Սաթլեջ, Սաթլաջ (ստորին հոսանքում՝ Փանջնադ), գետ Պակիստանում, Հնդկաստանում և Չինաստանում, Ինդոսի ամենամեծ վտակը (ձախից)։ Երկարությունը 1500 կմ է, ավազանը՝ 395 հազար կմ²։ Սկիզբ է առնում Կայլաս լեռնաշղթայից, հատում Մեծ Հիմալայներն ու նրա ճյուղավորումները, Փենջաբի հարթավայրը։ Սնումը ձնասառցադաշտային և անձրևային է։ Ջրի միջին ծախսը Ռուպարի քաղաքի մոտ 500 մ3/վայրկյան է, առավելագույնը՝ մոտ 20 հազար մ3/վայրկյան։ Ջրերն օգտագործվում են ոռոգման համար։ Կառուցված են ամբարտակներ, հիդրոտեխնիկական համալիր։ Նավարկելի է առանձին հատվածներում։ Սաթլեջի ափերին են Նանգալ, Բհիլաուր (Հնդկաստան), Բահավալպուր (Պակիստան) քաղաքները։ Սաթլեջի վրա Հնդկաստանում կառուցվել է Բհակրա Նանգալի ջրային հանգույցը:

Սաթլեջ
A view of Sutlej river Himachal Pradesh India 2014.jpg
Բնութագիր
Երկարություն1500 կիլոմետր
Ավազանի մակերես395 000 կմ²
Ջրահոսք
Ակունքի տեղակայումLake Rakshastal?
Գետաբերանի տեղակայումPanjnad River?
Կոորդինատներ
Հոսող հոսքերBaspa River?, Spiti River? և Beas River?
ԵրկրամասՏիբեթի ինքնավար շրջան, Հիմաչալ-Պրադեշ, Փենջաբ և Փենջաբ
ՋրահավաքԻնդոսի ավազան
Sutlej.png
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 113 CC-BY-SA-icon-80x15.png