Ֆուլդա (քաղաք)
Ֆուլդա (գերմ.՝ Fulda), քաղաք Գերմանիայի Դաշնության Հեսսեն երկրամասում[2]։ Մեծությամբ այդ երկրամասի իններորդ բնակավայրն է և Արևելյան Հեսսեն տարածաշրջանի վարչական կենտրոնը։ Ընկած է Ֆուլդա գետի ափին, Մայնի Ֆրանկֆուրտից մոտավորապես 100 կիլոմետր դեպի հյուսիս, Գերմանիայի կենտրոնական մասում և առավելագույնը երեքժամյա ուղևորությամբ է հեռու գերմանական խոշոր քաղաքներ Բեռլինից, Քյոլնից, Համբուրգից, Մյունխենից։ Իսկ Եվրամիության աշխարհագրական կենտրոնն էլ գտնվում է հարևան Գելնհաուզենում[3]։ Ֆուլդայի մերձակայքում է առանձնացված Գերմանիայի 14 կենսոլորտային արգելոցներից մեկը[4]։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Ֆուլդա | |||||
գերմ.՝ Fulda | |||||
| |||||
Երկիր | Գերմանիա | ||||
Համայնք | Ֆուլդա | ||||
Հիմնադրված է | 12-րդ դար թ. | ||||
Մակերես | 104,05 կմ² | ||||
ԲԾՄ | 261 մետր | ||||
Բնակչություն | ▲69 968 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 0661 | ||||
Փոստային դասիչ | 36001–36043 | ||||
Ավտոմոբիլային կոդ | FD | ||||
Պաշտոնական կայք | fulda.de | ||||
| |||||
Կլիմա
խմբագրելՖուլդան գտնվում է մեղմ, բարեխառն կլիմայի գոտում։
Պատմություն
խմբագրելՔաղաքի ներկայիս տարածքում դեռ Մերովինգների ժամանակներում բերդամրոց է եղել[7]։
Վաղ միջնադարում՝ 742 թվականին Բոնիֆացիուսն այստեղ հիմնել է առաջին եկեղեցին։ Դրանից երկու տարի անց կազմավորվել է աբբայությունը, որի՝ այսպես կոչված՝ «Բարձր տաճարում» հետագայում ամփոփվել են սրբադասված Բոնիֆացիուսի՝ «գերմանացիների առաքյալի» մասունքները։ Վանահոր պաշտոնում նրան հաջորդել է Բաուգուլֆոն[8]։ 751 թվականին այստեղ կառուցված ոչ մեծ եկեղեցին 790-ից հետո վերակառուցվել է, ստացել նավակերպ բազիլիկի տեսք՝ ապսիդի շուրջը ունենալով երկու շրջանաձև աշտարակ[9]։ Աբբայության շուրջը ժամանակի ընթացքում կազմավորվել է բնակավայրը, որին 1114 թվականին շնորհվել է քաղաքի կարգավիճակ։ Իր ծոցում պահած պաշտամունքային կարևորագույն կառույցի շնորհիվ Ֆուլդան պատկերավոր կերպով անվանվել է կաթոլիկության օրրան, դարձել Հյուսիսային Եվրոպայի մշակութային կենտրոններից մեկը[10]։ 965 թվականին Ֆուլդա է այցելել իսպանահպատակ արաբ (ըստ որոշ աղբյուրների՝ հրեա) ճանապարհորդ Իբրահիմ իբն Յակուբը, որը, տպավորված, իր գրքում նկարագրել է աբբայությունն ու վանական գանձերը[11]։
Ֆուլդան, իշխանի ու եպիսկոպոսի տիտղոս ունեցող վանահայրերի գլխավորությամբ, մինչև 19-րդ դարի սկիզբը պահպանել է իր քաղաքական ինքնուրույնությունը;
Մեր օրերում Ֆուլդան համբավված է ոչ միայն վանական համալիրով, այլև կիրառական գիտությունների խոշոր ու հեղինակավոր համալսարանով, բեռնատար ավտոմեքենաների անվադողեր արտադրող մեծ ձեռնարկությամբ, արդյունաբերության ավտոմատացման համակարգեր ու տվիչներ-ցուցիչներ թողարկող Jumo գործարանով...
Անվանի անձինք
խմբագրել- Ադամ Ֆուլդացի (մոտ. 1445—1505) — երաժշտության տեսաբան, կոմպոզիտոր
- Գեորգի Ադելման (1811—1888) — վիրաբույժ, մանկավարժ
- Ալֆրեդ Դրեգգեր — ՔԴԿ-ի առաջնորդներից, 1956—1970 թթ. Ֆուլդայի օբեր-բուրգամիստր
- Կառլ Ֆերդինանդ Բրաուն (1850—1918) — ֆիզիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր
- Հենրիխ Բուրհարդ (1894—1945) — Երրորդ ռայխի զորահրամանատարներից մեկը, զենիթային զորքերի գեներալ
- Վոլֆգանգ Դրաֆ (1940—2011) — բժիշկ
- Սեբաստիան Կել (ծնվ. 1980) — ֆուտբոլիստ
- Ֆրանց Լեբլայն (1744—1810) — բուսաբան
- Թոբիաս Սամմետ (ծնվ. 1977) — կոմպոզիտոր, երգիչ, Edguy և Avantasia երաժշտախմբերի հիմնադիր
- Հուգո Շտելե (1826—1848) — կոմպոզիտոր
Գործընկեր քաղաքներ
խմբագրելՊատկերասրահ
խմբագրել-
Ֆուլդան 17-րդ դարի կեսերին
-
Ֆուլդա. 1830 թ.
-
Տաճարը
-
Սբ. Բոնիֆացիուսի արձանը
-
Կարլ Ֆերդինանդ Բրաունի տուն-թանգարանը
-
Համալսարանը
-
Դղյակը
-
Սբ. Միքայել եկեղեցին
-
Երկաթուղային կայարանը
-
Տաճարում պահվող նկարազարդումներից
-
Հին ռատուշան
-
Սբ. Երանելիների եկեղեցին
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Alle politisch selbständigen Gemeinden mit ausgewählten Merkmalen am 31.12.2022 (գերմ.) — DESTATIS, 2023.
- ↑ http://www.statistik-hessen.de/static/publikationen/A/AI2_AII_AIII_AV_11-2hj_pdf.zip%7Ctítulo=Bevölkerung der hessischen Gemeinden am 31. Dezember 2011|autor=|data=|publicado=statistik-hessen.de|acessodata=12 de fevereiro de 2013}}
- ↑ http://www.dw-world.de/dw/article/0,2144,2676246,00.html |título=Gelnhausen, centro de Europa |obra=Deutsche Welle |fecha=9 de julio de 2007 |fechaacceso=6 de diciembre de 2007}}
- ↑ http://www.dw-world.de/dw/article/0,,790312,00.html |título=Fulda: entre religión, barroco y naturaleza |obra=Deutsche Welle |fecha=2 de abril de 2003 |fechaacceso=6 de diciembre de 2007}}
- ↑ 5,0 5,1 Данни от weather.msn.com(չաշխատող հղում)
- ↑ 6,0 6,1 Данни от Deutsches Wetterdienst
- ↑ BROWN, Peter (1996): El primer milenio de la cristiandad occidental. – Crítica, Barcelona, 1997, p. 230. ISBN 84-7423-828-5
- ↑ DUTOUR, Thierry (2003): La ciudad medieval. Orígenes y triunfo de la Europa urbana. – Paidós, Buenos Aires, 2005, p. 113. ISBN 950-12-5043-1
- ↑ CONANT, Kenneth John (1959), p. 56.
- ↑ CONANT, Kenneth John (1959): Arquitectura carolingia y románica, 800-1200. – Cátedra, Madrid, 2001, p. 56. ISBN 84-376-0647-0
- ↑ DUTOUR, Thierry (2003), p. 111 y 113.
Արտաքին հղումներ
խմբագրել- * (Գերմաներեն) Քաղաքի պաշտոնական կայքէջը
- (Գերմաներեն) Městský archiv Fulda
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆուլդա (քաղաք)» հոդվածին։ |