Ձիաուժ
հզորության չափման միավոր
Ձիաուժ, հզորության արտահամակարգային հնացած միավոր։ Մտցվել է 18-րդ դարում և շարունակում է կիրառվել տեխնիկայի որոշ բնագավառներում (ավտոմոբիլաշինություն, տրակտորաշինություն)։ Նշանակվում է՝ ձ. ու., PS (գերմ.՝ Pferdestarke), CV (ֆր.՝ cheval-vapeur), HP կամ hp (անգլ.՝ horsepower)։ Գոյություն ունեն ձիաուժի տարբեր չափանիշներ և տեսակներ։ Ձիաուժի ամենատարածված չափը, որը հիմնականում օգտագործվում է էլեկտրատեխնիկայում հավասար է 745.699872 վատի։ Մի շարք երկրներում 1 ձ. ու. (IPS, 1CV)=75 կԳմ/վրկ=735, 499 վտ։ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և այլ երկրներում 1 hp=550 ֆուտ․ֆուտ/վրկ=745,7 վտ։
Միավորն օգտագործման մեջ է մտցրել շոտլանդացի ինժեներ Ջեյմս Վատը՝ ջերմային շարժիչների և բեռնաքարշ ձիերի հզորությունները համեմատելու համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 704)։ |