Ծաղկակաղամբ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ծաղկակաղամբ | ||
---|---|---|
Գիտական դասակարգում | ||
|
||
Լատիներեն անվանում | ||
Brassica Cauliflora
| ||
|
Ծաղկակաղամբ (լատին․՝ Brassica Cauliflora), բանջարանոցային կաղամբների ենթատեսակի մեջ մտնող բազմաթիվ բանջարեղեննեից մեկն է, որը համեմատած գլուխ կաղամբի հետ, ավելի նոր մշակաբույս է։
Ցեղ՝ Կաղամբ
Տեսակ՝ Կաղամբ բանջարանոցային
Ենթատեսակ՝ Գլուխ կաղամբ
Ծաղկակաղամբը ոչ թե Գլուխ կաղամբի կոնկրետ սորտ է, այլ որոշ սորտերի հավաքական անվանումը, որոնք առանձնանում են որոշակի հատկանիշներով։
Նախկինում ծաղկակաղամբը համարվում էր Բանջարանոցային կաղամբի ենթատեսակ, ինչպես Գլուխ կաղամբը, սակայն ներկայումս, ըստ ավելի ճշգրիտ տվյալների, այն առանձին ենթատեսակ չի հանդիսանում։
Կաղամբի բոլոր տեսակներից իր սննդային և համային հատկություններով ծաղկակաղամբը գրավում է առաջին տեղը։ Սննդի համար օգտագործվում են ծաղկակաղամբի գլուխները, որոնք իրենցից ներկայացնում են բույսի խիստ կարճացած, հաստացած, մսալի, հոծ կերպով ի մի հավաքած ծաղկակիր ցողունները։ Ծաղկակաղամբն ածխաջրերով և, մանավանդ, դյուրամարս սպիտակուցներով անհամեմատ ավելի հարուստ է, քան գլուխ կաղամբը։ Բացի այդ՝ գլուխ կաղամբից երկու անգամ ավելի շատ վիտամին C է պարունակում։
Ծաղկակաղամբն օգտագործվում է խաշած, յուղով-ձվով տապակած, թթու դրած վիճակում, և տարբեր ապուրների մեջ։ Ծաղկակաղամբի թթուն բավականին տարածված է հայերի շրջանում։
Արտաքին հղումներ
խմբագրելԸնթերցե՛ք «ծաղկակաղամբ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծաղկակաղամբ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծաղկակաղամբ» հոդվածին։ |