Ջեյմս Ռոբերտ Քեյդ (անգլ.՝ James Robert Cade, սեպտեմբերի 26, 1927(1927-09-26)[1][2], Սան Անտոնիո, Տեխաս, ԱՄՆ - նոյեմբերի 27, 2007(2007-11-27)[3], Գեյնսվիլ, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի բժիշկ, համալսարանի պրոֆեսոր, հետազոտող և գյուտարար էր։ Քեյդը, որը ծնունդով Տեխասից էր, ստացել է իր բակալավրի և բժշկական աստիճան Տեխասի համալսարանում։ Վերջինս դարձել է բժշկության և Նեֆրոլոգիայի պրոֆեսոր Ֆլորիդայի համալսարանում։ Թեև Քեյդը զբաղվում էր բժշկական հետազոտությունների բազմաթիվ ոլորտներով, նա ամենաշատը հիշվում է որպես հետազոտական թիմի ղեկավար,որը ստեղծել է Գեյդրեյդ (Gatorade) սպորտային ըմպելիքը[4]։ Գեյդրեյդը (Gatorade ) ունեցել է զգալի բժշկական կիրառումներ՝ հիվանդների ջրազրկումը բուժելու համար և համալսարանին բերում է ավելի քան 150 միլիոն դոլարի հոնորար։

Ջեյմս Ռոբերտ Քեյդ
Ծնվել էսեպտեմբերի 26, 1927(1927-09-26)[1][2]
Սան Անտոնիո, Տեխաս, ԱՄՆ
Մահացել էնոյեմբերի 27, 2007(2007-11-27)[3] (80 տարեկան)
Գեյնսվիլ, Ֆլորիդա, ԱՄՆ
բնական մահով
ԳերեզմանEvergreen Cemetery[2]
Քաղաքացիություն ԱՄՆ
Դավանանքլյութերականություն
Մասնագիտությունգիտնական, բժիշկ, գյուտարար և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Ֆլորիդայի համալսարան
Ալմա մատերՕսթինի տեխասյան համալսարան, University of Texas Southwestern Medical Center? և Brackenridge High School?

Իր կյանքի վերջին տարիներին Քեյդը դարձավ նշանավոր բարերար՝ զգալի գումարներ նվիրաբերելով լյութերական եկեղեցուն առնչվող բարեգործական կազմակերպություններին, ստեղծելով կրթաթոշակներ, որոնք նվիրաբերել է Ֆլորիդայի համալսարանին և այլ քոլեջներին ու համալսարաններին, ինչպես նաև իր սեփական բարեգործական հիմնադրամներին։

Վաղ տարիներ և կրթություն խմբագրել

Ռոբերտ Քեյդը ծնվել է 1927 թվականի սեպտեմբերի 26-ին Տեխաս նահանգի Սան Անտոնիո քաղաքում[5]։ Նա չորրորդ սերնդի տեխասցի էր[6]։ Քեյդը վաղ տարիներին հետաքրքրվեց աթլետիկայով և հաղթահարեց 4 րոպես 20 վայրկյանում մղոնաչափ հեռավությունը ՝ Բրաքենրիջի ավագ դպրոցում։ Այդ ցուցանիշը բավակնին գնահատելի ցուցանիշ էր 1940-ական թթ. սկզբի ավագ դպրոցի մարզիկի համար[7]։1945 թվականի մայիսին ավարտել է Բրաքենրիջի միջնակարգ դպրոցը և միացել ԱՄՆ ռազմածովային նավատորմին։Ծառայել է երեք տարի և նշանակվել է Դուբլինում, Ջորջիա նահանգի Չորրորդ ռազմածովային բժշկական հետազոտական ստորաբաժանումում (1 տարի), ՅՈՒԷՍԷՍ Գուարդիում (USS Gherardi) (1+1⁄2 տարի) և ՅՈՒԷՍԷՍ Ռոչեստեր (USS Rochester) հածանավում։ Նա իր ծառայությունն ավարտեց 1948 թվականի սեպտեմբերին՝ ստանալով դեղագործի երրորդ կարգի կոչում[8]։

Ռազմածովային նավատորմից զորացրվելուց հետո նա ընդունվել է Տեխասի համալսարան[9]։ Նա ավարտեց բակալավրիատի դասընթացը երկու օրացուցային տարում՝ ավարտելով իր բակալավրի աստիճանը 1950 թվականին։ Նա նաև եղել է Դելտա Ուփսիլոն եղբայրության անդամ, երբ գտնվում էր Տեխասի համալսարանում[10]։ 1953 թվականին նա ամուսնացել է Տեխաս նահանգի Դալլաս քաղաքի բուժքույր Մերի Ստրասբուրգերի հետ, ում հետ ծանոթացել էր բժշկական դպրոցում սովորելու ժամանակ[11][12]։ 1954 թվականին Տեխասի հարավարևմտյան Դալլասի բժշկական դպրոցում իր բժշկության դոկտորի աստիճանը ստանալուց հետո Քեյդն իր պրակտիկան ավարտում է Միսսուրիի Սենթ Լուիս քաղաքի հիվանդանոցում, որից հետո էլ իր օրդինատուրան անցավ Դալլասի Փարքլենդ Մեմորիալ հիվանդանոցում՝ Կոռնելի համալսարանի[9]։ Նա նաև կրթաթոշակներ է ստացել իր մայր բուհում, Հարավարևմտյան բժշկական դպրոցում և Նյու Յորքի Քորնել համալսարանի բժշկական քոլեջում[9]։ 1961 թվականին Քեյդը միացավ Ֆլորիդայի համալսարանի Բժշկական քոլեջի երիկամային բաժնին՝ որպես ներքին բժշկության ամբիոնի ասիստենտ[5][13]։

Գեյդրեյդի գյուտ խմբագրել

Քեյդին դիմեց Ֆլորիդայի Գեյթս ֆուտբոլային թիմի մարզչի օգնական Դյուեյն Դուգլասը։ Նա ներկայացրեց ծայր հարավում ամռան վերջին և վաղ աշնան բարձր ջերմաստիճանի և խոնավության պայմաններում մարզվող Գատոր թիմի ֆուտբոլիստների ծայրահեղ ջրազրկման մասին[14]:Դուգլասը հարցրել է Քեյդին, թե ինչու նրա ֆուտբոլիստները չեն միզում մարզումների և խաղերի ժամանակ[14]:Քեյդը ուսումնասիրել է անեկդոտային փասետրեը, որ ֆուտբոլիստները ջուր են կորցնում քրտինքի պատճառով և չեն կարողանում փոխարինել հեղուկը մարզումների և խաղերի ժամանակ[14]։ Քեյդի հետազոտական թիմը պարզեց, որ ֆուտբոլիստները քոլեջի ֆուտբոլային խաղի երեք ժամվա ընթացքում կորցնում էին մինչև 18 ֆունտ (8,2 կիլոգրամ), և որ այդ կորստի իննսունից իննսունհինգ տոկոսը ջուր էր[9]։ Խաղացողի արյան պլազմայի ծավալը կարող է նվազել մինչև յոթ տոկոս, իսկ արյան ծավալը հինգ տոկոսով, իսկ Նատրիումի ցիկլամատ արտազատվում է քրտինքով[9]։

1965 և 1966 թվականների ընթացքում Քեյդը իր բժիշկ-հետազոտողներ՝ Դանա Շիրեսի,Ջեյմս Ֆրիի և Ալեխանդրո Մ. դե Կեսադայի հետ միասին գլյուկոզայի և էլեկտրոլիտների ռեհիդրացիոն ըմպելիքի մի շարք փորձարկումներ կատարեցին խմբի անդամների վրա։ Մարզիչ Ռեյ Գրեյվսի «Գեյթորս» ֆուտբոլային թիմը սկզբում խոստումնալից արդյունքներ ունեցավ՝ սկզբում փորձարեկելով սկսնակների, ապա փորձառու ֆուտբոլիստների վրա[4]։ «Դա Gatorade-ի համը չուներ», - ասել է Քեյդը 1988 թվականին Florida Trend ամսագրին տված հարցազրույցում[5][15]։ Իրականում, ըստ Քեյդի, երբ Gators-ի մենեջեր Լարի Գագներն առաջին անգամ փորձեց այն, թքեց այն ՝ ասելով, որ համը հիշեցնում է մարմնի արտաթորանքի համ։ Դանա Շիրսը նշում էր, որ «մի տեսակ զուգարանի մաքրող միջոցի համ ուներ»[16]։ Այն ավելի համեղ դարձնելու համար, Քեյդի կնոջ առաջարկով, հետազոտողները ջրի, աղի, նատրիումի ցիկլամատի, և Ֆրուկտոզայի ֆոսֆատի սկզբնական բանաձևին ավելացրել են կիտրոնի հյութ և ցիկլամատ[16]։

Քեյդը հայտնվեց «The Legend of Gatorade» հեռուստատեսային գովազդում, որը պատմում էր քոլեջի երկարամյա ֆուտբոլային հաղորդավար Քիթ Ջեքսոնը 2005 թվականին[17], որի ընթացքում Քեյդը հայտարարեց Գեյդրեյդի մասին[18]:Ռեհիդրացիոն ըմպելիքը սկզբում հայտնի էր որպես «Քեյդս Ադ»[19] և «Քեյդս Կոլա» Ֆլորիդայի Գեյթս ֆուտբոլային թիմի շրջանում, և միայն ավելի ուշ հայտնի դարձավ որպես «Գատորադ»[16]։ Խմիչքը իր առաջին իրական փորձությանը ենթարկվեց Gators-ի 1965 թվականի խաղում LSU Tigers ֆուտբոլային թիմի դեմ[5]։ Վագրերը մարեցին երկրորդ կեսի 102 °F (39 °C) շոգին, իսկ Գեյթորները՝ ոչ։ Մարզիչ Գրեյվսը համոզվեց և խնդրեց Քեյդին իր խմելիքից բավականաչափ արտադրել Gator-ի բոլոր խաղերի համար։ Gatorade-ը ազգային հայտնիություն ձեռք բերեց Gators-ի առաջին Orange Bowl-ի տիտղոսի շնորհիվ Georgia Tech Yellow Jackets-ի նկատմամբ 1967 թվականի հունվարին[16]։ Գեյթորներն ամրապնդեցին իրենց հեղինակությունը որպես «երկրորդ կեսի թիմ» և հաղթեցին դեղին բաճկոններին 27–10 հաշվով[16][20]։

Քեյդը արտոնագրեց բանաձևը և ըմպելիքի բոլոր իրավունքները առաջարկեց Ֆլորիդայի համալսարանին՝ ըմպելիքի արտադրության և շուկայավարման հարցում համալսարանի աջակցության դիմաց, սակայն համալսարանը մերժեց նրա առաջարկը[21]։ Նա սկզբում ստացել է բանկային ֆինանսավորում և սկսել է արտադրել «Gatorade» իր սեփական բիզնեսի միջոցով, սակայն հետագայում պայմանագիր է կնքել Stokely-Van Camp Inc.-ի հետ՝ ըմպելիքը արտադրելու և վաճառելու համար[22]։ Երբ վաճառքի հոնորարները հասան $200,000, համալսարանը ուշադրություն դարձրեց։ Ֆլորիդայի Ռեգենտների խորհուրդը, ԱՄՆ Առողջապահության, կրթության և բարեկեցության դեպարտամենտի կողմից, որը Քեյդին փոքր դրամաշնորհ էր տրամադրել նրա հետազոտության համար, խնդրեց արտոնագրային իրավունքները[23]։ Քեյդը հրաժարվեց[24]։ Ռեգենտների խորհուրդը, հանդես գալով համալսարանի անունից, այնուհետև հայց ներկայացրեց Քեյդի դեմ՝ շահույթի մասնաբաժնի համար՝ պնդելով, որ համալսարանի հնարավորությունները, աշխատակիցները և ուսանողները մեծ դեր են ունեցել արտադրանքի զարգացման գործում[25]։ Երեսունմեկ ամիս տևած իրավական վեճերից հետո Քեյդը և համալսարանը բանակցեցին 1972 թվականին իրենց վեճի կարգավորման շուրջ, և Ռեգենտների խորհուրդը և համալսարանը որոշեցին հոնորարների քսան տոկոսը։ Քեյդը և նրա ներդրողները Gatorade Trust-ում պահպանեցին ութսուն տոկոսը։ Կարգավորումից հետո Քեյդը և համալսարանը լուծեցին իրենց տարաձայնությունները և ընդլայնեցին իրենց մասնագիտական փոխհարաբերությունները ՝ համալսարանի ստացած առաջին 70,500 ԱՄՆ դոլարի Գատորեյդի հոնորարներից, համալսարանը վերաներդրեց 999,999 ԱՄՆ դոլար Քեյդի երիկամների բաժանմունքի երիկամային հետազոտությունների մեջ և ևս 12,000 ԱՄՆ դոլար՝ Քեյդում այլ հետազոտական նախագծեր իրականացնելու[26]։ Քեյդն իր հերթին բազմաթիվ կրթաթոշակներ ստեղծեց և հետագա տարիների ընթացքում իր սեփական հոնորարներից առատաձեռնորեն նվիրաբերեց համալսարանին։

Ժառանգություն խմբագրել

Մինչև 2007 թվականը Ֆլորիդայի համալսարանը ստացել է ավելի քան 150 միլիոն դոլար Gatorade հոնորարների իր բաժնեմասից[24][27][28]։ 2015 թվականի դրությամբ այս ընդհանուր գումարն աճել է մինչև 281 միլիոն դոլար[29]։ Քեյդի և նրա գործընկերների հոնորարների մասնաբաժինը հայտնի չէ, նրանց իրավունքների մեծ մասը վաճառվել է Stokely-Van Camp-ին[24]։ Կարգավորումից հետո Քեյդը շարունակեց աշխատել համալսարանում, և բժշկության քոլեջը նրան անվանեց նեֆրոլոգիայի պատվավոր պրոֆեսոր՝ 2004 թվականին թոշակի անցնելուց հետո։ 2007 թվականի ապրիլին, նրա մահից մի քանի ամիս առաջ, Համալսարանի մարզական ասոցիացիան Քեյդին ընդունեց Ֆլորիդայի համալսարանի Աթլետիկ փառքի սրահ՝ որպես «պատվավոր նամակի հաղթող»[24][30]։

Gatorade-ը, որն այժմ պատկանում է ՊեպսիԿոին, այսօր վաճառվում է մոտ ութսուն երկրներում և ավելի քան հիսուն տարբեր համերով[16]։ Ի տարբերություն քառասուներեք դոլարի, որ Քեյդը և նրա թիմը ծախսեցին 1965 թվականին Gatorade-ի առաջին փորձնական խմբաքանակի պատրաստման համար, Gatorade-ը խթանեց բազմամիլիարդանոց սպորտային ըմպելիքների արդյունաբերության զարգացումը հետագա տարիներին[31]։ 2007 թվականի դրությամբ ԱՄՆ-ում տարեկան վաճառվում էր ավելի քան յոթ միլիարդ շիշ Gatorade[9]: Թեև նա զարմացած էր որպես սպորտային ըմպելիքի առևտրային հաջողություններով, Քեյդն ավելի մեծ հպարտություն էր զգում Գատորեյի օգտագործումով հիվանդանոցներում, հետվիրահատական վերականգնման և նորածինների և փոքր երեխաների լփորլուծության հետ կապված ջրազրկումը բուժելու համար։ Քեյդի մյուս հետազոտությունները ներառում էին գերճնշում, վարժությունների ֆիզիոլոգիա, աուտիզմի սպեկտր, շիզոֆրենիա և երիկամների հիվանդություն թեմաները[16]։ Ածխածնի բեռնման վերաբերյալ նրա հետազոտությունները հիմնավորեցին շվեդ հետազոտողների վաղ պնդումները, և նա նաև հորինեց հիդրավլիկ ֆուտբոլային սաղավարտ, որը զգալիորեն նվազեցրեց ֆուտբոլիստների մոտ ուղեղի ցնցման ռիսկը[31][32]։

Քեյդը լյութերական եկեղեցու ակտիվ անդամ էր, և նա 1991 թվականին ճանաչվեց եկեղեցու կողմից Վիտենբերգի մրցանակով[12]։ Նա առատաձեռնորեն նվիրաբերեց գումար բազմաթիվ լյութերական քոլեջների և կազմակերպությունների։ Իրենց վերջին տարիներին Քեյդը և նրա կինը ստեղծեցին Gloria Dei Foundation-ը, կազմակերպություն, որը դրամաշնորհներ է տրամադրում «աղքատներին և կարիքավորներին» օգնելու համար[12]։

Քեյդը տաղանդավոր ջութակահար էր, ով երբեմն նվագում էր տեղի սիմֆոնիկ նվագախմբերի հետ[16]։ Քեյդը ձեռք բերեց ավելի քան երեսուն ջութակների և ավելի քան վաթսուն Vintage Studebaker ավտոմեքենաների հավաքածուներ[12][33][34]։ Նա և իր կինը շարունակեցին ապրել նույն Գեյնսվիլի տանը, որը նրանց էր պատկանում մինչև Գատորեյդի ֆինանսական հաջողությունը[24]։ 2007 թվականի նոյեմբերի 27-ին Քեյդը մահացավ երիկամային անբավարարությունից, 80 տարեկան հասակում, Գեյնսվիլում։ Նրա հարազատներից ողջ են կինը՝ Մերին, նրանց վեց երեխաները, քսան թոռները և ութ ծոռները[5]։

2004 թվականին Քեյդի թանգարանը հիմնադրել և ղեկավարում է Քեյդի դուստրը՝ Ֆիբի Քեյդ Մայլսը:Վերջինս 2010 թվականին հայտարարեց, որ սկսել է միջոցներ հավաքել Գեյնսվիլում Քեյդի թանգարանի համար նոր շենքի կառուցման համար, որի բացումը նախատեսված էր 2015 թվականին, բայց բացվեց 2018 թվականի մայիսին[35]

2013 թվականի սեպտեմբերի 26-ին Ֆլորիդայի նահանգապետ Ռիք Սքոթը Քեյդին հետմահու մեծարել է որպես «Մեծ ֆլորիդացի»՝ Քեյդի թանգարանում արարողության ժամանակ տալով մրցանակ։ Այդ Մրցանակով պարգևատրվել են այն մարդիկ, ովքեր «խոշոր ներդրում են ունեցել Ֆլորիդայի առաջընթացի և բարօրության գործում»[36]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 Find A Grave — 1996.
  3. 3,0 3,1 3,2 https://web.archive.org/web/20071130011511/http://ap.google.com:80/article/ALeqM5jDCxeoCX_Wlu_aI9ph_uaRkmwBdgD8T666DG0
  4. 4,0 4,1 Arline Phillips-Han, "Dr. Robert Cade . . . saga of the world's best-selling sports drink and the creative physician scientist behind it," Health Science Center News, University of Florida (February 24, 2003). Retrieved December 10, 2014.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Douglas Martin, "J. Robert Cade, the Inventor of Gatorade, Dies at 80," The New York Times (November 28, 2007). Retrieved December 10, 2014.
  6. Samuel Proctor, Dr. James Robert Cade Interview, Samuel Proctor Oral History Project, George A. Smathers Libraries, University of Florida, Gainesville, Florida, page 4 (1996). Retrieved December 10, 2014.
  7. By way of comparison, Roger Bannister, a British track and field athlete who was the world record-holder in the mile run in the early 1950s and the first to run the mile in less than four minutes, did not do so until 1954.
  8. Proctor, Cade Interview, pp. 4–9.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 Associated Press, "Inventor of Gatorade dies at 80," USA Today (November 27, 2007). Retrieved December 10, 2014.
  10. Proctor, Cade Interview, pages 11–14, 16.
  11. Proctor, Cade Interview, page 15.
  12. 12,0 12,1 12,2 12,3 The Cade Museum for Innovation and Invention, The History, A Man, A Team, An Idea + A Drink: Dr. J. Robert Cade. Retrieved December 10, 2014
  13. Proctor, Cade Interview, pp. 39–43.
  14. 14,0 14,1 14,2 Michael McLeod, "Gator-made," Orlando Sentinel (August 14, 2005). Retrieved February 17, 2010.
  15. Proctor, Cade Interview, pp. 68–69.
  16. 16,0 16,1 16,2 16,3 16,4 16,5 16,6 16,7 "Robert Cade: Scientist who invented Gatorade, the world's first and biggest-selling sports drink," The Times (November 29, 2007). Retrieved December 14, 2014.
  17. Dan Wetzel, "Gatorade's secret formula Արխիվացված 2007-08-08 Wayback Machine," Yahoo Sports! (September 22, 2005). Retrieved February 18, 2010.
  18. See "The Legend of Gatorade" ՅուԹյուբում (long version of commercial without Keith Jackson narration) Youtube.com (2005). Retrieved February 18, 2010.
  19. Samuel Proctor & Wright Langley, Gator History: A Pictorial History of the University of Florida, South Star Publishing Company, Gainesville, Florida, p. 150 (1986).
  20. College Football Data Warehouse, All-Time Coaching Records, Ray Graves 1966 Արխիվացված Հոկտեմբեր 7, 2012 Wayback Machine. Retrieved February 19, 2010.
  21. Massachusetts Institute of Technology, Inventor of the Week Archive, Inventor of the Week: Robert Cade. Retrieved December 10, 2014.
  22. Richard Burnett, "Gatorade Inventor: My Success Based On Sweat And Luck," Orlando Sentinel (April 16, 1994). Retrieved February 16, 2010. Other sweeteners were substituted in 1970, when the federal Food and Drug Administration (FDA) banned cyclamate as a potential carcinogen.
  23. Julian M. Pleasants, Gator Tales: An Oral History of the University of Florida, University of Florida, Gainesville, Florida, pp. 129–130 (2006).
  24. 24,0 24,1 24,2 24,3 24,4 Dave Curtis, "[1]," Orlando Sentinel (April 14, 2007). Retrieved July 12, 2022.
  25. Proctor & Langley, Gator History, p. 55.
  26. "Gatorade To Aid UF Research," St. Petersburg Times, p. 12B (February 8, 1973). Retrieved March 22, 2010.
  27. Jack Stripling, "Dr. Robert Cade, Gatorade inventor, dies at 80," The Gainesville Sun (November 27, 2007). Retrieved December 10, 2014.
  28. The University of Florida has since become one of the largest public research universities in the United States, and derives significant annual income from the patent royalties generated by the inventions of its professors and other research staff. See, e.g., Mike Thomas, "Gator Aid: What UF Is Thirsty For," Orlando Sentinel (May 7, 1989). Retrieved December 10, 2014.
  29. «Royalties for Gatorade inventors surpass $1B». ESPN.com (անգլերեն). 2015 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 14-ին.
  30. F Club, Hall of Fame, Honorary Letterwinners. Retrieved December 10, 2014.
  31. 31,0 31,1 Neil Amdur, "Raise a Glass to the Father of Energy Drinks," The New York Times (December 2, 2007). Retrieved December 10, 2014.
  32. Proctor, Cade Interview, pp. 101–103.
  33. Lauren Gold, "UF music students benefit from Gatorade inventor Cade's legacy," The Gainesville Sun (October 8, 2009). Retrieved December 10, 2014.
  34. Proctor, Cade Interview, pp. 109–114.
  35. Johnson, Dennis (2018 թ․ մայիսի 21). «Cade Museum Opens In Gainesville As Hub For Invention». WUFT News. Վերցված է 2020 թ․ հունիսի 6-ին.
  36. Shannon Chernoff, "Gatorade Inventor Honored With Great Floridian Award," WUFT (September 27, 2013). Retrieved December 10, 2014.

Գրականություն խմբագրել

  • Golenbock, Peter, Go Gators! An Oral History of Florida's Pursuit of Gridiron Glory, Legends Publishing, LLC, St. Petersburg, Florida (2002). 0-9650782-1-3.
  • Hairston, Jack, Tales from the Gator Swamp: A Collection of the Greatest Gator Stories Ever Told, Sports Publishing, LLC, Champaign, Illinois (2002). 1-58261-514-4.
  • Pleasants, Julian M., Gator Tales: An Oral History of the University of Florida, University of Florida, Gainesville, Florida (2006). 0-8130-3054-4.
  • Proctor, Samuel, Dr. James Robert Cade Interview, Samuel Proctor Oral History Project, George A. Smathers Libraries, University of Florida, Gainesville, Florida (1996).
  • Proctor, Samuel, & Wright Langley, Gator History: A Pictorial History of the University of Florida, South Star Publishing Company, Gainesville, Florida (1986). 0-938637-00-2.
  • Rovell, Darren, First In Thirst: How Gatorade Turned The Science of Sweat Into A Cultural Phenomenon, Amacom Books, New York, New York (2006). 0-8144-7299-0.

Արտաքին հղումներ խմբագրել