Արևմտյան Վիրջինիա (անգլերեն՝ Լսել West Virginia), նահանգ ԱՄՆ-ի արևելյան մասում։ Տարածքը՝ 62,7 հազար կմ քառակուսի։ Վարչական կենտրոնը՝ Չարլսթոն։ Խոշոր այլ քաղաքներից են Հանթինգթոնը, Ուիլինգը, Մորգանթաունը։

Արևմտյան Վիրջինիա
անգլ.՝ State of West Virginia
flag of West Virginia? Զինանշան


ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասն էՄայրցամաքային նահանգներ և Հյուսիսատլանտյան նահանգներ
ՀիմնTake Me Home, Country Roads?
ԿարգավիճակԱՄՆ-ի նահանգ
Մտնում էԱՄՆ
ՎարչկենտրոնՉարլսթոն
Ամենաբարձր կետSpruce Knob?
ԲԾՄ455 մետր
Օրենսդրական մարմինWest Virginia Legislature?
Դատական մարմինSupreme Court of Appeals of West Virginia?
ՆահանգապետՋո Մենչին
Միության մուտքհունիսի 20, 1863
Բնակչություն
1 793 716 մարդ (ապրիլի 1, 2020)[1] (37 տեղ)
Տարածք62 755 կմ²  (41 տեղ)
Հիմնադրված էհունիսի 20, 1863 թ.
Սահմանակցում էՕհայո, Փենսիլվանիա, Վիրջինիա, Մերիլենդ և Կենտուկի
Ժամային գոտիEDT? և Ամերիկա/Նյու Յորք
ՀապավումWV, W. Va. և W.Va.
ISO 3166-2 կոդUS-WV
Անվանված էՎիրջինիա գաղութ
ՄականունMountain State
Միության մուտքհունիսի 20, 1863
wv.gov(անգլ.)

Այսպես կոչված հարավատլանտյան նահանգներից մեկն է (այդ խմբի միակ նահանգը, որ ելք չունի Ատլանտյան օվկիանոս)։ 2013 թվականին բնակչությունը կազմել է 1.854.304 մարդ (38-րդ տեղը ԱՄՆ-ի նահանգների մեջ)։ Մինչև 1861-65 թվականների քաղաքացիական պատերազմը եղել է Վիրջինիա նահանգի մի մասը, բայց, քանի որ նահանգի կառավարությունը պաշտպանում էր ստրկատիրական Հարավին, Հյուսիսի կողմնակիցները 1863 թվականին անջատվեցին և ստեղծեցին ինքնուրույն նահանգ՝ այն անվանելով Կանաուա (գետի անունով), սակայն ավելի ուշ վերանվանեցին Արևմտյան Վիրջինիա[2]։

Պաշտոնական անվանումը «Լեռնային նահանգ» է (անգլ.՝ Mountain State): Նշանաբանը` Montani semper liberi («Լեռնականները միշտ ազատ են»)։

Աշխարհագրություն և կլիմա խմբագրել

Նահանգի մակերեսը 62.755 կմ² է (41-րդ տեղն է նահանգների մեջ)։ Հյուսիսից Արևմտյան Վիրջինիան սահմանակցում է Մերիլենդի ու Վիրջինիայի, արևմուտքից Կենտուկիի ու Օհայոյի հետ։ Արևմտյան Վիրջինիայի տարածքը գտնվում է Ապալաչների համակարգում։ Ծովի մակարդակից միջին բարձրությունը 457 մ է, ամենացածր կետինը` 75 մ (Հարպերս Ֆերի քաղաքի մոտակայքում), ամենաբարձր կետը Սփրուս Նոբ լեռն է` 1482 մ։ Արևմտյան Վիրջինիան գտնվում է ֆիզիկա-աշխարհագրական երկու շրջաններում` Ապալաչյան սարահարթում (տարածքի մոտ 5/6 մասը) և լեռնագագաթների ապալաչյան հովտում։ Նահանգի առավել խոշոր գետերն են` Կանովա, Պոտոմակ, Մոնոնգահիլա և Նյու Ռիվեր։ Նահանգի տարածքի մոտ 80 %-ը անտառածածկ է։

Կլիման մայրցամաքային է, չափավոր խոնավ, հազվադեպ չեն ջրհեղեղները։ Ունի մոտ երեք տասնյակ նահանգային պարկ։

Երկրաբանություն խմբագրել

Մոտ 400 միլիոն տարի նահանգի տարածքը գտնվել է օվկիանոսյան գոգավորությունում կամ սինկլինորիումում, որը ձգվել է Նյու Բրանսուիկից մինչև Ալաբամա, ներկայիս Ապալաչների տեղում։ Օվկիանոսի հետ քաշվելուց հետո տարածքում մնացել է աղի (քարային ու ծովային) նստվածք արևմուտքում և կրաքարի նստվածք արևելքում։ Գոգավորությունից արևելք գտնվում է Հին Ապալաչները, որի ջրահարումը հանգեցրել է լեռնային շերտերի բարձրացման։ Մինչև վերջնական ձևավորումը Արևմտյան Վիրջինիայի մեծ մասը ճահճացած էր, ինչի հետևանքով առաջացել են ածուխի մեծ պաշարներ։ Մոտ յոթ միլիոն տարի առաջ էրոզիայի հետևանքով նահանգը դարձել է լրիվ հարթ։ Սառցե դարաշրջանի սկզբին (մոտ մեկ միլիոն տարի առաջ) գետերը և էրոզիան ձևավորել են Արևմտյան Վիրջինիայի` գոյություն ունեցող լանդշաֆտը։ Սառցե դարաշրջանի ժամանակ, որն ավարտվել է 10.000 տարի առաջ, Օհայո հովիտը ծածկվել է սառցադաշտերով, ինչն էլ ազդել է նահանգի ջրային համակարգի վրա[3]։

Պատմություն խմբագրել

Հին ժամանակներում ներկայիս Արևմտյան Վիրջինիայի տարածքում զարգացած է եղել հնդկացիական Ադենայի մշակույթը, որից էլ նահանգի հյուսիսում մնացել են ծիսական դամբարաններ։ 17-րդ դարի սկզբին այստեղ ապրել են չերոկիները, դելավարները, շաունիները և սասկուեհաննաները։

Առաջին եվրոպացիները այս տարածքում համարվում են բրիտանացի գնդապետ Մորգան Մորգանը, որ 1726 թվականին Միլլ Կրիկ գետի ափին հիմնել է գաղութ, մորթու վաճառական Ջոն Վան Մետրը և մի խումբ գերմանաբնակներ, որոնք Պոտոմակ գետի աջ ափին հիմնել են Նոր Մեկլենբուրգ բնակավայրը (այժմ` Շեպերդստաուն)։ 18-րդ դարում այստեղ հաստատված եվրոպացիների մեջ եղել են Շոտլանդիայից, Իռլանդիայից, գերմանական տարբեր իշխանություններից եկած մարդիկ։

 
Թոմաս Լի, Օհայո ընկերության առաջին մենեջեր

1748-1751 թվականներին այս տարածքը հետազոտել է Ջորջ Վաշինգտոնը, որն այն ժամանակ Վիրջինիայի ոստիկանութան կրտսեր սպա էր։ Նա իր գրառումներում նշել է, որ Պոտոմակ գետի վերին հոսանքում արդեն կան ներգաղթյալների (գերազանցապես գերմանացիներ) բազմաթիվ ֆերմաներ։ Նույն ժամանակ այստեղ են հայտնվել Օհայո ընկերության էմիսարները. ընկերությունը ստեղծվել էր Վիրջինիայում Օհայո գետի ավազանում նոր գաղութներ հիմնելու նպատակով։ Չնայած տեղի հնդկացիները դիմադրել են արևելքից եկող սպիտակամորթներին, ներգաղթյալների թիվը գնալով աճել է։ Նրանք, սակայն, գրեթե ոչնչացվել կամ արտաքսվել են շուտով սկսված ֆրանս-հնդկացիական պատերազմի ժամանակ։

Պատերազմից հետո ապագա նահանգի տարածքը բնակեցվել է անգլիացիներով։ 1769 թվականին նահանգի տարածքում հիմնադրվել է Ուիլինգ քաղաքը, 1744 թվականին՝ Փոյնթ Փլեզանթը, 1785 թվականին՝ Փարքերսբերգը, 1788 թվականին՝ Չարլսթոնը։

Ի սկզբանե Արևմտյան Վիրջինիան սերտորեն կապված էր հարևան Վիրջինիայի հետ, որի կազմում է գտնվել միառժամանակ։ Սակայն արդեն 1776 թվականին Վիրջինիայի արևմուտքի բնակիչները հանրագրով դիմել են Կոնգրեսին` խնդրելով ստեղծել իրենց առանձին իշխանության մարմինները։ Եթե Արևմտյան Վիրջինիայի բնակիչները ավելի շատ ձգտում էին ամերիկյան հարավին, ապա արևմտյան մասի բնակիչները` հյուսիսային նահանգներին։

Քաղաքացիական պատերազմի սկսվելուց հետո նահանգի պատվիրակների մեծ մասը Ռիչմոնդում քվեարկել են միությունից դուրս գալու օգտին, սակայն հյուսիս-արևմտյան շրջանների պատվիրակները 1861 թվականին առանձին համագումարով ընտրել են սեփական նահանգապետ։ 1862 թվականի հոկտերմբերին Արևմյան Վիրջինիայի բնակիչները հանրաքվեով քվեարկել են նոր նահանգի ստեղծման օգտին, որը կրելու էր Կանովա անվանումը` ժամանակավոր Ուիլինգ մայրաքաղաքով։ 1862 թվականի ապրիլին ընդունվել է նահանգի սահմանադրությունը, իսկ 1863 թվականի հունիսի 20-ին այն պաշտոնապես ընդգրկվել է ԱՄՆ-ի կազմում ներկայիս անվանումով` դառնալով 35-րդ նահանգը։ Նահանգի սահմանադրությունը ընդունվել է 1872 թվականին։

1862-1870, 1875-1885 թվականներին նահանգի մայրաքաղաքը եղել է Ուիլինգը, 1870 թվականից` Չարլսթոնը։ Նահանգի արդյունաբերական բուռն զարգացումը սկսվել է 19-րդ դարի վերջին տասնամյակին, ինչը կապված էր օգտակար հանածոների արդյունահանման և երկաթուղու շինարարության հետ։ Ածուխի արդյունաբերության բուռն շրջան էր 1910-1970 թվականների շրջանը. Արևմտյան Վիրջինիան ածուխի արդյունահանման ցուցանիշով առաջինն էր երկրում։ 20-րդ դարի սկզբին նահանգում անկարգութուններ են եղել` պայմանավորված հանցավոր խմբերի աճով,որոնք ահաբեկչական գործունեություն էին ծավալել, որ հիմնված էր ձախ գաղափարախոսության վրա և ձևավորել էին զինված խմբեր, որոնք հարձակվում էին ձեռնարկությունների, կազմակերպությունների և մասնավոր անձանց վրա։

Տնտեսություն խմբագրել

Նահանգն ունի ածխի, բնական գազի, նավթի, աղի և օգտակար այլ հանածոների հարուստ պաշար, ինչն էլ պայմանավորում է նրա զարգացումը։ Զարգացած է քիմիական արդյունաբերությունը, որը հիմնված է օգտակար հանածոների մշակման վրա։ Լավ զարգացած է գյուղատնտեսությունը (անասնապահություն, թռչնաբուծություն, խնձորի, դեղձի, եգիպտացորենի, ծխախոտի մշակում), սակայն ֆերմաների թիվը գնալով կրճատվում է։ Տնտեսության մեջ զգալի տեղ ունի զբոսաշրջությունը։

Քաղաքներ խմբագրել

Տասը հազար և ավել բնակչություն ունեցող բնակավայրերի ցանկ
2010 թվականի դրությամբ
Չարլսթոն 51,400 Քլարքսբերգ 16,578
Հանինգթոն 49,138 Մարտինսբերգ 17,227
Պարկերսբերգ 31,492 Սաութ Չարլսթոն 13,450
Ուիլինգ 28,486 Թեյզ Վելլի 13,175
Մորգանթաուն 29,660 Բլուֆիլդ 10,447
Ուիրթոն 19,746 Վիեննա 10,749
Ֆերմոնտ 18,704 Սենտ Օլբանս 11,044
Բեկլի 17,614

Բնակչություն խմբագրել


Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». էջ 49.
  3. Rice, 2010, էջեր 1-2
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 https://web.archive.org/web/20111028064539/http://2010.census.gov/2010census/data/apportionment-pop-text.php
  5. United States Census 2010 / United States Census Bureau
  6. Population Estimates Program

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 44