ՊրիվատԲանկ, Ուկրաինայի խոշորագույն բանկ։ Զբաղեցնում է առաջատար դիրք ճյուղի բոլոր ֆինանսական ցուցանիշների գծով։ Կազմում է Ուկրաինայի բանկերի քառորդ մասը՝ հանդիսանալով համակարգորեն կարևոր և խոշորագույն խնայողական բանկ, որը սպասարկում է երկրի բնակչության ավանդների մեկ երրորդը[2]։

ՊրիվատԲանկ
Изображение логотипа
Տեսակբանկ, պետական ձեռնարկություն և բիզնես ձեռնարկություն
Հիմնադրված էմարտի 19, 1992
ՀիմնադիրIhor Kolomoyskyi?, Serhiy Tihipko? և Henadiy Boholyubov?
ՎայրԴնեպր, Ուկրաինա և Դնեպր, Ուկրաինա
Երկիր Ուկրաինա
Արդյունաբերությունբանկ
Աշխատողների թիվ20 936 մարդ (2015)[1]
Դուստր ընկերություններLiqPay? և PrivatBank?
ՍեփականատերՈւկրաինայի նախարարների կաբինետ
Կայքprivatbank.ua(ուկր.)
 PrivatBank Վիքիպահեստում

Գլխավոր գրասենյակը տեղակայված է Դնեպրոպետրովսկում։ Ունի ներկայացուցչություններ Ուկրաինայի սահմաններից դուրս։ «ՊրիվատԲանկ» բրենդը միավորում է ՊրիվատԲանկ (Ուկրաինա), AS PrivatBank (Լատվիա) և մասնաճյուղեր Պորտուգալիայում և Իտալիայում։ Ունեն մասնաճյուղ Կիպրոսում, ինչպես նաև ներկայացուցչություններ Պեկինում և Ալմա Աթայում։

Պրիվատբանկին է պատկանում LiqPay վճարման ծառայությունը։

2016 թվականի դեկտեմբերի 18-ին Ուկրաինայի Նախարարների խորհուրդը կողմ հանդես եկավ Ազգային բանկի առաջարկին՝ ՊրիվատԲանկի ազգայնացման մասին[3]։

Սեփականատերեր և ղեկավարություն խմբագրել

Բանկի հիմնական սեփականատերերը նրա հիմնադիրներ խոշոր բիզնեսմեններ Իգոր Կոլոմոյսկին և Գենադի Բոգոլյուբովն էին, որոնց էին պատկանում բաժնետոմսերի 36,98 %-ը ուղղակիորեն և 16,23 %-ը՝ հավասար բաժիններով TRIANTAL INVESTMENTS LTD օֆշորային ընկերության միջոցով, որը գրանցված է Բրիտանական Վիրջինյան կղզիներում։ Եվս 10 % բաժնետոմսեր պատկանում էին մինորիտար բաժնետերերի խմբին, որոնց թվում են առանցքային համասեփականատերերի գործընկեր Ալեքսեյ Մարտինովը և բանկի թոփ-մենեջմենթը՝ ղեկավարման նախագահ Ալեքսանդր Դուբիլետը (3,03 %) և նրա առաջին տեղակալ Տիմուր Նովիկովը (1,52 %)[4]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://interfax.com.ua/news/economic/334330.html
  2. ПриватБанк отшутился от национализации / Статьи / Finance.UA
  3. Кабмін оголосив про рішення націоналізувати "Приватбанк"//УНІАН, 18 грудня 2016
  4. «Структура собственности». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ՊրիվատԲանկ» հոդվածին։