Ջին Ամդալ
Ջին Ամդալ (անգլ.՝ Gene Amdahl, նոյեմբերի 16, 1922[1], Flandreau, Հարավային Դակոթա, ԱՄՆ - նոյեմբերի 10, 2015[2][3][1], Պալո Ալտո, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]), հաշվողական տեխնիկայի բնագավառի ամերիկացի գիտնական, մաթեմատիկոս և գործարար, առավել հայտնի է IBM ընկերությունում իր գործունեությամբ, այնուհետև որպես Amdahl Corporation հիմնադիր։ Հեղինակել է ի պատիվ իրեն անվանակոչված օրենքը, որտեղ ձևակերպել է զուգահեռ հաշվարկային համակարգերի հիմնարար սահմանափակումները։ Համարվում է XX դարի համակարգչային համակարգերի մեծագույն նախագծող[4]։
Ջին Ամդալ անգլ.՝ Gene Amdahl | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 16, 1922[1] Flandreau, Հարավային Դակոթա, ԱՄՆ |
Մահացել է | նոյեմբերի 10, 2015[2][3][1] (92 տարեկան) Պալո Ալտո, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3] բնական մահով |
Բնակության վայր(եր) | Հարավային Դակոթա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | ֆիզիկոս, ճարտարագետ, համակարգչային գիտնական, ձեռնարկատեր և գործարար |
Հաստատություն(ներ) | IBM |
Գործունեության ոլորտ | Էլեկտրոնիկա և մաթեմատիկա |
Անդամակցություն | Ճարտարագիտական ազգային ակադեմիա |
Ալմա մատեր | South Dakota State University? (1948) և Վիսկոնսինի համալսարան Մեդիսոնում (1952) |
Գիտական աստիճան | գիտությունների դոկտոր |
Գիտական ղեկավար | Robert G. Sachs? |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Marian Quissell? |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Ջիմ Ամդալը ծնվել է 1922 թվականի նոյեմբերի 16-ին Ֆլանդրոյում (Հարավային Դակոտա նահանգ, ԱՄՆ), շվեդ-նորվեգացի ներգաղթյալների ընտանիքում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է ծովային նավատորմում, 1948 թվականին ավարտել է Հարավային Դակոտա նահանգի համալսարանը՝ ստանալով ինժեներ-ֆիզիկոսի մասնագիտություն։ Ուսումը շարունակել է Մադիսոն նահանգի Վիսկոնսինի համալսարանում՝ սովորելով տեսական ֆիզիկա Ռոբերտ Սաքսի մոտ[5][6][7], 1952 թվականին պաշտպանելով դոկտորական ատենախոսությունը և ստեղծելով սեփական WISC համակարգչի նախագիծը։
Նույն թվականի հունիսին աշխատանքի է ընդունվել IBM ընկերությունում, որտեղ աշխատել է IBM 704, IBM 709 համակարգիչների և Stretch նախագծի վրա, որի հիման վրա ստեղծվել է IBM 7030 գերհամակարգիչը։ 1955 թվականին Ամդալը հեռացել է IBM ընկերությունից, ուր նորից վերադարձել 1960 թվականի սեպտեմբերին՝ դառնալով IBM System/360 համակարգչային գծի առաջատար ճարտարագետ։
Վերջնականապես հեռանալով IBM-ից 1970 թվականի սեպտեմբերին՝ Ամդալը Fujitsu ընկերության օգնությամբ ստեղծել է Amdahl Corporation ընկերությունը, որը դարձել է IBM-ի մրցակից՝ վաճառելով System/360-ի հետ համատեղելի հիմնական ծրագրեր։
1979 թվականից համակարգչային տեխնոլոգիաների ոլորտում զբաղվել է անկախ ձեռներեցությամբ։ Ունեցել է մի քանի պատվավոր դոկտորական աստիճաններ և արժանացել իմի շարք մրցանակներ մասնագիտական ոլորտում[8][9][10]։
Ջիմ Ամդալը մահացել է 2015 թվականի նոյեմբերի 10-ին Պալո Ալտոյում (Կալիֆոռնիա, ԱՄՆ) թոքաբորբից (իր 93-րդ տարեդարձից վեց օր առաջ)[11][12]։ Կյանքի վերջին տարիներին ունեցել է Ալցհայմերի հիվանդություն[13]։
ՄրցանակներԽմբագրել
- Ուոլլես Մաքդաուելի մրցանակ (1976)
- Հարրի Հուդի հուշամրցանակ (1983)
- Էկկերտ-Մոկլիի մրցանակ (1987)
- Fellow Awards (1998)
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 Computer pioneer Gene Amdahl dies, aged 92 // Computing — 2015. — ISSN 1361-2972
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Gene Amdahl, Pioneer of Mainframe Computing, Dies at 92 // The New York Times / J. Kahn — Manhattan, NYC: The New York Times Company, A. G. Sulzberger, 2015. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
- ↑ «Джин Амдал. Гениальный создатель мэйнфреймов»։ Архитекторы компьютерного мира։ Վերցված է 2013-03-14
- ↑ Amdahl Gene M. (1989)։ Oral history interview with Gene M. Amdahl։ Interview with Arthur L. Norberg։ Charles Babbage Institute։ OH 107։ Վերցված է 2016-12-29
- ↑ Amdahl Gene M. (2000-09-24)։ Amdahl, Gene oral history։ Interview with William Aspray։ Computer History Museum։ CHM Ref: X5988.2011։ Վերցված է 2016-11-15
- ↑ Anderson William S. (2007)։ «An Interview with Gene M. Amdahl»։ IEEE Solid-State Circuits Society Newsletter 12 (3): 10–16։ ISSN 1098-4232։ doi:10.1109/N-SSC.2007.4785613
- ↑ «Past recipients for Harry H. Goode Memorial Award»։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-23-ին։ Վերցված է 2008-01-16
- ↑ Gene Amdahl — Computer History Museum Fellow Awards Recipient
- ↑ «SIGDA Pioneering Achievement Award»։ Արխիվացված է օրիգինալից 2008-05-09-ին
- ↑ «Gene Amdahl, Pioneer of Mainframe Computing, Dies at 92»։ New York Times։ նոյեմբերի 12, 2015
- ↑ «Computer pioneer Gene Amdahl dies, aged 92»։ computing.co.uk։ 2015-11-12
- ↑ Cacm Staff (January 2016)։ «Gene Amdahl, 1922-2015»։ Communications of the ACM 59 (1): 29։ doi:10.1145/2845948
Արտաքին հղումներԽմբագրել
- Oral history interview with Gene M. Amdahl(անգլ.) — Ջին Ամդալի հետ բանավոր հարցազրույց (1989 թվական) Չարլզ Բեբիջի համալսարանի կայքում։