Ջոզեֆին Դիբիչ Պիրի
Ջոզեֆին Սեսիլյա Դիբիչ Պիրի (անգլ.՝ Josephine Cecilia Diebitsch Peary;մայիսի 22, 1863, Մերիլենդ, ԱՄՆ[1][2] - դեկտեմբերի 19, 1955, Պորտլենդ, Մեն, ԱՄՆ), Արկտիկայի ամերիկացի հետազոտող, գրող, բևեռային հետազոտող։
Ջոզեֆին Դիբիչ Պիրի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 22, 1863 |
Ծննդավայր | Մերիլենդ, ԱՄՆ[1][2] |
Մահացել է | դեկտեմբերի 19, 1955 (92 տարեկան) |
Մահվան վայր | Պորտլենդ, Մեն, ԱՄՆ |
Գերեզման | Արլինգտոնի ազգային գերեզմանատուն[3] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող և գրող |
Ամուսին | Ռոբերտ Պիրի[3] |
Երեխաներ | Marie Ahnighito Peary?[3] և Robert Peary Jr.? |
![]() |
Գրող Ռոբերտ Պիրիի կինը։
Կենսագրություն Խմբագրել
Ջոզեֆին Սեսիլյա Դիբիչը ծնվել է 1863 թվականին Վաշինգտոնում։ Նրա ծնողները եղել են ծագումով պուսիայցի Գերման Հենրի Դիբիչը և Սաքսոնիացի Մագդալենա Ավգուստա Շմիդը[4]։ Ժոզեֆինան ընտանիքի չորս երեխաներից եղել է կրտսերը[5]։
Ջոզեֆինը սովորել է Սպենսեր բիզնես քոլեջում (անգլ.՝ Spencerian Business College), որն ավարտել է 1880 թվականին։ Ստացած հմտությունները նրան թույլ են տվել աշխատանքի ընդունվել Սմիթսոնյան ինստիտուտում և ԱՄՆ ներքին գործերի նախարարությունում, որտեղ կատարում էր քարտուղարի պարտականությունները[6]։ Մի անգամ պարային երեկույթին նա դիմավորել է Ռոբերտ Պիրիին, որը այդ ժամանակ ծառայում էր քաղաքացիական ինժեներների կորպուսում։ 1888 թվականին Ժոզեֆինն ու Ռոբերտը ամուսնացան։ Սկզբում նրանք ապրում էին Վաշինգտոնում, ավելի ուշ Նյու Յորքում և Ֆիլադելֆիայում[5]։
Այդ ժամանակ Ռոբերտը որոշում է կայացրել դառնալ բևեռային հետազոտող և եղել է Գրենլանդիայում, ինչպես նաև ծառայության մեջ է եղել Նիկարագուայում։ 1891-1892 թվականին Ժոզեֆ Պիրին ամուսնու հետ ուղևորվել է նրա երկրորդ գրենլանդական հետազոտություններին[5]։ Նա ոչ միայն ուտելիք էր պատրաստում արշավախմբի անդամների համար, այլ նաև որսորդությամբ զբաղվում, այդ թվում որսալով՝ եղջերու և աղվեսի վրա[4][7]։ Բացի այդ, կին ինտուիտների հետ մորթյա քնապարկեր էր կարում[7]։ Առաջին անգամ նա ինուիտներին գտել է կոպիտ և պարզունակ, սակայն աստիճանաբար սովորել է նրանց լեզուն և հմտություններից շատերը[5]։
Ժոզեֆինանը արշավախմբի օրագիր էր վարում, որն հետագայում հրատարակել է «My Arctic Journal» անունով։ 1893 թվականին, չնայած Ժոզեֆինի հղիությանը, Պիրի ամուսինները կրկին ուղևորվեցին Գրենլանդիա՝ հույս ունենալով գտնել Հյուսիսային բևեռը։ Նրանց դստերը, որը ծնվել է 1893 թվականի սեպտեմբերին, անվանել են Մերի Ահնիգթո Պիրի (անգլ.՝ Marie Ahnighito Peary)։ Հաջորդ ամառ Ժոզեֆինանը երեխայի հետ տուն է գնացել, իսկ Ռոբերտը մնացել է Գրենլանդիայում։ Իր հյուրասենյակում հյուրընկալելով բարձրաստիճան հյուրերին և մամուլի ներկայացուցիչներին՝ Ժոզեֆինան պատմել է իր արկտիկական արկածների մասին[7]։ 1897 թվականին ամուսինները կրկին միասին գնացել են Գրենլանդիա, և Ժոզեֆինան գրել է «Ձյունե զավակը» (անգլ.՝ The Snow Baby) մանկական գիրքը, որը պատկերազարդված էր Արկտիկայի բնակիչների, բնության և կենցաղի լուսանկարներով[5][8]։
1900 թվականին, երբ Ռոբերտը Գրենլանդիայում միայնակ էր, Ժոզեֆինային լուր էր հասել, որ նա ոտքերի մատները ցրտահարվել են, և նա պետք է անդամահատվի։ Ժամանելով Գրենլանդիա՝ Ժոզեֆինան իմացել է, որ կապ է ունեցել Ալակասինգվա անունով մի կնոջ հետ, սակայն շարունակել է աջակցել Ռոբերտին Հյուսիսային բևեռ հասնելու իր ձգտման մեջ[5][4]։ Վերջին անգամ նա եղել է Գրենլանդիայում 1902 թվականին[4]։ Այնուհետև, երբ 1903 թվականին երկրորդ զավակն է ունեցել, Ժոզեֆինան դադարել է մասնակցել բևեռային արշավանքներին, սակայն միջոցներ է հավաքել, որպեսզի ամուսինը կարողանա իրականացնել իր մտահղացումը։ Նույն թվականին հրատարակել է «Արկտիկայի երեխաները» (անգլ.՝ Children of the Arctic) գիրքը։ Ռոբերտ Պիրին հասել է Հյուսիսային բևեռ 1909 թվականի սեպտեմբերին, Ժոզեֆինան այդ ժամանակ գտնվում էր Կասկո ծոցում գտնվող Իգլ կղզու իրենց ամառային տանը[5][4]։
1909 թվականից հետո Պիրի ամուսիններն ամռանն ապրում էին Իգլի կղզում, իսկ ձմռան ամիսներն անցկացնում էին Վաշինգտոնում։ Ժոզեֆինան դարձել է Ֆիլադելֆիայի Ազգային աշխարհագրական կազմակերպության և կին աշխարհագրագետների միության պատվավոր անդամ։ 1955 թվականի մայիսի 6-ին Ազգային աշխարհագրական կազմակերպությունը Ժոզեֆինա Պիրիին շնորհել է բարձրագույն պարգև՝ «Նվաճումների համար շքանշան»[4]։
1920 թվականին, Ռոբերտ Պիրիի մահից հետո Ժոզեֆինան բնակություն է հաստատել Փորթլենդում, իսկ ամռանը ապրում էր Իգլ կղզում։ Նա քիչ էր լինում հասարակության մեջ՝ նախընտրելով ժամանակ անցկացնել երեխաների ու թոռների հետ։ Ժազեֆինա Պիրին մահացավ 1955 թվականի դեկտեմբերի 19-ին և թաղվել իր ամուսնու կողքին՝ Արլինգթոնի ազգային գերեզմանատանում[5][4]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 La dama de la nieve, Josephine Peary (1863-1955) // Mujeres con ciencia — UPV/EHU, 2018. — ISSN 2529-900X
- ↑ 2,0 2,1 2,2 Erikson P. P. Josephine Diebitsch Peary (1863–1955) // Arctic — Arctic Institute of North America, 2009. — Vol. 62, Iss. 1. — ISSN 0004-0843; 1923-1245 — doi:10.14430/ARCTIC117
- ↑ 3,0 3,1 3,2 Find A Grave — 1996.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Maine Women Writers Collection
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Paul Hanley
- ↑ Patricia Pierce Erikson, 2009, էջ 102
- ↑ 7,0 7,1 7,2 Patricia Pierce Erikson, 2009, էջ 103
- ↑ The snow baby, 1901
Գրականություն Խմբագրել
- Patricia Pierce Erikson Josephine Diebitsch Peary (1863–1955) // Arctic. — 2009. — Т. 62. — № 1. — С. 102—104.
- Josephine Peary The snow baby. — New York: Frederick A. Stokes company, 1901. — 84 p.
Արտաքին հղումներ Խմբագրել
- Paul Hanley։ «Peary, Josephine Diebitsch»։ Maine. An Encyclopedia (անգլերեն)
- «Josephine Diebitsch Peary papers, 1861-2003»։ Maine Women Writers Collection (անգլերեն)