Եփովի խմոր, խմորի տեսակ, որի պատրաստման ժամանակ ալյուրի կամ նրա մի մասի վրա նախապես լցնում են եռման ջուր և շոգեհարում մի քանի ժամ։

Եփովի խմորից կարկանդակ
Եփովի խմորով հաց` աշորայի ալյուրից

Եփովի խմորը ալյուրաշատ հրուշակեղենի համար է, պատրաստվում է առանց շաքարի, անալի է, դրանից կարելի է պատրաստել տարատեսակ խմորեղեն։ Այսպիսի խմորը պատրաստվում է առանց փխրեցուցիչների։ Ցորենի ալյուրով պատրաստված եփովի խմորի առանձնահատկությունն այն է, որ խմորեղենը իր մեջ ունենում է մեծ անցքեր, որոնք լցվում են կրեմով կամ այլ միջուկով։ Եփովի խմորից ամենատարածված խմորեղենը էկլերն է։

Եփումը հացաթխման արտադրությունում[1], ալյուրի մի մասը ծածկվում է եռման ջրով` ածիկի հետևողական ավելացմամբ։ Պատրաստման ընթացքում եփուկը սառեցվում է և աստիճանաբար ավելացնում են խմորը հունցելու ժամանակ։ Օգտագործվում է աշորայի ալյուրից հացի մի քանի տեսակների պատրաստման ժամանակ և աշորա-հացահատիկային խառնուրդում։ Եփովի խմորի առավել հայտնի տեսակներից է «Բորոդինյան հացը»[2]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. ԳՕՍՏ 16814—88
  2. Н. Ф. Гатилин Проектирование хлебозаводов. — М.: Пищевая промышленность, 1975. — С. 32. — 375 с. — 18 тыс. экз.