Ջեքսոն Մակլոու
Ջեքսոն Մակլոու (անգլ.՝ Jackson Mac Low; սեպտեմբերի 12, 1922[1][2][3][…], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[4] - դեկտեմբերի 8, 2004[5][1][2][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի բանաստեղծ, նկարիչ-փերֆոմանսիստ, կոմպոզիտոր և գրող։ Մակլոուն համարվում է էքսպերիմենտալ պոեզիայի դասականներից մեկը՝ հայտնի իր պատահական կոմբինատորիկայի ու ուրիշների տեքստերի տարրալուծման փորձերի օգտագործմամբ[7]։
Ջեքսոն Մակլոու | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 12, 1922[1][2][3][…] |
Ծննդավայր | Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[4] |
Մահացել է | դեկտեմբերի 8, 2004[5][1][2][…] (82 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Չիկագոյի համալսարան և Բրուքլինի քոլեջ |
Մասնագիտություն | համալսարանի դասախոս, բանաստեղծ, նկարիչ-փորագրող, կոմպոզիտոր, performance artist, արվեստագետ և դրամատուրգ |
Աշխատավայր | Նյու Յորքի համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | epc.buffalo.edu/authors/maclow |
Կյանք և ստեղծագործություններ
խմբագրելՋեքսոն Մակլոուն կրթություն է ստացել Չիկագոյի համալսարանում, և ավելի ուշ, Բրութլինյան քոլեջում՝ մասնագիտանալով հունարեն լեզվի ու ստուգաբանության մեջ։ Գերտրուդ Սթայնի և Ջերարդ Մենլի Հոփքինսի ազդեցության տակ, ինչպես նաև հետաքրքրվելով փիլիսոփայությամբ ու բուդդիզմով, Մակլոուն սկսեց ստեղծագործել բանաստեղծություններ, որոնք իրենցից ներկայացնում էին սցենարներ փերֆոմանսիստների համար՝ հիմնված պատահականության մեխանիզմի վրա[8]։ 1960-ական թվականներից Ջեքսոն Մակլոուն մասնակցություն ունեցավ էքսպերիմենտալ պոեզիայի, երաժշտության և փերֆոմանսի բազմաթիվ փառատոների ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ավստրալիայում, Ճապոնիայում և Նոր Զելանդիայում։ Մակլոուն Ֆլուկուս[9] շարժման անդամների գրական գործերի առաջին հրատարակիչն էր, մասնավորապես 1963 թվականին Մակլոուն և Լա Մոնթե Յանգը հրատարակեցին An Anthology of Chance Operations (Պատահական գործողությունների անթոլոգիա)[10]. Մակլոուի ստեղծագործությունները բազմաթիվ անգամ ներկայացվել են Ջորջ Մաչիունասի[11] կողմից Ֆլուկուսի փառատոներին։
Ջեքսոն Մակլոուն հաճախ էր համագործակցում Ջոն Քեյջի[12] և նրա կնոջ՝ Աննա Թարդոսի հետ։ Սկսած 1981 թվականից Մակլոուն ու Թարդոսը հորինել, ղեկավարել ու կատարել են յոթ ռադիոհաղորդում։
Ջեքսոն Մակլոուն դասավանդել է երաժշտություն ու գրականություն տարբեր ուսումնական հաստատություններում, այդ թվում Մաննես քոլեջում, Նյու Յորքի համալսարանում, Նյու Յորք նահանգի Օլբանի շրջանի համալսարանում, Բինգեմտոնի համալսարանում, Սան-Դիեգոյի Կալիֆորնիական համալսարանում, Նարոպայի համալսարանում, Բարդ քոլեջում և Բրաունի համալսարանում[13].
Պարգևներ
խմբագրելՋեքսոն Մակլոու՝ գրական մրցանակների ու պարգևների դափնեկիր, այդ թվում The America Awards for Literature[14] (Poetry Award, 1994) և Dorothea Tanning Prize (The American Academy of Poets, 1999)[15]. Մակլոուն նաև ստացել է դրամաշնորհներ ու կրթաթոշակներ այնպիսի կազմակերպություններից, ինչպիսիք են Creative Artists Public Service Program, the National Endowment for the Arts, the Guggenheim Foundation, PEN и the New York Foundation for the Arts.
Ընտիր աշխատություններ
խմբագրել- A Piece for Sari Dienes (1960)
- The Twin Plays (1966)
- Verdurous Sanguinaria (1967)
- August Light Poems (1967)
- 22 Light Poems (Black Sparrow, 1968)
- 23rd Light Poem (For Larry Eigner, 1969)
- Stanzas for Iris Lezak (Something Else Press, 1971)
- 4 trains (1974)
- 36th Light Poem (Buster Keaton, 1975)
- 21 Matched Asymmetries (1978)
- 54th Light Poem: For Ian Tyson (1978)
- A Dozen Douzains for Eve Rosenthal (1978)
- phone (1978)
- The Pronouns—A Collection of 40 Dances—For the Dancers (Station Hill Press, 1979)
- Asymmetries 1-260 (1980)
- «Is That Wool Hat My Hat?» (1982)
- Bloomsday (Station Hill Press,1984)
- French Sonnets (1984)
- Eight Drawing-Asymmetries (1985)
- The Virginia Woolf Poems (Burning Deck, 1985)
- Representative Works: 1938—1985 (1986)
- Words nd Ends from Ez (Avenue B, 1989)
- Twenties: 100 Poems (1991)
- Pieces o' Six: Thirty-Three Poems in Prose (Sun and Moon Classics, 1991)
- Twenties (Segue, January 1992)
- 42 Merzgedichte in memoriam Kurt Schwitters (Station Hill Press, 1994)
- From Pearl Harbor Day to FDR’s Birthday (1995)
- Barnesbook (1996)
- 20 Forties (1999)
- Doings: Assorted Performance Pieces 1955—2002 (Granary Books, 2005)
- 154 Forties (Counterpath, 2012)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Yalzadeh I., Blumberg N. Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
- ↑ 4,0 4,1 4,2 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.nytimes.com/2004/12/10/books/10low.html
- ↑ Guggenheim Fellows-ի տվյալների բազա
- ↑ «ГОСУДАРСТВЕННЫЙ ЦЕНТР СОВРЕМЕННОГО ИСКУССТВА - Джексон МАКЛОУ & Энн ТАРДОС». glukhomania.ncca-kaliningrad.ru. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ Poetry Foundation (2017 թ․ դեկտեմբերի 7). «Jackson Mac Low» (անգլերեն). Poetry Foundation. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «ru.wikipedia».
- ↑ «FONDAZIONE BONOTTO - Mac Low, Jackson - An Anthology of Chance Operations» (անգլերեն). www.fondazionebonotto.org. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «Мачюнас, Джордж» (ռուսերեն). 2023 թ․ մարտի 8.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ «MoMA | The Poetry of Silence: Jackson Mac Low's Drawing-Asymmetry» (անգլերեն). www.moma.org. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ Jackson Mac Low (1999 թ․ նոյեմբերի 1). «Jackson Mac Low» (անգլերեն). Jackson Mac Low. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «en.wikipedia».
- ↑ «Jackson Mac Low Wins 1999 Tanning Prize (November 1999)». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 8 декабря 2017-ին.