Պրիտի Պատել (անգլ.՝ Priti Sushil Patel, մարտի 29, 1972(1972-03-29), Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բրիտանացի քաղաքական գործիչ, Մեծ Բրիտանիայի Աշխատանքի և կենսաթոշակի նախարարության զբաղվածության հարցերով նախկին կրտսեր նախարար (2015 թվականի մայիսի 11-ից մինչև 2016 թվականի հուլիսի 14-ը)։ 2016 թվականի հուլիսի 14-ից մինչև 2017 թվականի նոյեմբերի 8-ը Թերեզա Մեյի առաջին և երկրորդ կաբինետներում եղել է Միջազգային զարգացման նախարար։ 2019 թվականի հուլիսի 24-ից Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարն է։

Պրիտի Պատել
Official portrait of Rt Hon Priti Patel MP crop 2.jpg
 
Կուսակցություն՝ Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն
Կրթություն՝ University of Keele?[1], Էսեքսի համալսարան[1] և Watford Grammar School for Girls?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք հինդուիզմ
Ծննդյան օր մարտի 29, 1972(1972-03-29) (50 տարեկան)
Ծննդավայր Լոնդոն, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
 
Կայք՝ priti4witham.com
 
Ինքնագիր Изображение автографа

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1972 թվականին Լոնդոնի շրջան Իսլինգտոնում, Ուգանդայից հնդիկ միգրանտների ընտանիքում։ Ավարտել է Ուոթֆորդի միջնակարգ դպրոցը (Watford Grammar School For Girls), ստացել Քիլի համալսարանի տնտեսագիտության դիպլոմ և Էսսեքսի համալսարանում քաղաքագիտություն մասնագիտությամբ մագիստրոսի աստիճան[2]։

1995-1997 թվականներին եղել է հանրաքվեի եվրասկեպտիկ կուսակցության մամուլի քարտուղար, որը 1997 թվականի ընտրություններում ստացել է ձայների 2,6 տոկոսը։ Երբ 1997 թվականին Պահպանողական կուսակցությունը փոխել է իր դիրքորոշումը Եվրոպական արժույթի վերաբերյալ, Պատելն անցել է պահպանողականների շարքերը։

2005 թվականին Պատելը Հյուսիսային Նոթինգհեմ (Nottingham North) ընտրատարածքում Պահպանողական կուսակցությունից Համայնքների պալատ ընտրվելու անհաջող փորձ է արել։ 2010 թվականի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում հաջողության է հասել Էսսեքս կոմսության Ուիթեմ (Witham) ընտրատարածքում։ 2013 թվականից Միացյալ Թագավորության հնդկական սփյուռքի ակտիվիստուհի է, իսկ 2013-2014 թվականներին եղել Քաղաքական խորհրդատվական խորհրդում (Policy Advisory Board)[3]։

2014 թվականի հուլիսի 15-ին վարչապետ Դևիդ Քեմերոնը մի շարք կադրային տեղաշարժեր է կատարել իր առաջին կաբինետում և ընդունած որոշումներից մեկը դարձել է Պրիտի Պիթելի նշանակումը ֆինանսների նախարարությունում գանձապետարանի քարտուղարի պաշտոնում՝ հարկային քաղաքականության բնագավառում պատասխանատվության ոլորտով։ Քեմերոնի քաղաքական քայլը քննարկվել է մամուլում, քանի որ Պաթելը պատկանում էր պահպանողականների աջ թևին և, հատկապես, կողմ էր մահապատժի վերականգնմանը[4]։

2015 թվականի մայիսի 7-ի հերթական խորհրդարանական ընտրություններում՝ Պրիտի Պատելը համոզիչ հաղթանակ է տարել իր նախկին Ուիթեմ շրջանում ընտրողների ձայների 57,5%-ի արդյունքով՝ Անկախություն կուսակցության ուժեղագույն մրցակից Գերի Կոկրիլի 16%-ի դիմաց[5]։

2015 թվականի մայիսի 11-ին Քեմերոնը ձևավորել է իր երկրորդ կաբինետը և Պրիտի Պատելին նշանակել Աշխատանքի և կենսաթոշակների նախարարությունում զբաղվածության հարցերով կրտսեր նախարար, որը նրան իրավունք է տվել մասնակցել կառավարության նիստերին[6]։

2016 թվականի հուլիսի 13-ին Դևիդ Քեմերոնը պաշտոնաթող Է եղել վարչապետի պաշտոնից՝ Մեծ Բրիտանիայի անդամակցությունը Եվրամիությանը հանրաքվեի արդյունքների կապակցությամբ, որտեղ ընտրողները քվեարկել են ԵՄ-ից երկրի դուրս գալու օգտին։ Քեմերոնի իրավահաջորդը դարձել է Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը, իսկ Պրիտի Պատելը նրա կաբինետում նշանակվել է Միջազգային զարգացման նախարար[7]։

2017 թվականի նոյեմբերի 8-ին, Աֆրիկա կատարած այցից հետ կանչվելով վարչապետի կողմից, հրաժարական է տվել՝ ճանաչելով Իսրայելի պաշտոնական ներկայացուցիչների, այդ թվում՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ իր չարտոնված հանդիպումների փաստը, որը տեղի է ունեցել այդ տարվա օգոստոսին և ավելի ուշ[8]։ Նոյեմբերի 9-ին Միջազգային զարգացման նախարարի պաշտոնում Պատելի իրավահաջորդ է նշանակվել Պենի Մորդոնտը, որն ավելի վաղ զբաղեցնում էր աշխատանքի և կենսաթոշակների հարցերի նախարարության փոխնախարարի պաշտոնը[9]։

2019 թվականի հուլիսի 24-ին Բորիս Ջոնսոնի կաբինետում նշանակվել է ներքին գործերի նախարար[10]։

ԸնտանիքԽմբագրել

Պրիտի Պատելը Սուշիլ և Անժանի Պատելների դուստրն է։ Նրա մոր ընտանիքը Հնդկաստանի Գուջարաթ նահանգից Ուգանդա է գաղթել դեռևս 20-րդ դարի սկզբին և մեծ կարողություն են ստեղծել թեյի, սուրճի եւ բամբակի տնկարկների վրա։ Հոր ընտանիքը նույնպես գաղթել է Գուջարաթից Ուգանդա, բայց այն պատկանում էր բնակչության աղքատ խավին և նրա ամուսնությունը Անջանայի հետ չի ընդունվել նրա հարազատների կողմից։ Մինչև 1972 թվականը, երբ Ուգանդայի նախագահ Իդի Ամինը հայտարարեց հարավասիական ծագում ունեցող բնակչության զանգվածային արտաքսման մասին, ընտանիքն արդեն զրկվեց ամբողջ կարողությունից և տեղափոխվեց Մեծ Բրիտանիա, որտեղ Սուշիլ Պատելը ստեղծեց թերթերի կրպակների ցանց (Newsagent's shops)[11]։

2004 թվականին Պատելն ամուսնացել է Մարքեթինգի և հանրային կապերի գծով խորհրդատու Ալեքս Սոյերի հետ, որն սկսել է իր ժամանակի մի մասը նվիրել իր կնոջ գրասենյակում աշխատանքին։ 2008 թվականին նրանք ունեցել են որդի՝ Ֆրեդին։ 2013 թվականին Սուշիլ Պատելը իր թեկնածությունն է առաջադրել Հերտֆորդշիր կոմսության Հարավային Բուշի օկրուգում՝ Համայնքների պալատի լրացուցիչ ընտրություններում։ Այդ իրադարձությանը սկանդալային երանգ է հաղորդել այն հանգամանքը, որ Պատելը դարձել է Միացյալ Թագավորության անկախության կուսակցության թեկնածու և ընտրությունների արդյունքում հայտնվել երկրորդ տեղում՝ զիջելով պահպանողականին, սակայն առաջ է անցնել լեյբորիստներից և լիբերալ-դեմոկրատներից։ Քանի որ Պրիտի Պատելը նույնպես հայտնի է իր եվրասկեպտիցիզմով, նրա հոր արարքը վերլուծաբանների կարծիքով կարող էր լրացուցիչ քաղաքական խնդիրներ ստեղծել Դևիդ Քեմերոնի համար[12]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Who's Who (բրիտ․ անգլ.)(untranslated), 1849.
  2. Tom Peck (2016-02-20)։ «Priti Patel, profile: Tory 'robot' poised for anti-EU reboot» (անգլերեն)։ Independent։ Վերցված է 2016-03-23 
  3. «Priti Patel MP»։ Democracy Live (անգլերեն)։ BBC News։ Վերցված է 2016-03-23 
  4. Rowena Mason (2015-07-15)։ «Tory rightwinger Priti Patel promoted to Treasury» (անգլերեն)։ The Guardian։ Վերցված է 2016-03-23 
  5. «Witham»։ Election 2015 (անգլերեն)։ BBC News։ Վերցված է 2016-03-23 
  6. «Cabinet reshuffle: Amber Rudd and Sajid Javid promoted» (անգլերեն)։ BBC News։ 2015-05-11։ Վերցված է 2016-03-23 
  7. Dan Bloom, Stephen Jones (2016-07-14)։ «Who is in Theresa May's new Cabinet? Full line-up after Tory Prime Minister's bombshell reshuffle» (անգլերեն)։ Mirror։ Վերցված է 2016-07-14 
  8. «Priti Patel quits cabinet over Israel meetings row» (անգլերեն)։ BBC News։ 2017-11-08։ Վերցված է 2017-11-09 
  9. «Пенни Мордонт назначена министром по вопросам международного развития Великобритании»։ ТАСС։ 9 ноября 2017։ Վերցված է 2017-11-09 
  10. «Первые назначения Бориса Джонсона. Кто вошел в новый кабмин Великобритании»։ ТАСС։ 2019-07-24 
  11. Jane Fryer (2016-03-05)։ «Meet the Minister born to an immigrant newsagent, who says Britain MUST regain control of its borders» (անգլերեն)։ MailOnline։ Վերցված է 2016-03-24 
  12. Dominic Midgley (2016-02-08)։ «Why Priti Patel could be the poster girl the Brexit campaign needs» (անգլերեն)։ Express։ Վերցված է 2016-03-23 

Արտաքին հղումներԽմբագրել