Նաֆիսա «Ջիա» Խան (հինդի՝ नफीसा «जिया» खान, փետրվարի 20, 1988(1988-02-20), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հունիսի 3, 2013(2013-06-03)[1], Մումբայ, Հնդկաստան), հնդիկ դերասանուհի և երգչուհի։ Իր կարիերայի ընթացքում հասցրել է նկարահանվել ընդամենը 3 ֆիլմում, որոնցից երկուսը վարձույթում վաստակել են ավելի քան 1 մլրդ ռուփի։ Իր առաջին դերի համար առաջադրվել է Filmfare Award մրցանակի` Լավագույն կանացի դեբյուտ անվանակարգում։

Ջիա Խան
Ծննդյան թիվ՝փետրվարի 20, 1988(1988-02-20)
Ծննդավայր՝Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Վախճանի թիվ՝հունիսի 3, 2013(2013-06-03)[1] (25 տարեկան)
Վախճանի վայր՝Մումբայ, Հնդկաստան
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
 Հնդկաստան
Մասնագիտություն՝դերասանուհի, երգչուհի և մոդել
IMDb։ID 2318317
therealjiahkhan.com

Կենսագրություն խմբագրել

Նաֆիսա Խանը (իսկական անունը՝ Ջիա) ծնվել է 1988 թվականի փետրվարի 20-ին, Նյու Յորքում՝ Ալի Ռիզվի Խանի և դերասանուհի Ռաբիա Ամինի ընտանիքում։ Հետագայում նրա ծնողները բաժանվել են։ Մոր հաջորդ ամուսնությունից Ջիան երկու կրտսեր քույր ուներ՝ Կավիտան և Կարիշման[2]։

Դերասանուհի դառնալը Ջիայի երազանքն է եղել վեց տարեկանից, երբ նա դիտել է «Ուրախ մարը» ֆիլմը, որում խաղում էր Ուրմիլա Մատոնդկարը։ Խանը որպես կեղծանուն օգտագործել է Ջիա անունը՝ ի պատիվ «Ջիա» (1998) ֆիլմում Անջելինա Ջոլիի հերոսուհու[3]։

2004 թվականին, տասնվեց տարեկանում, նա հավակնում էր խաղալ Tumsa Nahin Dekha ֆիլմի գլխավոր դերում, սակայն տարիքի պատճառով չի անցել քասթինգը, և նրան փոխարինել է Դիյա Միրզան։ Երկու տարի անց նորամուտը նշել է «Հեշտ չէ հավատալ սիրուն» ֆիլմում` չնայած դրա սադրիչ համատեքստին։ Ֆիլմը ձախողվել է վարձույթում, սակայն նրա դերը արժանացել է քննադատների գովասանքին[4]։

2008 թվականին թողարկվել է «Գաջինի» ֆիլմը, որտեղ նա խաղացել է գլխավոր հերոսի պատմությունն ուսումնասիրող բժշկական քոլեջի ուսանողուհու դերը, և որը դարձել էր Հնդկաստանի այդ տարվա տարվա և կինեմատոգրաֆի ամենահասութաբեր ֆիլմն այդ պահին[5]։

2010 թվականին Խանը գրեթե ավարտել է նկարահանումները «Պարիր հանուն շանսի» ֆիլմում, որտեղ նրա գործընկերը պետք է դառնար Շահիդ Կապուրը, սակայն հեռացել է նախագծից, և նրան փոխարինել է Ժենելիա Դե Սոուզան։ Նույն տարում թողարկվել է նրա վերջին` «Լիքը տունը» Ֆիլմը, որտեղ նա խաղում է գլխավոր հերոսի նախկին կնոջ դերը։ Ֆիլմը բացասական արձագանքներ է ստացել քննադատների կողմից, սակայն կոմերցիոն հաջողություն է ունեցել։ Նա համաձայնություն է տվել նաև մի քանի ֆիլմերում մասնակցելու համար, որոնցից էր Aap Ka Saaya-ն, որտեղ պետք է խաղար Ռանբիր Կապուրի կնոջ դերը, ֆիլմը, սակայն, այդպես էլ չի ավարտվել[6]։

Ֆիլմագրություն խմբագրել

Իր կյանքի ընթացքում դերասանուհին նկարահանվել է միայն երեք ֆիլմերում։


Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2007 ֆ Հեշտ չէ հավատալ սիրուն Nishabd Ջիա
2008 ֆ Գաջինի Ghajini Սունիտա
2010 ֆ Լիքը տուն Housefull Դևիկա Սամտանի

Անձնական կյանք խմբագրել

Դերասանուհու վերջին ընկերը, որի հետ նա սկսել է հանդիպել 2012 թվականի սեպտեմբերին, Սուրաջ Պանչոլին էր՝ հնդիկ դերասաններ Ադիտա Պանչոլիի և Զարինա Վահաբի որդին։

Մահ խմբագրել

25-ամյա Ջիան 2013 թվականի հունիսի 3-ին կախվել է Ջուհուի (Մումբայ, Հնդկաստան) իր տանը և մահացած է հայտնաբերվել իր մոր կողմից՝ երեկոյան ժամը 11:23-ին[7]։

Դատական փորձաքննությունը ցույց է տվել, որ աղջկա արյան մեջ ալկոհոլ է եղել։

Մի քանի օր անց հայտնաբերվել է դերասանուհու` ինքնասպանությունից առաջ գրած վեց էջանոց գրությունը։ Դրանում Ջիան դիմել է անհայտ տղամարդու՝ խոստովանելով, որ սիրում է նրան և բողոքելով նրա վատ վերաբերմունքից։

Այն բանից հետո, երբ Ջիայի մայրը հրապարակել է այդ գրությունը, 2013 թվականի հունիսի 10-ին Սուրաջ Պանչոլին կալանավորվել է` ինքնասպանության հասցնելու մեղադրանքով[8] և բանտում անցկացնելով 21 օր, ազատ է արձակվել 50 հազար ռուփի գրավի դիմաց[9]։

2013 թվականի հոկտեմբերին Ջիայի մայրը հայտարարել է, որ իր դուստրը սպանվել է «իրեն շատ մոտ ինչ-որ մեկի կողմից», և հրապարակել էր անկախ բժշկական փորձաքննության եզրակացությունը, որում նշվում էր «մեծ հավանականության» մասին, որ դերասանուհու մահը «կախաղանի միջոցով սպանություն էր»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Bollywood actor Jiah Khan commits suicide
  2. Farhana Farook (2013 թ․ հուլիսի 9). «"I know Jiah is in a safe place now" - Rabia Khan» (անգլերեն). Filmfare. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 5-ին.
  3. «Had destiny sealed Jiah Khan's fate the day she renamed herself?» (անգլերեն). Zee Media. 2013 թ․ հունիսի 4. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 5-ին.
  4. «Nishabd is a total loss». Rediff.com. 2007 թ․ մարտի 5. Վերցված է 2013 թ․ հունիսի 4-ին.
  5. «Box Office 2008». Box Office India. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 4-ին.
  6. «Bollywood actor's movies after demise- Scoopwhoop». Scoopwhoop.com. 2016 թ․ մարտի 21.
  7. «Failing career, troubled love life killed 25-year-old Jiah Khan?» (անգլերեն). Hindustan Times. 2013 թ․ մայիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 5-ին.
  8. Singh, Vijay V (2013 թ․ հունիսի 11). «Aditya Pancholi's son Suraj held for abetting Jiah Khan's suicide» (անգլերեն). The Times of India. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 5-ին.
  9. «HC grants Suraj Pancholi bail, downplays Jiah Khan letter» (անգլերեն). DNA. 2013 թ․ հուլիսի 2. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջիա Խան» հոդվածին։