Պրոֆիտրոլ (ֆր.՝ profiterole, profit՝ շահույթ, օգուտ ) ոչ մեծ, (4 սմ-ից փոքր տրամագիծ ունեցող) ֆրանսիական խոհանոցի խոհարարական ուտեստ՝ պատրաստված եփովի խմորից և տարբեր միջուկներից (ինչպես քաղցր, այնպես էլ ոչ քաղցր)՝ եփովի կրեմով, աղցանով, սնկով, մսով և այլն[1][2]։

Պրոֆիտրոլ
Ենթատեսակաղանդեր և թխվածք
Առաջացման երկիր Ֆրանսիա
Հիմնականգանաշ և Եփովի խմոր
 Profiterole Վիքիպահեստում

Ծագում

խմբագրել

Ֆրանսերենում ի սկզբանե «profitrole» բառը նշանակել է ոչ մեծ չափի դրամական շահույթ, արժեքավոր ձեռքբերում («Մանրուք է, բայց հաճելի»)[3]։ Ավելի ուշ այդ բառով անվանեցին փոքրիկ, բայց, ընդհանուր կարծիքի համաձայն, շատ համեղ կարկանդակները[4]։

Օգտագործում

խմբագրել

Քաղցր պրոֆիտրոլները կարելի է մատուցել որպես առանձին աղանդեր[5], բայց կարելի է նաև մատուցել կաթնային ապուրի հետ, մսային կամ սնկային միջուկներով պրոֆիտրոլները՝ արգանակի։ Ամենահայտնին համարվում է պրոֆիտրոլով արգանակը․ այս դեպքում առանց որևէ միջուկի պրոֆիտրոլները ավելացվում են արգանակին՝ մատուցելուց անմիջապես առաջ։ Դրանցից պատրաստվում են նաև այլ հրուշակեղեններ, օրինակ՝ կրոկեմբուշ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Carole Bloom (2007 թ․ մարտի 2). The Essential Baker: The Comprehensive Guide to Baking with Chocolate, Fruit, Nuts, Spices, and Other Ingredients. John Wiley and Sons. էջեր 433–. ISBN 978-0-7645-7645-4. Վերցված է 2011 թ․ հունիսի 15-ին.
  2. «Профитроли с заварным кремом – классика жанра | Elle-Craft — творчество со вкусом!». www.elle-craft.ru. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 24-ին.
  3. «Профитроли». Food. Photo. Life. 2010 թ․ սեպտեմբերի 20. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 24-ին.
  4. Профитроли — Институт русского языка имени В. В. Виноградова РАН и компания «Словари.ру»
  5. world_cuisine (25 янв, 2011). «Профитроли со взбитыми сливками и двойным шоколадом». Кухня народов мира. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 24-ին.