Կարինե Ջաղացպանյան

հայ երաժշտագետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ջաղացպանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Կարինե Ազատ Ջաղացպանյան (փետրվարի 6, 1943(1943-02-06)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երաժշտագետ։ Արվեստագիտության դոկտոր (2001), պրոֆեսոր։ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2013)։ Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ (1977)։

Կարինե Ջաղացպանյան
Ծնվել էփետրվարի 6, 1943(1943-02-06)[1] (81 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1968)
Գիտական աստիճանարվեստագիտության դոկտոր (2001) և պրոֆեսոր
Մասնագիտություներաժշտագետ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՀայաստանի կոմպոզիտորների միություն

Կենսագրություն խմբագրել

Կարինե Ջաղացպանյանը ծնվել է 1943 թվականին Երևանում։ 1968 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտագիտության բաժինը, 1980 թվականին՝ Մոսկվայի Արվեստագիտության գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրան։ Դասավանդում է Երևանի պետական կոնսերվատորիայի երաժշտության տեսության ամբիոնում, 1995 թվականից` պրոֆեսոր։ 1966-1993 թվականներին եղել է Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերության (ԱՕԿՍ) արվեստի բաժնի պատասխանատու քարտուղար, այնուհետև՝ ղեկավար։ 1983-1991 թվականներին և 1996 թվականից՝ Հայաստանի կոմպոզիտորների միության երաժշտագիտական բաժնի ղեկավարի տեղակալ[2]։

Ավելի քան 150 հրատարակված աշխատությունների հեղինակ է։ Մասնակցել է հանրապետական և միջազգային գիտաժողովների, սեմինարների, կոնգրեսների։ Հետազոտությունների հիմնական ոլորտը երաժշտության խնդիրներն են, ժողովրդականից մինչև ժամանակակից կոմպոզիտորական արվեստ։ Հայաստանում ազգային երաժշտական ռիթմերին նվիրված առաջին մենագրությունների հեղինակն է[3]։

Անդամակցություն խմբագրել

Պարգևներ խմբագրել

  • Ռուսաստանի Հայերի միության, ՀՀ սփյուռքի նախարարության, ՀԿՄ կողմից հայտարարված երաժշտագետների լավագույն աշխատանքների մրցանակաբաշխության դափնեկիր
  • Արամ Խաչատրյանի ոսկե մեդալ (կոմպոզիտորի 100-ամյակի առթիվ), 2003
  • ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, 2013

Երկեր խմբագրել

  • Երաժշտության վրա խոսքի ներգործությունը որպես ազգայինի դրսևորում, 1979[5]
  • Ժամանակակից վոկալ ասերգությունը և նրա ազգային ակունքները, 1985[6]
  • Ритм национальной речи и музыки: Исследование, Ереван, 1986
  • По следам ритмов национальной музыки: Историко-теоретическое исследование, Ереван, 1999
  • Из жизни и творчества армянских композиторов, Ереван, 2012.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://composers.am/?p=1084
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  3. Baghdasaryan, Aram. «AV Production - Կարինե Ջաղացպանյան». avproduction.am. Վերցված է 2017 թ․ փետրվարի 6-ին.(չաշխատող հղում)
  4. «ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ». arts.sci.am. Վերցված է 2017 թ․ փետրվարի 6-ին.
  5. Երաժշտության վրա խոսքի ներգործությունը որպես ազգայինի դրսևորում
  6. Ժամանակակից վոկալ ասերգությունը և նրա ազգային ակունքները(չաշխատող հղում)