Ջերմատնային կուլտուրաներ
Ջերմատնային կուլտուրաներ, բանջարային, դեկորատիվ, պտղատու և հատապտղատու բույսեր, որոնք մշակվում են ջերմատներում։ Բերքը կարելի է ստանալ տարվա այն եղանակներին, երբ դաշտում հնարավոր չէ բույսեր աճեցնել։
Մշակվող կուլտուրաներ
խմբագրելԲանջարային բույսերից ջերմատներում մշակում են․
- վարունգ
- լոլիկ
- ավելի քիչ տաքդեղ, սմբուկ, հազար, պեկինյան կաղամբ, ծաղկակաղամբ, սպանախ, սամիթ, ամսաբողկ, կանաչ սոխ, նեխուր, մաղադանոս
- բոստանայիններից՝ սեխ
- դեկորատիվներից՝ քրիզանթեմ, մեխակ, արջտակ, մոխրածաղիկ, շահպրակ, դրախտավարդ (հորտենզիա) ևն
- պտղատուներից՝ կիտրոն, դեղձ
- հատապտղատուներից՝ գետնաելակ
- կարելի է մշակել նաև խաղող և սնկեր (շամպինիոն)
Աճեցման մեթոդներ
խմբագրելԱճեցման մեթոդներն են․
- սերմերի ցանք գրունտում կամ ջերմատըների դարակներում (ամսաբողկ, սամիթ)
- սածիլում (վարունգ, լոլիկ, տաքդեղ)
- հետագա աճեցում մինչև հասունացումը (ծաղկակաղամբ)
- վեգետատիվ օրգաններով տնկում (սոխ, նեխուր)։
Ըստ ընդունված բուսաշրջանառության տարվա ընթացքում կարելի է ստանալ տարբեր ջերմատնային կուլտուրաների մի քանի բերք։ Բանջարային բույսերը մշակվում են որպես ինքնուրույն և խտացվող կուլտուրա (ենթացանվում են հիմնական բույսի հետ)։
Ջերմատնային կուլտուրաների խնամք
խմբագրելԱպահովել՝
- օդափոխանակությունը. լուսավորությունը, հոդի և օդի խոնավությունը
- ջերմությունը
- օրգանական և հանքային պարարտանյութերով սնուցումը
- հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարը
Բերքը հավաքում են պարբերաբար, ըստ օգտագործման օրգանների (տերև, ծաղկաբույլ, արմատապտուղ, պտուղ ևն) և տնտեսական պիտանիության։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |