Ջեյմս Իրվին
Ջեյմս Իրվին (մարտի 17, 1930[1][2][3], Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ - օգոստոսի 8, 1991[2][3], Glenwood Springs, Կոլորադո, ԱՄՆ և Shqiptar), ամերիկացի փորձարկու-օդաչու, ինժեներ, տիեզերագնաց։ Մասնակցել է Ապոլլո 15 լուսնային թռիչքին. դառնալով Լուսնի վրա ոտք դնող ութերորդ մարդը։
Ջեյմս Իրվին անգլ.՝ Jim Irwin | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 17, 1930[1][2][3] |
Ծննդավայր | Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Մահացել է | օգոստոսի 8, 1991[2][3] (61 տարեկան) |
Մահվան վայր | Glenwood Springs, Կոլորադո, ԱՄՆ կամ Shqiptar |
Գերեզման | Արլինգտոնի ազգային գերեզմանատուն[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Միչիգանի համալսարան, ԱՄՆ Օդային ուժի փորձարկման օդաչուական դպրոց և ԱՄՆ-ի ռազմածովային ակադեմիա |
Մասնագիտություն | սպա, տիեզերագնաց, օդաչու և ավիատիեզերքային ճարտարագետ |
Աշխատավայր | ՆԱՍԱ |
Պարգևներ և մրցանակներ | «Ակնառու ծառայության համար» մեդալ[5] ՄԱԿ-ի խաղաղության մեդալ և ԱՄՆ տիեզերագնացների փառքի սրահ |
James Irwin Վիքիպահեստում |
Ապոլլո 15Խմբագրել
Դեյվիդ Սքոթթի հետ Լուսնի մակերեսի վրա աշխատել է 18 ժամ 33 րոպե՝ կատարելով գիտական հետազոտություններ ու փորձեր (այդ թվում Գալիլեյան փորձը)։ Իրվինը առաջին մարդն էր, որ Լուսնի վրա շրջել է Լուսնագնաց մեքենայով։ Գիտության համար կարևոր դեր է կատարել նրա գտած այսպես կոչված «Ծննդոց քարաբեկորը», որը գիտնականների հաշվարկով ունի 4 միլիարդ տարվա հնություն։
Նոյան տապանի որոնումներըԽմբագրել
Վերադարձից կարճ ժամանակ անց Իրվինը հայտարարել է իրեն վերածնված քրիստոնյա։ Հիմնել է միսիոներական կազմակերպություն՝ «Բարձր Թռիչք հիմնադրամ» անվամբ։ 1973 թվականից վեց անգամ բարձրացել է Արարատ լեռը։ Իրվինը հույս ուներ գտնել Նոյան տապանը որպես Աստծո գոյության վերջնական ապացույց։
Մահացել է 1991 թ.՝ սրտի կաթվածից։
ԱղբյուրներԽմբագրել
- Ֆրանկ Վեստերման, «Արարատ» (Frank Westerman, Ararat), «Olymbus» հրատ., Ամստերդամ, 2006։ ISBN 978-90-467-0230-7 (Հոլանդերեն)
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Ирвин Джеймс // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — Leksikografski zavod Miroslav Krleža, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
- ↑ https://ancexplorer.army.mil/publicwmv/index.html#/arlington-national/
- ↑ https://searchpub.nssc.nasa.gov/servlet/sm.web.Fetch/Agency_Awards_Historical_Recipient_List.pdf?rhid=1000&did=2120817&type=released
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ջեյմս Իրվին կատեգորիայում։ |