Գայանե Ջաղացպանյան

Գայանե Ազատի Ջաղացպանյան
(Վերահղված է Ջաղացպանյան Գայանեից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ջաղացպանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գայանե Ազատի Ջաղացպանյան (հունվարի 15, 1945(1945-01-15), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դաշնակահարուհի։

Գայանե Ջաղացպանյան
Ծնվել էհունվարի 15, 1945(1945-01-15) (79 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտություներաժիշտ
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրՌոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1967)

Կարինե Ջաղացպանյանի քույրը։

Կենսագրություն խմբագրել

Գայանե Ջաղացպանյանը ծնվել է 1945 թվականին Երևանում։ 1967 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ 1968-1992 թվականներին դասավանդել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1969-1992 թվականներին նաև կոնսերվատորիայում։ Հյուրախաղերով հանդես է եկել ՌԴ-ում, Իտալիայում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում և այլուր։ Նվագացանկում կատարել է Կոմիտասի[1], Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Տիգրան Մանսուրյանի, Հարություն Դելլալյանի և այլոց գործեր[2]։

1993 թվականից ապրում է Հունգարիայում[3]։

Մրցանակներ խմբագրել

  • Անդրկովկասյան մրցույթի «Լավագույն կոնցերտմայստեր» մրցանակ, Թբիլիսի, 1977 թ.
  • Պ. Կադուշայի անվան միջազգային մրցույթի 1-ին մրցանակ, Բուդապեշտ, 1984 թ.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ivett Nagy (violin), Gayane Jaghatspanyan (piano)».(չաշխատող հղում)
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  3. Szárnyaló dallamok, Örmény zongoraest

Արտաքին հղումներ խմբագրել