Կրոկեմբուշ
Կրոկեմբուշ (ֆր.՝ croquembouche), կարամելով կամ հատուկ քաղցր սոուսով ամրացված և կարամելային թելերով[1][2], շաքարապատ նուշով, մրգով, շաքարապատ ծաղիկներով զարդարված միջուկով պրոֆիտրոլների մեծ կոն ներկայացնող ֆրանսիական աղանդեր։ Կիրառվում է որպես հարսանեկան, մկրտության, Սուրբ Ծննդյան[3] հյուրասիրություն։
Ենթատեսակ | կերակուր |
---|---|
Առաջացման երկիր | Ֆրանսիա |
Croquembouche Վիքիպահեստում |
Անվանումը ծագում է ֆր.՝ croquer en bouche բառից, ինչը նշանակում է «խռթխռթում է բերանի մեջ»[4]։
Կրոկեմբուշը համահասարակական մշակույթում
խմբագրել- «Հուսահատ տնտեսուհիները» հեռուստասերիալի հինգերորդ սեզոնի առաջին սերիայում գլխավոր հերոսուհիների՝ Բրի Բան դե Կամպի և Քեթրին Մեյֆերի միջև աղմկոտ վիճաբանություն ծագեց այն պատճառով, որ Բրին կրոկեմբուշի բաղադրատոմսն ավելացրել էր իր բաղադրատոմսերի գրքում։
- «Քմահաճների զարդարանքները» հեռուստասերիալի սեզոններից մեկի վերջին սերիայում տիկնայք խոհարարության ստուգարքի ժամանակ պետք է կրոկեմբուշ պատրաստեին։
- «Antique Bakery»-ի 7-րդ սերիայում հրուշակեղենի արտադրամասը կրոկեմբուշի պատվեր ստացավ, որի համար կարամելային թելերը պատրաստեցին պատվերի ընդունման վայրում, քանի որ համի յուրատեսակության համար կարամելը պետք է թարմ լիներ։
- «Հիասքանչ հրուշակագործ»-ի 12-րդ սերիայում Ամանո Իչիգոն որպես Սուրբծննդյան տորթ՝ կրոկեմբուշ է պատրաստում։
- Ավստրալիական խոհարարական շոուի՝ «Հաղթանակի գոգնոցի» 32-րդ սերիայի 4 մասնակիցները մրցելույթի խմորով կրոկեմբուշ պատրաստեցին։
- Հարավկորեական «Միսս Պանդա և պարոն Ոզնի» դորամայի 14-րդ սերիայում Ոզնու պապիկը «Սուրբ Օնորե» հրուշակարանում կրոկեմբուշ է պատրաստում։
- Ուկրաինական «МастерШеф» շոուի 3-րդ սեզոնի 14-րդ թողարկման ժամանակ մրցում էին, թե ով կպատրաստի ամենաբարձր կրոկեմբուշը։
- «Երկու աղջիկները՝ ժայռերի վրա» սիթքոմի 3-րդ սեզոնի 12-րդ սերիայում գլխավոր հերոսուհին իր իր թիմակցի հետ խոհարարության դասի համար կրոկեմբուշ է պատրաստում։
- «Ֆալսիֆիկացիա» հեռուստասերիալի 1-ին սեզոնի 5-րդ սերիայում Գլխավոր հերոսուհու տանը կրոկեմբուշ կա։
- «Խոհանոց» հեռուստասերիալի 3-րդ սեզոնի 16-րդ սերիայում կրոկեմբուշը հայտարարվում է խոհարար Լուիի արքայական ուտեստը։
- «Վան Պիս»-ի 788-րդ սերիայում Մեծ Մայրիկը կրոկեմբուշ է փնտրում։
- «Սիրիր ինձ» սիթքոմի 3-րդ սեզոնի 3-րդ սերիայում Առնոլդի հայրը կրոկեմբուշը սեղանի վրայից գցեց գետնին։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Tacey Rosolowski, "Dessert time"» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ Croquembouche Delicious Magazine
- ↑ Sarah R. Labensky, Alan M. Hause On cooking: a textbook of culinary fundamentals. — Second Edition. — Prentice-Hall, Inc., 1999. — P. 961. — 1158 p. — ISBN 0138626405
- ↑ Oxford English Dictionary, 3rd edition, December 2005, s.v.
Արտաքին հղումներ
խմբագրել- Bigné (Pâte à Choux, or Cream Puff Dough) իլյուստրացված բաղադրատոմսով
- Chocolate Croquembouches Արխիվացված 2007-06-14 Wayback Machine, բաղադրատոմսը վերցված է Epicurious-ից։
- Croquembouche Արխիվացված 2006-11-21 Wayback Machine, բաղադրատոմսն ամերիկացի գործարար Մարտա Ստյուարտինն է։
- Croque-en-Bouche Արխիվացված 2008-03-19 Wayback Machine, բաղադրատոմսը վերցված է Food Network-ից։