Պուլ (անգլ.՝ Poole, լսել ), քաղաք Լա-Մանշի ափին, որին հարևան է Անգլիայի խոշորագույն նավահանգիստներից մեկը՝ Բորնմութը։ Զբաղեցնում է Պուլ ծովածոցի հարավային ափը։ Հայտնի է որպես մեքքա առագաստանավորդների համար։ Որպես վարչական միավոր՝ Պուլը ուսումնասիրվում է միասնական միավորի տեսքով՝ Դորսեթ կոմսության կազմում։ Պուլ միասնական միավորը ձևավորվել է 1997 թվականի ապրիլի 1-ին Դորսեթ կոմսության Պուլ շրջան։

Քաղաք
Պուլ
Poole
Poole port.jpg
ԵրկիրՄեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
ՇրջանՀարավ-արևմտյան Անգլիա
ՀամայնքԴորսեթ
Մակերես64,88 կմ²
Բնակչություն138.800 մարդ (2008)
Խտություն2,133 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+0
Հեռախոսային կոդ01202
Փոստային ինդեքսBH
Փոստային ինդեքսներBH
Պաշտոնական կայքpoole.gov.uk
##Պուլ (Միացյալ Թագավորություն)
Red pog.png
Պուլ քաղաքում

Ընդհանուր տեղեկություններԽմբագրել

Պուլ միասնական միավորը զբաղեցնում է 65 կմ² տարածք, հարավում ողոված է Լա Մանշի ջրերով, արևմուտքում և հյուսիսում սահմանակից է Դորսեթ կոմսությանը, արևելքում՝ Բորնմութ միասնական միավորին։

Այստեղ բնակվում է 138 288 մարդ, բնակչության խտությունը՝131 մարդ/կմ² (2001 թվ.)[1].

Պուլը կառավարվում է միասնական միավորի խորհրդոց, որ բաղկացած է 42 պատգամավորներից՝ ընտրված 16 շրջաններում։ Վերջին ընտրությունների արդյունքում21 տեղ զբաղեցնում են պահպանողականները[2]։

ՊատմությունԽմբագրել

Մարդկանց բնակեցումը քաղաքի տարածքում նշվում է երկաթե դարից։ Պուլի առաջին գրավոր հիշատակումները վերաբերվում են 12-րդ դարին, երբ քաղաքը հաջողակ նավահանգիստ էր, որ զբաղվում էր բրդի առևտրով։ 18-րդ դարում դարձավ Բրիտանիայի ամենազբաղված նավահանգիստներից մեկը, որի միջոցով Նյուֆաունդլենից ձուկ էին տեղափոխում Եվրոպա։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում քաղաքը կարևոր հենակետ էր խորհրդային զորքերի համար։

Արդի ժամանակներԽմբագրել

 
Պուլի կենտրոնական համայնապատկերը

Պուլի առևտրային նավահանգիստը օգտագործվում է ուղևորների և բեռների փոխադրման համա Լա Մանշի միջոցով։ Քաղաքում են գտնվում այնպիսի ընկերությունների կենտրոնական գրասենյակներ, ինչպիսիք են՝ Royal National Lifeboat Institution (RNLI) - բարեգործական կազմակերպություն, որ զբաղվում է ջրից մարդկանց կյանքեր փրկելով, Sunseeker - առագաստներ արտադրող լավագույն ընկերություն։ Չնայած անուններին՝ հենց Պուլում են գտնվում Բորնմուտյան համալսարանի և Բորնմուտյան սիմֆոնիկ նվագախմբի մասնաճյուղերը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «neighbourhood.statistics.gov.uk»։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-18-ին։ Վերցված է 2014-10-04 
  2. «Պուլ միասնական միավորի պատգամավորները»։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-14-ին։ Վերցված է 2014-10-04 

Արտաքին հղումներԽմբագրել