Չեռնոբիլ։ Մեկուսացման գոտի

հեռուստասերիալ

«Չեռնոբիլ։ Մեկուսացման գոտի» (ռուս.՝ Чернобыль. Зона отчуждения), ռուսական միստիկական բազմասերիանոց ֆիլմ։ Արտադրված է «Սինելաբ փրոդաքշն» ընկերության կողմից։ Ցուցադրվում է ռուսական «ТНТ» հեռուստաալիքով։ Հեռուստասերիալի գործողությունները տեղի են ունենում Չեռնոբիլի ատոմակայանի մեկուսացման գոտում։ Հանդիսանում է առաջին գեղարվեստական բազմասերիանոց ֆիլմը, որի նկարահանումները մասամբ իրականացվել են Պրիպյատ ուրվական քաղաքում։ Ֆիլմը պատմում է հինգ ընկերների մասին, ովքեր ուղևորվում են չեռնոբիլյան գոտի՝ նրանցից մեկի գողացված գումարը ետ բերելու նպատակով։ Տեղ հասնելուն պես երիտասարդները գիտակցում են, որ Գոտին լի է առեղծվածներով և վտանգներով։

Չեռնոբիլ։ Մեկուսացման գոտի
Чернобыль. Зона отчуждения
Изображение логотипа
ԺանրՄիստիկա, թրիլլեր, սարսափ, ռոուդ մուվի, մարտաֆիլմ, մելոդրամա, դրամա
ԹեմաՉեռնոբիլի ատոմակայանի վթար, ճանապարհորդություն ժամանակով և զուգահեռ իրականություն
Երկիր Ռուսաստան
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱնդերս Բանկե և Պավել Կոստոմարով
Գլխավոր
դերերում
Իլյա Շչերբին, Եվգենի Ստիչկին և Քրիստինա Կազինսկայա
ՊրոդյուսերԱլեքսանդր Դուլերայն և Եվգենի Նիկիշով
ՍցենարիստԻլյա Կուլիկով և Եվգենի Նիկիշով
ՕպերատորՔրիստոֆեր Մարիս
ԵրաժշտությունԱլեքսանդր Սոկոլով
Պատմվածքի վայրՉեռնոբիլի մեկուսացման գոտի, Չեռնոբիլի ատոմակայան, Պրիպյատ և Մոսկվա
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ8
Էկրաններին էհոկտեմբերի 13, 2014-ից դեկտեմբերի 1, 2017
ՀեռուստաալիքՏՆՏ (հեռուստաընկերություն) և ՏՎ 3
ԸնկերությունСинеЛаб Продакшн
Պատկերի ձևաչափ16:9
Ձայնի ձևաչափDolby Digital 2.0
ՀաջորդՉեռնոբիլ։ Մեկուսացած գոտի (ֆիլմ)
ԿարգավիճակԸնթացիկ
Պաշտոնական կայքէջ
Պաշտոնական կայքէջ

Ֆիլմի պրեմիերան կայացել է 2014 թվականի հոկտեմբերի 13-ին։

2014 թվականի հոկտեմբերի 20-ին հայտարվում է սերիալի երկրորդ եթերաշրջանի նկարահանման մասին։ Երկրորդ եթերաշարջանը նախորդի պես կունենա 8 սերիա[1]։ Նոր եթերաշրջանի պրեմիերան կկայանա 2017-18 հեռուստատեսային եթեթրաշրջանում։

Սյուժե խմբագրել

Պաշա անունով երիտասարդի բնակարանից համացանցային պրովայդեր ձևացած մի անձնավորություն գողանում է 8 միլիոն Ռուսական ռուբլի։ Պաշան և ընկերները շուտով պարզում են, որ գողն ուղևորվում է Պրիպյատ ուրվական քաղաք։ Գումարը ետ բերելու նպատակով Պաշան ընկերների հետ ճանապարհ է ընկնում դեպի Չեռնոբիլ։ Առաքելության ժամանակ երիտասարդներին է միանում Պրիպյատի նախկին բնակչուհի Անյան։

Դերերում խմբագրել

  • Կոնստանտին Դավիդով՝ Պաշա, 18-ամյա մոսկվացի երիտասարդ, ով ընկերների հետ ուղևորվում է դեպի Պրիպյատ՝ տանից գողացված գումարը ետ բերելու համար։
  • Սերգեյ Ռոմանովիչ՝ Լյոխա, Պաշայի մոտ ընկերը, ով հաճախ ահաբեկում է խմբի անդամ Գոշային և կատակում խիստ անհարմար իրավաճակների ժամանակ։ Նաստյայի զուգընկերն է։
  • Վալերիա Դմիտրևա՝ Նաստյա, Լյուխայի զուգընկերուհին, ով հաճախ է զայրանում սիրելիի ոչ պատշաճ կատակների վրա։
  • Անվար Խալիլուլաև՝ Գոշա, խելացի, սակայն վախկոտ պատանի։ Պրիպյատ ուղևորվելու համար երիտասարդները որոշում են օգտագործել Գոշայի պապի «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան։
  • Քրիստինա Կազնինսկայա՝ Անյա, մինչև Չեռնոբիլի ատոմակայանի վթարը ընտանյոք բնակվել է Պրիպյատում։ Որոշում է միանալ խմբին՝ պարզելու ավագ քրոջ մահվան պատճառը։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել