Ջեյմս Մոնտգոմերի Ֆլեգ
Ջեյմս Մոնտգոմերի Ֆլեգ (անգլ.՝ James Montgomery Flagg, հունիսի 18, 1877[1][2][3][…], Pelham Manor, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ - մայիսի 25, 1960[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկացի նկարիչ։ Ստեղծագործել է կերպարվեստի տարբեր ժանրերում՝ գեղանկարչությունից մինչև ծաղրանկար, սակայն առավել հայտնի է պաստառներ շնորհիվ, որոնցից է հանրահայտ «I want you for U.S. Army» պաստառը։
Ջեյմս Մոնտգոմերի Ֆլեգ անգլ.՝ James Montgomery Flagg | |
---|---|
Ծնվել է | հունիսի 18, 1877[1][2][3][…] |
Ծննդավայր | Pelham Manor, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | մայիսի 25, 1960[1][2][3][…] (82 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Գերեզման | Վուդլոն |
Քաղաքացիություն | ԱՄՆ[5] |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Նյու Յորքի արվեստի ուսանողական լիգա |
Երկեր | I want you for the U.S. Army nearest recruiting station? |
Մասնագիտություն | նկարիչ, նկարազարդող, սցենարիստ, դերասան, կոմիքսների արտիստ, վիմագրող, դիզայներ, լուսանկարիչ, վիզուալ արտիստ, վիպասան, երգիծաբան և վիպասան |
James Montgomery Flagg Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Ջեյմս Ֆլեգը ծնվել է Նյու Յորքի Պելեմ-Մենոր գյուղում։ Վաղ տարիքից հետաքրքրություն է դրսևորել նկարչության հանդեպ։ Պատանեկան տարիքում նկարազարդումներ է արել «Life» և «Judge» ամսագրերի համար։ Կրթություն է ստացել Նյու Յորքում, Լոնդոնում, Փարիզում։ Եվրոպայից Նյու Յորք վերադառնալուց հետո ջանասիրաբար աշխատել է՝ ստեղծելով նկարազարդումներ մեծաքանակ գրքերի համար, ծաղրանկարներ, ամսագրի շապիկներ, գովազդային հայտարարություններ։ 1903-1907 թվականներին «Judge» ամսագրում տպագրվել են Ջեյմս Ֆլեգի կոմիքսները[6]։
Իր առավել հայտնի ստեղծագործությունը Ֆլեգը ստեղծել է 1917 թվականին։ Այն պաստառ էր, որը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ամերիկյան բանակին կամավորագրվելու կոչ էր՝ ուղղված ամերիկացիներին։ Ոգեշնչվելով բրիտանական ռազմական գործիչ լորդ Հորացիոս Կիտչեների նկարով պաստառով՝ Ֆլեգը պատկերել է Քեռի Սեմին, որը մատնացույց է անում դիտողին հետևյալ խոսքով․ «I want you for U.S. Army» «I want you for U.S. Army» (անգլ. թարգմանաբար՝ «Դու պետք ես ինձ ԱՄՆ բանակի համր»)։ Առաջին աշխարհամարտի տարիներին այս պաստառը տպվել է ավելի քան 4 միլիոն օրինակով։
Երկրորդ տպաքանակը տպվել է Երկրորդ աշխարհամարտի զորահավաքի ժամանակ։ Քեռի Սեմին պատկերելիս Ֆլեգը պատկերել է իրեն, իր դիմագծերը։
Ջեյմս Ֆլեգը մահացել է 1960 թվականին Նյու Յորքում, թաղվել է Բրոնքսի Վուդլոն գերեզմանատանը։
Պատկերասրահ խմբագրել
-
«The Smart Set» ամսագրի կազմը, 1911
-
«I want you for U.S. Army» Դու պետք ես ինձ ամերիկյան բանակում պաստառը
-
Կոլումբիան կոչ է անում զբաղվել այգեգործությամբ
-
«Նավատորմը քո կարիքն ունի։ Մի՛ կարդա Ամերիկայի պատմություիը, ստեղծիր այն» (ԱՄՆ ռազմածովային նավատորմի կոչը կամավորներին)
-
«Զարնի՛ր, Ամերիկա»
-
«Միասին մենք կհաղթենք» (Առաջին աշխարհամարտի տարիների պաստառ)
-
Քեռի Սեմը դատարկ խնայատուփով
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 James Montgomery Flagg — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #174309384 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
- ↑ «The Price of Freedom: 'Together We Win' Poster». amhistory.si.edu. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- «Data re the James Mongomery Flagg "I want you" 1917 poster and posters generally» (անգլերեն). Poster Data — копия в Архиве Интернета. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 7-ին.
- «James Mongomery Flagg» (անգլերեն). bpib.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 30-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Մոնտգոմերի Ֆլեգ» հոդվածին։ |