, Cathedral-street, in this city, on Tuesday, the 6th inst. Mrs Joseph Stannard, née Coppin, was one of the last remaining links of the old Norwich School of Artists. She was the widow of the well-known and excellent artist, Joseph Stannard, who died in 1830, at the early age of 34 years, in the prime of life, and while rapidly and steadily advancing in power and fame. Mrs. Stannard had a great artistic merit, was a very clever painter of fruit, flowers, fish, game, and still life, and her pictures have always been highly esteemed by lovers of art. In 1820 she received the large gold medal from the Society of Arts for an original painting of flowers. In August of the same year she went with her father to Holland, where in the Hague Gallery she made truthful copies of two precious small fruit pictures. At Trippon House, Amsterdam, she obtained permission to reproduce the celebrated Flower Pictures by Van Huysum. Her copies were greatly praised by celebrated foreign connoisseurs of the day for their close similitude of the originals. At Amsterdam she complied with the conditions laid down by showing two specimens of her painting, the President of the Amsterdam Gallery, Mons. Apostal, expressing great satisfaction with her work, and she was allowed to make a copy of another Van Huysum. In 1821 she was presented with the large gold medal of the Society of Arts, London, for an original painting of fruit. In 1828, as Mrs. Joseph Stannard, she received the gold medal for an original painting of game. As late as 1870 she exhibited in an exhibition at Norwich two very pictures of flowers and song birds, elaborately and beautifully painted, both of them brilliant and effective, which were very highly spoken of in the local journals at the time. Her kindly, gentle, modest, and simple nature endeared her to all who had the pleasure of her acquaintance, by whom she will ever be remembered with great esteem, regard, and affection. Many of the last years of her life were smoothed and cheered by the loving care and companionship of an only daughter, to whom we tender our sincere sympathy".[21]
  3. The Stannards were the most conspicuous family of still-life painters in nineteenth century England. Alfred Stannard and his older brother Joseph specialised in painting landscapes and marine art, but with the encouragement of Emily Stannard included still-life works in their repertoire. Her niece Eloise Harriet Stannard in turn became a prominent painter flowers and fruit.[26]

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 https://rkd.nl/explore/artists/74674
  2. 2,0 2,1 2,2 RKDartists
  3. 3,0 3,1 3,2 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. Wood C. The Dictionary of Victorian Painters — 2 — 1978. — ISBN 978-0-902028-72-2
  5. Emily Coppin in "Archdeacons transcripts for Norwich parishes, 1600–1812", FamilySearch (Emily Coppin)
  6. 6,0 6,1 Walpole, 1997, էջ 58
  7. 7,0 7,1 7,2 Moore, 1985, էջ 96
  8. Search Results from Historical Records, FamilySearch ([1])
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 Gray, 2009, էջ 249
  10. Dickes, 1905, էջ 526
  11. 11,0 11,1 Moore, 1988, էջ 144
  12. 12,0 12,1 «Norfolk Chronicle and Norwich Gazette – Saturday 17 January 1885»։ The British Newspaper Archive։ British Library։ 2018։ Վերցված է 7 December 2018 
  13. Emily Coppin in "England, Norfolk Bishop's Transcripts, 1685–1941", FamilySearch (Emily Coppin).
  14. Harriet Augusta Stannard in "England Deaths and Burials, 1538–1991", FamilySearch (Harriet Augusta Stannard).
  15. 15,0 15,1 Walpole, 1997, էջեր 58–59
  16. Birth, Marriage, & Death, FamilySearch ([2]).
  17. 17,0 17,1 Hill, 2016
  18. Norwich Castle Museum Committee (1894), p. 15.
  19. «Eastern Evening News»։ British Newspaper Archive։ 24 November 1894։ Վերցված է 14 December 2018 
  20. «Find a will»։ Government of the United Kingdom։ Վերցված է 7 December 2018 
  21. «The late Mrs. Joseph Stannard»։ The Norfolk Chronicle (Norwich: The British Newspaper Archive)։ 17 January 1885։ Վերցված է 5 April 2019 
  22. Moore, 1985, էջ 9
  23. Cundall, 1920, էջ 1
  24. Hemingway, 1979, էջեր 9, 79
  25. Hemingway, 1988, էջ 17
  26. Nunn, 1995, էջ 39
  27. Hemingway, 1988, էջ 30
  28. Rajnai, Stevens, էջ 13
  29. Rajnai, Stevens, էջ 4
  30. Moore, 1985, էջ 95
  31. Moore, 1985, էջ 104
  32. 32,0 32,1 Mitchell, 1973, էջեր 242–4
  33. 33,0 33,1 Rajnai, Stevens, էջ 87
  34. Mackie, 1901, էջ 354
  35. Vincent, 1992
  36. Walpole, 1997, էջեր 58–9
  37. Moore, 1985, էջ 105
  38. Wright, Gordon, էջ 743
  39. «Lot Results for: emily stannard»։ Keys Fine Art Auctioneers։ Վերցված է 4 December 2018 
  40. «Sale 1886 (Lot 483)»։ Christie's։ Վերցված է 4 December 2018 

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել