Հարություն Դելլալյան

հայ կոմպոզիտոր

Հարություն Երվանդի Դելլալյան (օգոստոսի 8, 1937(1937-08-08), Աթենք, Հունաստան - ապրիլի 23, 1990(1990-04-23), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր։

Հարություն Դելլալյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էօգոստոսի 8, 1937(1937-08-08)
Աթենք, Հունաստան
Երկիր ԽՍՀՄ
Մահացել էապրիլի 23, 1990(1990-04-23) (52 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունկոմպոզիտոր
ԿրթությունՌոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1977)
ԱնդամակցությունՀայաստանի կոմպոզիտորների միություն և Հայաստանի կոմպոզիտորների միություն

Կենսագրություն խմբագրել

Հարություն Դելլալյանը ծնվել է 1937 թվականին, Աթենքում։ Սովորել է տեղի Հայկական դպրոցի տարրական դասարաններում։ 1947 թվականին՝ 10 տարեկան հասակում ծնողների հետ ներգաղթել է Հայաստան։ Երկար տարիներ աշխատել է Երևանի ֆրեզերային հաստոցների գործարանում։ 1968-1972 թվականներին սովորել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի տեսական և ստեղծագործական բաժիններում։ Որպես դիպլոմային աշխատանք ներկայացրել է Stabat Mater տրիոն և Կոմիտասական երգաշարը։ 1977 թվականին ավարտել է Երևանի կոնսերվատորիան։ Եղել է Էդուարդ Միրզոյանի, Ղազարոս Սարյանի, Ավետ Տերտերյանի, Էդուարդ Բաղդասարյանի աշակերտը։ 1979 թվականից եղել է ՀԽՍՀ կոմպոզիտորների միության անդամ։ 1975 թվականին գրել է «Փեփուշ» օպերան Վարդգես Բաբայանի (1925-2005) համանուն պոեմի հիման վրա։ Դասավանդել է Երևանի Արվեստի թիվ 1 դպրոցում։

1988 թվականին համերգներով և դասախոսություններով հանդես է եկել Հունաստանում և Կիպրոսում։

Ստեղծագործական ուղի խմբագրել

1979 թվականին Հայֆիլհարմոնիայի փոքր դահլիճում առաջին անգամ կատարել է Թավջութակի և դաշնամուրի սոնատը, 1982 թվականին՝ ՀԿՄ կամերային և խմբերգային երաժշտության պլենումում «Meditations» կլարնետի և դաշնամուրի համար, 1984 թվականին՝ ՀԿՄ համագումարում «Նվիրում Կոմիտասին» սոնատը, որը 1985 թվականին Արթուր Փափազյանի կատարմամբ հնչել է Տորոնտոյի Կոնսերվատորիայի համերգային դահլիճում, Վաշինգտոնում՝ Սպիտակ Տան համերգային դահլիճում, Carnegie Hall-ում, Միլանի Sala Maggiore և Teatro della Erbe դահլիճներում։ 1985 թվականի ապրիլի 24-ին, Վենետիկի «Սուրբ Մարկոս» տաճարում Պերճ Ժամկոչյանի կատարմամբ հնչել է «Հաղթական Ռեքվիեմը»։ 1985 թվականին Նովոսիբիրսկի Կոնսերվատորիայի համերգային մեծ դահլիճում տեղի է ունեցել Դելլալյանի հեղինակային համերգը։ 1986 թվականին Բոստոնում առաջին անգամ կատարել է Topophono-ն։ Նույն թվականին Դելլալյանն ընտրվել է Քեմբրիջ - Երևան եղբայր քաղաքների ընկերության անդամ, Էդուարդ Միրզոյանի հետ հրավերով հյուրընկալվել ԱՄՆ-ում[1]։

Մրցանակներ խմբագրել

  • Super Star մրցանակ Կալիֆոռնիայի կինոյի և հեռուստատեսության խորհրդի կողմից (1987)
  • Ոսկե փառապսակ մրցանակ Կալիֆոռնիայի կինոյի և հեռուստատեսության խորհրդի կողմից (1987)
  • Topophono-ն ճանաչվում է ամերիկյան երաժշտության փառատոնում կատարված և տարվա լավագույն ստեղծագործություն (1987)

Մատենագրություն խմբագրել

  • Փայտյա փողային գործիքների ձեռնարկ, Երևան, 1991
  • Փեփուշ, մանկական օպերա, 1975
  • 3 սիմֆոնիա, 1977, 1982, 1985։
  • Հուշարձան նահատակներին, ռեքվիեմ-կանտատ, 1985
  • Ջրասույզ արև, դրամատիկական կանտատ, 1988
  • Տոպոֆոնո, կոնցերտ դաշնամուրի, գալարափողի, կամերային նվագախմբի, 1985
  • Ecloga, ֆլեյտայի, դաշնամուրի, հարվածայինների և կամերային նվագախմբի համար, 1986
  • Մահ, սիմֆոնիկ պոեմ, 1978
  • Սոնատներ՝ թավջութակի և դաշնամուրի, 1976
  • Սոնատներ՝ ջութակի և դաշնամուրի, 1978
  • Մեդիտացիաներ՝ կլառնետի և դաշնամուրի, 1981
  • Իսպանիա, 1983
  • Մեդիում, Ֆագոտի համար, 1984
  • Նվիրում Կոմիտասին, կամերային վոկալ-գործիքային երկ, 1982
  • Stabat mater, կամերային վոկալ-գործիքային երկ, 1972
  • Կոմիտասական, կամերային վոկալ-գործիքային երկ, 1972
  • Երբ իջնում է մթնշաղը, Վահան Տերյանի, Գևորգ Էմինի, Ավետիք Իսահակյանի տեքստերով, 1984
  • Լռության երեկո, կանանց երգչախմբի համար, 1986

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել