Ջոն Ջեյ (անգլ.՝ John Jay, դեկտեմբերի 12, 1745(1745-12-12)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - մայիսի 17, 1829(1829-05-17)[1][2][3][…], Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի պետական գործիչ, դիվանագետ, ԱՄՆ-ի հիմնադիր հայրերից մեկը, ԱՄՆ-ի Գերագույն դատարանի առաջին նախագահը, Նյու Յորքի նահանգապետը։ Ամերիկյան փիլիսոփայական հասարակության անդամ (1780)։

Ջոն Ջեյ
 
Կուսակցություն՝ Ֆեդերալիստական կուսակցություն
Կրթություն՝ Կոլումբիայի քոլեջ և Կոլումբիայի համալսարան
Մասնագիտություն՝ դատավոր, փաստաբան, դիվանագետ և քաղաքական գործիչ
Դավանանք Եպիսկոպոսյան եկեղեցի
Ծննդյան օր դեկտեմբերի 12, 1745(1745-12-12)[1][2][3][…]
Ծննդավայր Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Վախճանի օր մայիսի 17, 1829(1829-05-17)[1][2][3][…] (83 տարեկան)
Վախճանի վայր Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Թաղված John Jay Cemetery
Քաղաքացիություն  ԱՄՆ
Հայր Peter Jay?[4]
Մայր Mary Van Cortlandt?[4]
Ամուսին Sarah Jay?[4]
Զավակներ William Jay?, Peter A. Jay?[5] և Maria Jay Banyer?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Մանկություն և կրթություն խմբագրել

Ջոն Ջեյը Նյու Յորք նահանգի առևտրականների բարեկեցիկ ընտանիքից էր։ Ստացել է իրավաբանի կրթություն Քինգս քոլեջում (ներկայումս Կոլումբիայի համալսարան

Անկախության պատերազմ խմբագրել

Անկախության համար պատերազմի ժամանակ Ջեյը առաջին և երկրորդ մայրցամաքային կոնգրեսի անդամ էր։ 1777 թվականին նա դարձել Է Նյու Յորք նահանգի Սահմանադրության մշակողներից մեկը։

1779 թվականին Ջեյը դարձավ դեսպանորդ Իսպանիայում, որտեղ փորձում էր Իսպանիային համոզել ճանաչել Միացյալ Նահանգների անկախությունը։ Իսպանիան այդպես էլ չի ճանաչել ԱՄՆ անկախությունը մինչև պատերազմի ավարտը՝ 1783 թվականին։ Սակայն Ջեյին հաջողվել է իսպանացիներին համոզել այդքան անհրաժեշտ դրամական վարկ տրամադրել երիտասարդ ամերիկյան կառավարությանը՝ 170 000 դոլարի չափով։

1782-1783 թվականներին Ջեյը գտնվում էր Փարիզում, որտեղ Ֆրանկլինի հետ մասնակցել է ԱՄՆ-ի անկախության ճանաչման և պատերազմի ավարտի շուրջ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ բանակցություններին։

Ֆեդերալիստ խմբագրել

1788 թվականին Ջեյնն ակտիվորեն պաշտպանում էր Նյու Յորքի նահանգի կողմից ԱՄՆ Սահմանադրության վավերացումը և մասնակցում էր Համիլթոնի և Մեդիսոնի հետ ֆեդերալիստական գրառումների ստեղծմանը։

Գերագույն դատարան խմբագրել

1789 թվականից մինչև 1795 թվականի հունիսը Ջեյը զբաղեցրել Է ԱՄՆ-ի Գերագույն դատարանի առաջին նախագահի պաշտոնը։

1789 թվականին նա նաև առաջադրվել էր առաջին նախագահական ընտրություններում, որտեղ երրորդ տեղն էր զբաղեցրել, չկարողանալով զբաղեցնել փոխնախագահի պաշտոնը։

Նյու Յորքի նահանգապետ խմբագրել

1795-1801 թվականներին Ջեյը ընտրվել է Նյու Յորքի նահանգապետի պաշտոնում։ 1801 թվականին նա հրաժարվել է վերընտրվել երկրորդ ժամկետով և հեռացել է քաղաքականությունից, մեկնել է իր ամառանոց, որտեղ սկսել է զբաղվել գյուղատնտեսությամբ և մահացել 83 տարեկան հասակում։

Ժառանգություն խմբագրել

Ջոն Ջեյի անունով մի քանի քաղաք է անվանակոչվել ԱՄՆ-ում։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Ջեյ» հոդվածին։