Ջեյ Շեթի (անգլ.՝ Jay Shetty, 1987[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), հնդկական ծագմամբ բրիտանացի համացանցային անհատականություն, փոդքասթեր և մոտիվացիոն խոսնակ[4][5]։ «Sama Tea» թեյի ապրանքանիշի համահիմնադիր։

Ջեյ Շեթի
Jay Shetty
Դիմանկար
Ծնվել է1987[1]
ԾննդավայրԱնգլիա Լոնդոն, Անգլիա
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Կրոնհինդուիզմ[2]
ԿրթությունԵղիսաբեթ թագուհու դպրոց (Բարնեթ) և Բեյես բիզնես դպրոց
Մասնագիտությունվանական, ինֆլյուենսեր, Կյանքի ռեպետիտոր,մարզիչ, հոգևոր ուսուցիչ, հռետոր և lifestyle guru
ԱմուսինՌադհի Դևլուկիա-Շեթի[3]
Կայքjayshetty.me

Վաղ կյանք խմբագրել

Շեթին հաճախել է Բարսեթում գտնվող Էլիզաբեթ թագուհու դպրոցը[6], այնուհետև՝ Լոնդոնի համալսարանի Քասի բիզնես դպրոցը[4]։ Hնդկաստանում չորս ամառ է անցկացրել` ձեռնարկություններում պրակտիկայով զբաղվելու և Վեդաներով վերապատրաստվելու նպատակով[7][8]։

Կարիերա խմբագրել

Շեթին HuffPost-ի վլոգեր է[9] և 2018 թվականին ստեղծել է Ֆեյսբուքում ամենաշատ դիտում ունեցող տեսահոլովակը.[10] ։ Նրա տեսանյութերը ներառում են հետևյալ թեմաները՝ փոխհարաբերություններ, առողջություն, հոգեկան առողջություն և նպատակասլացություն[4][11] ։ Շեթին հարցազրույց է տվել Դիպակ Չոպրային, Ռասել Սիմոնսին և Թիմ Ֆերիսին[12]։

2017 թվականին ընդգրկվել է նաև Ֆորբսում։ Շեթին 2017 թվականին ճանաչվեց «National Geographic»-ի հանճարների խորհրդի անդամ[13], իսկ 2016 թվականին՝ Ասիական մեդիա մրցանակաբաշխությունում Շեթիի բլոգը ճանաչվեց Լավագույն բլոգ[14]։ Հանդես է եկել նաև BBC-ում և խոսել է «Գուգլի», «ՆԱՍԴԱՔ»-ի, «Էյչ-Էս-Բի-Սի»-ի և «Բարքլեյս»-ի մասին[15]։ Շեթին մրցանակներ է ստացել 2018 թվականին Streamy Awards-ի և 2016 թվականին ITV Asian Media Awards-ի ժամանակ[16]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. German National Library Record #1217221409 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  3. https://thebeet.com/jay-shettys-new-tea-could-change-your-life-sip-it-as-you-read-his-book/
  4. 4,0 4,1 4,2 «Facebook Goes Global in Courting Creators, Including YouTubers». Variety. Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  5. «Facebook Goes Global in Courting Creators, Including YouTubers». India Times. Վերցված է 2019 թ․ մայիսի 5-ին.
  6. «Award-winning vlogger, filmmaker, online personality and former monk Jay Shetty (OE 1999–2006) has now been named in the 2017 Forbes European 30 Under 30». Queen Elizabeth’s School. Վերցված է 2019 թ․ մայիսի 5-ին.
  7. «These 3 Indian-origin men are set to change the world for the better». Vogue India. Վերցված է 2019 թ․ մայիսի 5-ին.
  8. «12 easy habits that will keep you happy, every single day». Vogue India. Վերցված է 2019 թ․ մայիսի 5-ին.
  9. «Jay Shetty». Huffington Post. Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  10. «Surprise: A New Analysis of 777 Million Facebook Posts Reveals Positivity Outperforms Negativity». INC. Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  11. «Jada Pinkett Smith Discusses Love Relationships with Jay Shetty». People. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
  12. «Forbes 30 Under 30 Europe: Media». Forbes. Վերցված է 2019 թ․ մայիսի 5-ին.
  13. Nunez, Christina (2017 թ․ հուլիսի 27). «An Ex-Monk's Advice on How to Follow Your True Path». National Geographic News. Վերցված է 2019 թ․ հուլիսի 15-ին.
  14. «Jay Shetty: How He's Mastered The New Media Landscape». Forbes. Վերցված է 2019 թ․ մայիսի 5-ին.
  15. «Jay Shetty». Huffington Post. Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  16. «Jay Shetty Wins Espoke Living Best Blog Award 2016». Asian Media Awards. Վերցված է 2019 թ․ մայիսի 5-ին.