Կալիֆոռնիայի համալսարան (Բերկլի)

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կալիֆոռնիայի համալսարան (այլ կիրառումներ)

Կալիֆոռնիայի համալսարան Բերկլի քաղաքում (Բերկլիի Կալիֆոռնիայի համալսարան, անգլ.՝ University of California, Berkeley, UC Berkeley)[13], հետազոտական համալսարան, որը գտնվում է Կալիֆոռնիա նահանգի Բերկլի շրջանում։ Համալսարանը հիմնադրվել է 1868 թվականին դառնալով Կալիֆոռնիայի Համալսարանի Համակարգի առաջին համալսարանը և Ամերիկյան Համալսարանների Ասոցիացիայի հիմնադիր անդամ։ Համալսարանը աշակերտներին հնարավորություն է տալիս դիմել ավելի քան 350 աստիճանի կրթական ծրագրերի համար և ընդգրկում է 31,000 բակալավրիատի և 12,000 ասպիրանտների։ Ընդունելության չափանիշներով՝ Բերկլիի Կալիֆոռնիայի համալսարանը համարվում է մրցունակ համալսարան, քանի որ 90,000 դիմորդներից ընդամենը 14,000 են ընդունվել 2020 թվականին[14]։ Համալսարանը երրորդն է ըստ «U.S. News»-ի 2021 թվականի լավագույն համաշխարհային համալսարանների վարկանշային աղյուսակում, որը ներառում է մի շարք համալսարաններ ԱՄՆ-ից և այլ 50 երկրներից[15], սակայն հանրային համալսարանների մեջ զբաղեցնում է առաջին տեղը ողջ աշխարհում։

Կալիֆոռնիայի համալսարան
անգլ.՝ University of California, Berkeley
Seal of University of California, Berkeley.svg
Berkeley glade afternoon.jpg
ՀապավումUC Berkeley, Cal
Տեսակհանրային հետազոտությունների համալսարան, հողադրամաշնորհային համալսարան, ԱՄՆ-ի հասարակական կրթության կազմակերպություն, ՄԱԿ-ի պահեստային գրադարան, Original Public Ivy? և employer?
ԿարգախոսFiat Lux
Հիմնադրված էմարտի 23, 1868
Տիպպետական համալսարան
Նահանգի համալսարան
ՌեկտորՆիկոլաս Դիրկ
Ուսանողներ37,581 (աշուն, 2014)[1]
Բակալավրիատ27,126 (աշուն, 2014)[1]
Մագիստրատուրա10,455 (աշուն, 2014)[1]
Դասախոսներ2 177[2]
ԱնդամակցությունԹվային գրադարանի ֆեդերացիա[3], Հետազոտական գրադարանների ասոցիացիա[4], Հետազոտական գրադարանների կենտրոն[5], Հետազոտական համալսարանների միջազգային միություն, Pac-12 կոնֆերանս, Ցանցային տեղեկատվության կոալիցիա[6], OpenPOWER Foundation[7] և Consortium of Social Science Associations?[8]
Կամպուսքաղաքային
ընդհանուր` 499 հա
բուն կամպուս` 72 հա[9]
ընդհանուր տարածք` 2703 հա[10]
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ[11]
ՏեղագրությունԲերկլի
Հասցե200 California Hall, Berkeley, CA, 94720[12]
Կայքberkeley.edu(անգլ.)
##Կալիֆոռնիայի համալսարան (Բերկլի) (ԱՄՆ)
Red pog.png
Կալիֆոռնիայի համալսարան (Բերկլի), ԱՄՆ
University of California, Berkeley Վիքիպահեստում

Համալսարանի դասախոսական կազմը, շրջանավարտները և հետազոտողները նվաճել են 110 Նոբելյան մրցանակ, 207 Օլիմպիական մեդալ որից 117-ը ոսկի են, 28 Ուոլֆի մրցանակ, 7 Ֆիլդի մեդալ, 25 Թյուրինգի մրցանակ, 103 ՄակԱրթուրի կրթաթոշակ[16], ավելի քան 20 Օսկար, 30 Պուլիտցերյան մրցանակ։ Մինչ օրս Բերկլիի լաբորատորիայի հետ համատեղ Բերկլիի համալսարանի գիտահետազոտողները հայտնաբերել են պարբերական համակարգի 16 քիմիական տարր (կալիֆոռնիում, սիբորգիում, բերկլիում, էյնշտեյնիում, ֆերմիում, լաուրենցիում, և այլն), ավելի քան այլ համալսարան աշխարհում[17]։ Բերկլիի ֆիզիկոս Ջ․ Ռոբերտ Օփենհեյմերը Մանհեթենյան նախագծի գիտական տնօրենն էր, ով զարգացրեց առաջին ատոմային ռումբը աշխարհում, որի կենտրոնակայանը նա անձամբ նշանակեց Լոս Ալամոսը, Նյու Մեքսիկոն երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Դասախոսական կազմի անդամ Էդուարդ Թելլերը (Ստանիսլավ Ուլամի հետ միասին) ջրածնային ռումբի հայրն էր։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «UC Berkeley Fall Enrollment Data»։ UC Berkeley Office of Planning and Analysis։ դեկտեմբերի 22, 2014 
  2. «Facts at a glance» (անգլերեն)։ University of California, Berkeley։ Վերցված է 2014-01-13 
  3. https://www.clir.org/about/current-sponsors-and-funders
  4. http://old.arl.org/arl/membership/members.shtml
  5. http://www.crl.edu/membership/members
  6. https://web.archive.org/web/20200122180935/https://www.cni.org/about-cni/membership/members
  7. https://openpowerfoundation.org/membership/current-members/
  8. https://www.cossa.org/members/
  9. «Facts at a glance» (PDF)։ University of California, Berkeley։ November 2010։ Վերցված է հուլիսի 31, 2013 
  10. (PDF) University of California Annual Financial Report 11/12 (Report). University of California. 2012. p. 12. http://regents.universityofcalifornia.edu/regmeet/nov12/f8attach1.pdf։ Վերցված է հունվարի 16, 2015. 
  11. Global Research Identifier Database — 2015.
  12. IPEDS
  13. «University of California, Berkeley, Name Guidelines»։ Արխիվացված է օրիգինալից 2014-04-07-ին։ Վերցված է հունիսի 24, 2014 
  14. «Student Profile | UC Berkeley | University of California, Berkeley»։ admissions.berkeley.edu։ Վերցված է 2021-04-23 
  15. «2021 Best Global Universities Rankings - U.S. News»։ usnews.com 
  16. Maclay Kathleen (սեպտեմբերի 28, 2010)։ «Two young faculty members named MacArthur "genius" fellows»։ Newscenter.berkeley.edu։ Վերցված է հունիսի 8, 2012 
  17. «Chemical Elements Discovered at Lawrence Berkeley National Laboratory»։ Lbl.gov։ հունիսի 7, 1999։ Վերցված է փետրվարի 21, 2011 

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 176