Ջամալ Մուսիալա

ֆուտբոլիստ

Ջամալ Մուսիալա (անգլ.՝ Jamal Musiala, փետրվարի 26, 2003, Շտուտգարտ, Գերմանիա), պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, հարձակվողական ոճի կիսապաշտպան։ Հանդես է գալիս գերմանական «Բավարիայի» և Գերմանիայի ազգային հավաքականի կազմում։

Ջամալ Մուսիալա
անգլ.՝ Jamal Musiala
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ջամալ Մուսիալա
Քաղաքացիությունը
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 26, 2003(2003-02-26)[1] (21 տարեկան)
Ծննդավայր Շտուտգարտ, Գերմանիա
Հասակ 180սմ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Բավարիա
Համար 42
Պատանեկան կարիերա
2019-2020 Գերմանիա Բավարիա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2020 Գերմանիա Բավարիա II 10 (2)
2020-ներկա Գերմանիա Բավարիա 33 (8)
Ազգային հավաքական
2021-ներկա Գերմանիա Գերմանիա 8 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հոկտեմբերի 3, 2021:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ սեպտեմբերի 8, 2021

Ծնվելով Գերմանիայում, ունենալով անգլիացի հայր ու գերմանուհի մայր՝ Ջամալը հանդես է եկել և՛ Անգլիայի, և՛ Գերմանիայի ֆուտբոլի հավաքականների տարբեր տարիքային խմբերում։ Ի վերջո ֆուտբոլիստը ընտրել է Գերմանիայի ազգային հավաքականը, որի կազմում մասնակցել է Եվրո 2020-ին։

Երիտասարդ տարիներ խմբագրել

Մուսիալան ծնվել է Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում, այնուհետև մինչև յոթ տարեկան հասակը ապրել Ֆուլդայում[3]։ Դրանից հետո ընթանիքի հետ տեղափոխվել է Անգլիա, որտեղ անցկացրել է իր մանկության մեծ մասը[4][5]։ Անգլիայում ապրելու տարիներին նա մարզվել է «Չելսիի» մանկապատանեկան ակադեմիայում։

Ակումբային կարիերա խմբագրել

2019 թվականի հուլիսին Մուսիալան միացել է «Բավարիայի» ակադեմիային[6][7]։ 2020 թվականի հուլիսի 3-ին նա իր առաջին պաշտոնական հանդիպումն է անցկացրել «Բավարիա II»-ի կազմում՝ մասնակցելով Լիգա 3-ի շրջանակներում կայացած «Պրոյսենի» դեմ խաղին[8]։ Այդ հանդիպումը ավարտվել է 3-2 հաշվով՝ մյունխենյան թիմի հաղթանակով։ Նույն թվականի հունիսի 20-ին Ջամալը իր առաջին հանդիպումն է անցկացրել Բունդեսլիգայի շրջանակներում՝ մասնակցելով «Ֆրայբուրգի» դեմ խաղին[9][10]։ Այդպիսով նա դարձավ «Բավարիայի» կազմում Բունդեսլիգայում հանդես եկած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը(17 տարեկան, 115 օրական)։ 2020 թվականի սեպտմեբրի 18-ին Ջամալ Մուսիալան իր առաջին գոլն է խփել Բունդեսլիգայի շրջանակներում կայացած «Շալկե 04»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 8-0 հաշվով[4][11]։

Չեմպիոնների լիգայի խաղարկությունում ֆուտբոլիստն իր առաջին հանդիպումը անցկացրել է նոյեմբերի 3-ին, երբ գերմանական թիմը մրցում էր «Զալսբուրգի» դեմ[12]։ Ջամալը այդ հանդիպման ընթացքում փոխարինել է Թոմաս Մյուլերին։ 2021 թվականի փետրվարի 23-ին նա նաև իր առաջին գոլն է խփել Չեմպիոնների լիգայում՝ «Լացիոյի» դեմ կայացած խաղում(4-1)[13][14]։

Մարտի 5-ին Ջամալ Մուսիալան թիմի հետ կնքել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը մինչև 2026 թվականը[15]։

Միջազգային կարիերա խմբագրել

Երիտասարդական խմբագրել

2020 թվականի նոյեմբերին Մուսիալան հրավիրվել է Անգլիայի Մ21՝ մասնակցել է Եվրոպայի Մ21 առաջնության որակավորման փուլի հանդիպումներին[16]։ Երիտասարդական հավաքականի կազմում նա իր նորամուտը նշել է «Մոլինեուքս» մարզադաշտում տեղի ունեցած Անդորրայի երիտասարդական հավաքականի դեմ խաղում, որն ավարտվել է 3-1 հաշվով՝ անգլիացիների հաղթանակով[17]։ Իսկ առաջին գոլը խփել է նոյեմբերի 17-ին նույն մարզադաշտում տեղի ունեցած Ալբանիայի հավաքականի դեմ խաղում(5-0)[18]։

Ազգային հավաքական խմբագրել

2021 թվականի փետրվարի 24-ին Ջամալ Մուսիալան հայտարարեց, որ որոշել է հանդես գալ Գերմանիայի ազգային հավաքականի կազմում։ Նա հրավիրվեց մասնակցելու ԱԱ 2020-ի որակավորման փուլի հանդիպումներին[19] և իր առաջին հանդիպումն անցկացրեց մարտի 25-ին՝ մասնակցելով Իսլանդիայի հավաքականի դեմ խաղին[20]։ Նա դաշտ մտավ 79-րդ րոպեին, իսկ հանդիպումն ավարտվեց 3-0 հաշվով՝ գերմանացիների հաղթանակով։ Մայիսի 19-ին ֆուտբոլիստը հայտնվեց Եվրո 2020-ին մասնակցող Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստների շարքում[21]։ Հունիսի 23-ին նա մասնակցեց Եվրոպայի առաջնության շրջանակներում կայացած Հունգարիայի հավաքականի դեմ խաղին, այդպիսով դառնալով ամենաերիտասարդ գերմանացի ֆուտբոլիստը, որը հավաքականի կազմում մասնակցել է միջազգային մրցաշարի(18 տարեկան, 117 օրական)[22]։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբային խմբագրել

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Միջազգային Այլ Արդյունք
Դիվիզիոն Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Բավարիա II 2019–20 Լիգա 3 8 2 8 2
2020–21 Լիգա 3 2 0 2 0
Արդյունք 10 2 10 2
Բավարիա 2019–20 Բունդեսլիգա 1 0 0 0 0 0 0 0 1 0
2020–21 Բունդեսլիգա 26 6 2 0 6 0 37 7
2021–22 Բունդեսլիգա 6 2 1 2 2 0 1 0 10 4
Արդյունք 33 8 3 2 8 1 4 0 48 11
Կարիերայի արդյունք 43 10 3 2 8 1 4 0 58 13

Միջազգային խմբագրել

Ազգային հավաքական Տարի Խաղ Գոլ
Գերմանիա
2021 8 0
Արդյունք 8 0

Ձեռքբերումներ խմբագրել

«Բավարիա II» խմբագրել

  • Լիգա 3-ի չեմպիոն - 2019-20

«Բավարիա» խմբագրել

  • Բունդեսլիագայի չեմպիոն - 2020-21
  • Գերմանիայի սուպերգավաթակիր - 2020, 2021
  • ՈՒԵՖԱ Սուպերգավաթակիր - 2020

Ծանոթագրություններ խմբագրել

  1. FBref.com(բազմ․)
  2. Bayerischer Sport­preis 2023: Herausragende Verdienste um den SportBavarian Ministry of the Interior, 2023.
  3. «Jamal Musiala: Bayern Munich youngster picks Germany over England at international level». BBC Sport. 2021 թ․ փետրվարի 24. Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին.
  4. 4,0 4,1 «Jamal Musiala: Who is Bayern Munich's half-English, half-German star of the future?». Bundesliga. Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.
  5. «Bayern wonderkid Musiala 'sees his future' with England amid international tussle with Germany». Goal.com. Perform Group. 2020 թ․ նոյեմբերի 12. Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին.
  6. «Bayern Munich sign 16-year-old Chelsea talents Jamal Musiala and Bright Arrey-Mbi». Bundesliga. 2019 թ․ հուլիսի 2. Վերցված է 2020 թ․ հունիսի 5-ին.
  7. Kollmann, Steffen (2020 թ․ փետրվարի 29). «Der Ex-Lehnerzer Jamal Musiala startet beim FC Bayern München durch». Fuldaer Zeitung (գերմաներեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 13-ին.
  8. «Bayern München II vs. Preußen Münster 3–2: Summary». Soccerway. Perform Group. Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին.
  9. «Jamal Musiala: Jüngster Bundesliga-Debütant des FC Bayern» (գերմաներեն). FC Bayern Munich. 2020 թ․ հունիսի 20. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 8-ին.
  10. «Fünf Bayern-Talente feierten diese Saison ihr Bundesliga-Debüt» (գերմաներեն). FC Bayern Munich. 2020 թ․ հունիսի 21. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 8-ին.
  11. «Bayern Munich 8–0 FC Schalke 04». BBC Sport. 2020 թ․ սեպտեմբերի 18. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 18-ին.
  12. «Resolute Reds down battling Salzburg». FC Bayern Munich. 2020 թ․ նոյեմբերի 3.
  13. «Lazio 1-4 Bayern Munich: Jamal Musiala becomes youngest English scorer». BBC Sport. 2021 թ․ փետրվարի 23. Վերցված է 2021 թ․ փետրվարի 23-ին.
  14. «Musiala toppt alle: Die jüngsten deutschen CL-Torschützen». kicker. Olympia-Verlag. 2021 թ․ փետրվարի 24. Վերցված է 2021 թ․ փետրվարի 24-ին.
  15. «Musiala signs until 2026». Bayern Munich. 2021 թ․ մարտի 5.
  16. «Two new faces included in the England MU21s squad for games with Andorra and Albania». The Football Association. 2020 թ․ նոյեմբերի 6. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 6-ին.
  17. «England U21 3-1 Andorra U21». BBC Sport. 2020 թ․ նոյեմբերի 13. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 13-ին.
  18. «England U21 5-0 Albania U21». BBC Sport. 2020 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 17-ին.
  19. «Start ins EM-Jahr: Musiala und Wirtz erstmals im DFB-Team». dfb.de (գերմաներեն). 2021 թ․ մարտի 19. Վերցված է 2021 թ․ մարտի 25-ին.
  20. «Germany vs. Iceland 3–0». Soccerway. Վերցված է 2021 թ․ մարտի 28-ին.
  21. «EM-Kader offiziell: Löw beruft Müller, Hummels und Volland». kicker.de (գերմաներեն). 2021 թ․ մայիսի 19. Վերցված է 2021 թ․ մայիսի 19-ին.
  22. «Germany 2-2 Hungary: Leon Goretzka's late equaliser sees Germany survive Euro 2020 scare». Sky Sports. 2021 թ․ հունիսի 23.

Արտաքին հղումներ խմբագրել