Ջենիֆերի մարմինը
«Ջենիֆերի մարմինը» (անգլ.՝ Jennifer’s Body), ռեժիսոր Կարին Կուսամայի ամերիկյան սև կատակերգությունը՝ սարսափ ֆիլմի տարրերով, նկարահանվել է Դիաբլո Կոդիի սցենարով։
Ջենիֆերի մարմինը անգլ.՝ Jennifer's Body | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | իգական բադի մուվի, սարսափ ժանրի կատակերգություն, սարսափ ֆիլմ և ԼԳԲՏ թեմայով ֆիլմ |
Թեմա | գերբնական |
Թվական | սեպտեմբերի 10, 2009[1] և նոյեմբերի 5, 2009[2] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Karyn Kusama?[3][4][5][…] |
Պրոդյուսեր | Ջեյսոն Ռայթման և Մեյսոն Նովիք |
Սցենարի հեղինակ | Դիաբլո Քոդի |
Դերակատարներ | Մեգան Ֆոքս[3][4][5][…], Ջոնի Սիմոնս[3][5][6], Էմի Սեդարիս[5][6], Ամանդա Սայֆրիդ[3][5][7][…], Ադամ Բրոդի[5][7][6], Ջոնաթան Քիմբլ Սիմոնս[5][6], Քրիս Փրեթ[5][6], Կայլ Գալներ[5][6], Juan Riedinger?[6], Էլիսոն Ջեննի, Սինթիա Սթիվենսոն[6], Լենս Հենրիկսեն[8], Վալերի Թիան[8], Էմիլի Թենանթ[8], Անդրեա Բեյքեր[8], Իվ Հարլոու[8], Ջոել Սվետով[8], Գաբրիել Ռոուզ[8], Դիաբլո Քոդի[8] և Լանեյ Չեփման[8] |
Օպերատոր | Մ․ Դևիդ Մալլեն |
Երաժշտություն | Թեոդոր Շապիրո |
Պատմվածքի վայր | Մինեսոտա |
Նկարահանման վայր | Վանկուվեր և Կոկիտլամ |
Կինոընկերություն | Fox Atomic |
Տևողություն | 102 րոպե |
Պաշտոնական կայքէջ | |
Jennifer's Body Վիքիպահեստում |
Գլխավոր դերակատարներն են Մեգան Ֆոքսը, Ամանդա Սեյֆրիդը, Ջոնի Սիմոնսը և Ադամ Բրոդին։
Ֆիլմի պրեմիերան կայացել է Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի ժամանակ՝ 2009 թվականին[9], այնուհետև 2009 թվականի սեպտեմբերի 18-ին այն թողարկվել է Միացյալ Նահանգներում և Կանադայում։
Որպես ֆիլմին հանգույց՝ «Boom! Studios»-ը 2009 թվականի օգոստոսին հրատարակել է «Ջենիֆերի մարմին» գրաֆիկական նորավեպը։
Սյուժե
խմբագրելԳլխավոր հերոսուհին՝ Նիդին (Ամանդա Սեյֆրիդ), ամերիկյան փոքրիկ քաղաքի բնակիչ է, որը գեղեցկությամբ այդքան էլ չի փայլում։ Նրա լավագույն ընկերուհին՝ Ջենիֆերը (Մեգան Ֆոքս), դպրոցում ամենագեղեցիկ և ցանկալի աղջիկն է և չիրլիդինգի ավագը։ Նիդին հանդիպում է Չիփ (Ջոնի Սիմոնս) անունով մի տղայի հետ։ Մի գեղեցիկ օր ընկերուհիները պատրաստվում են տեղական բարում գնալ մի ռոք խմբի համերգի։ Այդ բարում հրդեհ է բռնկվում (որի նախաձեռնողը մայրաքաղաքային ինդի ռոք խումբն էր) և 8 մարդ է մահանում։ Ջենիֆերը և Նիդին փրկվում են։ Փրկվածների թվում են հայտնվում նաև ռոք խմբի բոլոր տղաները, որոնք իրենց հետ տանում են Ջենիֆերին։
Այդ նույն գիշերը՝ բարում տեղի ունեցած միջադեպից հետո, Ջենիֆերը գալիս է Նիդիի տուն և իրեն շատ տարօրինակ է պահում։
Ջենիֆերը վերածվում է մարդակեր դևի, նա դասընկերներին ներգրավում է ծուղակի մեջ և խժռում նրանց։ Դրա պատճառը եղել է աղջկա զոհաբերությունը, որը կատարել են բարում նվագող ռոքերները։ Նրանք Ջենին ընդունել են որպես կույս և մորթել են նրան, բայց քանի որ նա չի եղել կույս, նրա սիրտն է մտնում դևը։ Այս սատանային պահելու համար անհրաժեշտ է մարդկային մարմին։ Նիդին իմանում է այս մասին և փորձում է կանգնեցնել ընկերուհուն, երբ նա ներգրավում է Չիպի ծուղակի մեջ։ Բայց Նիդիի մոտ ոչինչ տեղի չի ունենում, Չիպը մահանում է Ջենիֆերի խայթոցներից։ Նիդին որոշում է վրեժխնդիր լինել ընկերուհուց իր ընկերոջ մահվան համար և գալիս է Ջենի տուն՝ նրան սպանելու։
Նիդին մահացու վիրավորում է ընկերուհուն գրասենյակային դանակով, բայց Ջենիֆերի սենյակ է մտնում նրա մայրը։ Նիդիին ուղարկում են հանցագործների համար նախատեսված հոգեբուժարան։ Բայց նա ձեռք է բերում գերբնական ունակություններ Ջենիֆերի խայթոցից հետո։
Նիդին փախչում է հոգեբուժարանից, ավտոստոպով հասնում է հյուրանոց, որտեղ կանգ է առել հենց այդ ռոք խումբը և սպանում է նրա բոլոր մասնակիցներին՝ այդպիսով վրեժխնդիր լինելով իր, իր ընկերոջ և ընկերուհու համար։
Դերերում
խմբագրել- Ամանդա Սեյֆրիդ՝ Անիտա (Նիդի) Լեսնիկի
- Մեգան Ֆոքս՝ Ջենիֆեր Չեկ
- Ջոնի Սիմոնս՝ Չիպ Դոուվ
- Ադամ Բրոդի՝ Նիկոլայ Վուլֆ
- Ջոնաթան Քիմբլ Սիմոնս՝ Վրուբլևսկի
- Էմի Սեդարիս՝ Թոնի Լեսնիկի
- Քրիս Փրեթ՝ սպա Ռոման Դուդի
- Ջունո Ռադել՝ սպա Վարզակ
- Քայլ Գալներ՝ Քոլին Գրեյ
- Սինտիա Սթիվենսոն՝ միսիս դով
- Քերի Գենզել՝ միսիս Չեկ
- Խուան Ռիդինգեր՝ Դիրք
- Յունոնա Ռուդել՝ սպա Վարզակ
- Վալերիա Տիան՝ Չեսիտի
- Աման Ջոհալ՝ Հնդկաստանից Ահմեթ
- Ջոշ Էմերսոն՝ Ջոնաս Կոզել
- Լենս Հենրիկսեն՝ վարորդ
- Իվ Հարլոու՝ գոթ աղջիկ Քլոյա
Քննադատություն
խմբագրելՖիլմը կինոքննադատների կողմից ստացել է տարաբնույթ արձագանքներ։ «Rotten Tomatoes» կայքում ֆիլմն ունի 44 % վարկանիշ՝ հիմնված 198 գրախոսության վրա, միջին բալը 10-ից կազմել է 5,2[10]։ «Metacritic» կայքում ֆիլմն ունի 100-ից 47 միավոր՝ հիմնված քննադատների 29 գրախոսության վրա, որը համապատասխանում է «խառը կամ միջին արձագանքներ» կարգավիճակին[11]։ «CinemaScore» կայքում հեռուստադիտողները ֆիլմին տվել են C գնահատականը՝ ըստ A+-ից F սանդղակի[12]։
Կինոքննադատ Ռոջեր Էբերթին դուր է եկել ֆիլմը, նա այն անվանել է «Տղաների մթնշաղ» և ասել, որ «որպես մարդակեր չիրլիդերի մասին ֆիլմ՝ այն ավելի լավն էր, քան պետք էր»։ Էբերթն ասել է, որ Կոդիի ներսում կա «նկարչի հոգին, և նրա սցենարն այս նյութի մեջ բերում է որոշակի սահման, մի տեսակ ուրախություն, որը անփոխզիջական է»։ Բացի այդ, նա բարձր է գնահատել Ֆոքսի խաղը։ Նա ֆիլմին տվել է չորս աստղերից երեքը[13]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ http://www.kinokalender.com/film3179_jennifer-s-body-jungs-nach-ihrem-geschmack.html
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 http://stopklatka.pl/film/zabojcze-cialo
- ↑ 4,0 4,1 http://www.filmaffinity.com/en/film921628.html
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 http://bbfc.co.uk/releases/jennifers-body-film
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 http://www.imdb.com/title/tt1131734/fullcredits
- ↑ 7,0 7,1 http://www.metacritic.com/movie/jennifers-body
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 8,8 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «Jennifer's Body premiere | Photo Gallery». DigitalHit.com. Վերցված է 2019 թ․ հունիսի 21-ին.
- ↑ «JENNIFER'S BODY». Rotten Tomatoes. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «Jennifer's Body». Metacritic. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.
- ↑ Ben Fritz (2009 թ․ սեպտեմբերի 20). «Prospects for 'Cloudy' future mixed as 'Informant,' 'Love Happens,' 'Jennifer's Body' disappoint» (անգլերեն). LA Times Blogs. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.
- ↑ Roger Ebert. «Jennifer's Body Movie Review & Film Summary (2009) | Roger Ebert» (անգլերեն). www.rogerebert.com. Վերցված է 2019 թ․ հունիսի 21-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջենիֆերի մարմինը» հոդվածին։ |