Ջակոմո Ռասպադորի (իտալ.՝ Giacomo Raspadori, փետրվարի 18, 2000(2000-02-18)[1], Բենտիվոլիո, Բոլոնյա գավառ, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, «Նապոլիի» և Իտալիայի հավաքականի հարձակվող։ Եվրո 2020-ի հաղթող։

Ջակոմո Ռասպադորի
անգլ.՝ Giacomo Raspadori
Քաղաքացիությունը  Իտալիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 18, 2000(2000-02-18)[1] (24 տարեկան)
Ծննդավայր Բենտիվոլիո, Բոլոնյա գավառ, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա
Հասակ 1,72 մետր
Դիրք հարձակվող

Ակումբային կարիերա խմբագրել

Ռասպադորին «Պրոգրեսո» և ավելի ուշ «Սասուոլո» ակումբների սան է։ 2019 թվականի մայիսի 26-ին «Ատալանտայի» դեմ խաղում իր նորամուտն է նշել Սերիա A-ում[3]։ 2020 թվականի հուլիսի 11-ին «Լացիոյի» դեմ խաղում Ջակոմոն խփել է իր առաջին գոլը «Սասուոլոյի» կազմում[4]։

Միջազգային կարիերա խմբագրել

2019 թվականին Իտալիայի պատանեկան հավաքականի կազմում Ռասպադորին մասնակցել է Հայաստանում կայացած 2019 UEFA-ի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությանը։ Մրցաշրջանում մասնակցել է Պորտուգալիայի[5], Հայաստանի[6] և Իսպանիայի հավաքականների դեմ խաղերին[7]։ Հայերի դեմ խաղում Ջակոմոն դարձել է գոլի հեղինակ։

2021 թվականին Ռասպադորին Իտալիայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է Հունգարիայում և Սլովենիայում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարում խաղացել է Չեխիայի[8], Սլովենիայի[9], Իսպանիայի[10] և Պորտուգալիայի թիմերի դեմ խաղերին[11]։ Սլովենացիների դեմ խաղում Ջակոմոն դարձել է գոլի հեղինակ։ 2021 թվականի հունիսի 4-ին Չեխիայի հավաքականի դեմ ընկերական խաղում Ռասպադորին իր նորամուտն է նշել է Իտալիայի հավաքականի կազմում[12]։ Նույն թվականին Ջակոմոն հաղթել է Եվրոպայի առաջնությունում։ Մրցաշարում մասնակցել է Ուելսի հավաքականի դեմ խաղին[13]։ Սեպտեմբերի 8-ին Լիտվայի հավաքականի դեմ Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական խաղում Ջակոմոն խփել է իր առաջին գոլը ազգային թիմի կազմում[14]։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբային խմբագրել

Ելույթների վիճակագրություն և գոլեր ըստ ակումբների, մրցաշրջանների և մրցումների
Ելույթներ Առաջնություն Ազգային գավաթ Եվրագավաթներ Ընդամենը
Ակումբ Լիգա Մրցաշրջան խաղ գոլեր խաղ գոլեր խաղ գոլեր խաղ գոլեր
  Սասուոլո Սերիա A 2018-19 1 0 1 0
2019-20 11 2 2 0 13 2
2020-21 27 6 1 0 28 6
2021-22 29 9 1 0 30 9
Ընդամենը կարիերայի ընթացքում 68 17 4 0 0 0 72 17

Վիճակագրություն հավաքականի կազմում խմբագրել

Վիճակագրություն հավաքականի կազմում
Հավաքական տարի խաղ գոլեր
  2021 7 1
2022 2 2
Ընդամենը 9 3

Գոլեր Իտալիայի հավաքականի կազմում խմբագրել

# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցույթ
01. 8 սեպտեմբերի 2021 Մապեյ, Ռեջիո Նել Էմիլիա, Իտալիա   Լիտվա 3:0 5:0 Աշխարհի առաջնություն 2022 որակավորում
02. 29 մարտի 2022 Քոնյա Բույուկշեհիր Բելեդիյե մարզադաշտ, Քոնյա, Թուրքիա   Թուրքիա 2:1 3:2 Ընկերական հանդիպում
03. 3:1

Ձեռքբերումներ խմբագրել

«Նապոլի»
  • Իտալիայի չեմպիոն՝ 2022/23
Իտալիայի հավաքական

Պետական պարգևներ խմբագրել

  •   «Իտալիայի հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի ասպետ (2021 թվականի հուլիսի 16)՝ ի նշան սպորտային արժեքների և ազգային ոգու ճանաչման, որոնք ոգեշնչել են իտալական թիմին հաղթել ֆուտբոլի 2020 թվականի Եվրոպայի առաջնությունում[15][16]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. https://www.quirinale.it/elementi/59113
  3. «Аталанта VS. Сассуоло 3:1». soccerway.com. 2019 թ․ մայիսի 26. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 13-ին.
  4. «Лацио VS. Сассуоло 1:2». soccerway.com. 2020 թ․ հուլիսի 11. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 5-ին.
  5. «Италия (до 19) VS. Португалия (до 19) 0:3». soccerway.com. 2019 թ․ հուլիսի 14. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 5-ին.
  6. «Армения (до 19) VS. Италия (до 19) 0:4». soccerway.com. 2019 թ․ հուլիսի 17. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 5-ին.
  7. «Испания (до 19) VS. Италия (до 19) 2:1». soccerway.com. 2019 թ․ հուլիսի 20. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 5-ին.
  8. «Чехия (до 21) VS. Италия (до 21) 1:1» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ մարտի 24. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 5-ին.
  9. «Италия (до 21) VS. Словения (до 21) 4:0» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ մարտի 30. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 5-ին.
  10. «Испания (до 21) VS. Италия (до 21) 0:0» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ մարտի 27. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 5-ին.
  11. «Чехия (до 21) VS. Италия (до 21) 5:3» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ մայիսի 31. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 5-ին.
  12. «Италия VS. Чехия 4:0» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ հունիսի 4. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 5-ին.
  13. «Италия VS. Уэльс 1:0» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ հունիսի 20. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 5-ին.
  14. «Италия VS. Литва 5:0» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ սեպտեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 5-ին.
  15. «Mattarella ha conferito onorificenze motu proprio ai giocatori e allo staff della Nazionale vincitrice del campionato europeo» (իտալերեն). Президент Италии. 2021 թ․ հուլիսի 16. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 16-ին.
  16. «Футболистов сборной Италии наградили орденом за победу на Евро-2020». ФНК. 2021 թ․ հուլիսի 16. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 16-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջակոմո Ռասպադորի» հոդվածին։