Ջեյմս Ռենդել Հարրիս (անգլ.՝ James Rendel Harris, հունվարի 27, 1852(1852-01-27)[1] կամ հունվարի 27, 1851(1851-01-27)[2], Պլիմուտ, Դևոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մարտի 1, 1941(1941-03-01)[2], Բիրմինգհեմ, Ուորիքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3]), անգլիացի գիտնական, հնէաբան, միսիոներ։ 1896 թ.-ի մարտին անգլիական «Բարեկամների ընկերությունը» Հարրիսին կնոջ՝ Ելենա Հարրիսի հետ ուղարկել է Թուրքիա՝ 1894-1896 թվականների հայկական կոտորածների և ջարդերի մասին հավաստի տեղեկություններ ստանալու, ինչպես նաև տուժած հայ բնակչությանը օգնություն կազմակերպելու նպատակով։ «Նա նամակներ Հայաստանում վերջին ջարդերի տեսարանների մասին» (1897 թ.) գիրքը կազմվել է Հարրիս ամուսինների՝ Անգլիայում իրենց բարեկամների և Թուրքիայում անգլիական ու ամերիկյան միսիոներների հետ նամակագրություններից, որոնք պարունակում են փաստական հարուստ նյութ հայերի վիճակի. 1894 թ.-ի ջարդերի, միսիոներների ցուցաբերած օգնության վերաբերյալ։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Հարրիսը ընդգծված հայամետ դիրքորոշում է ունեցել, մասնակցել է ցեղասպանությունից մազապուրծ գաղթական հայերին օգնություն կազմակերպելու գործին, եղել Բրիտանահայկական կոմիտեի գործուն անդամներից։

Ջեյմս Ռենդել Հարրիս
James Rendel Harris
Ծնվել էհունվարի 27, 1852(1852-01-27)[1] կամ հունվարի 27, 1851(1851-01-27)[2]
Պլիմուտ, Դևոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էմարտի 1, 1941(1941-03-01)[2]
Բիրմինգհեմ, Ուորիքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Դավանանքավետարանական եկեղեցի
Մասնագիտությունհնագետ, աստվածաբան, համալսարանի դասախոս, evangelical theologian, աստվածաշնչագետ և ֆոնդապահ
Հաստատություն(ներ)Ջոնս Հոփքինսի համալսարան և Լեյդենի համալսարան[2]
Գործունեության ոլորտProtestant theology?[4] և biblical studies?[4]
ԱնդամակցությունԿոստանդնուպոլսի հելլենիստական բանասիրության միություն
Ալմա մատերՔլեր քոլեջ
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1][4]
Պարգևներ
 James Rendel Harris Վիքիպահեստում

Գրականություն խմբագրել

  • Letters from the Scenes of the Recent Massacres in Armenia, L, 1897.

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Ռենդել Հարրիս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։