Վրաց թագավորություն (վրաց.՝ საქართველოს სამეფო՝ սաքարթվելոս սամեփո), միջնադարյան պետություն Կովկասում և Հայկական լեռնաշխարհում 1008-1490 թվականներին։ Հիմնադրել է Աբխազիայի արքա Բագրատ III-ը 1008 թվականին։ Երկիրը կառավարել է Բագրատիոնիների թագավորական տոհմը։ Տարածքը կազմել է առավելագույնը 380 000 քառ. կմ՝ Թամար թագուհու օրոք (1184-1213)։

Վրացական թագավորությունը «Ոսկեդարի» շրջանում՝ ենթակա երկրների հետ
Վրացական թագավորությունը «Ոսկեդարի» շրջանում՝ ենթակա երկրների հետ

Առաջին շրջանում մայրաքաղաքն էր Քութայիսը։ 1122 թվականից Դավիթ Շինարարը մայրաքաղաքը տեղափոխում է վրացական մշակութային, քաղաքական ու տնտեսական կենտրոն Թբիլիսի։ Հզորության շրջանում, երբ անկում էին ապրում Բյուզանդական կայսրությունը և Սելջուկյան սուլթանությունը, իր մեջ ներառել է բազմաթիվ հարևան և հեռավոր երկրներ։ Ոսկեդարի շրջանում այն իր մեջ ներառում էր Կովկասյան լեռները, Հայկական լեռնաշխարհի մեծագույն մասը և Կուր-Արաքսյան դաշտավայրը՝ տարածվելով Սև ծովի և Կասպից ծովի միջև։

13-րդ դարում Վրաստանը վերածվում է Մոնղոլական կայսրության մարզի։ Նրա տարածքում առաջանում են բազմաթիվ իշխանություններ։ 14-րդ դարում պետությունը միավորվում ու անկախանում է։ Լենկթեմուրի արշավանքից հետո Վրացական թագավորությունը թուլանում է։ 1490 թվականին բաժանվում է 3 ինքնիշխան թագավորությունների՝ Իմերեթ, Քարթլի և Կախեթ։

Վրաց թագավորությունը քրիստոնյա Արևելքի հզորագույն թագավորությունն էր, որ իր շուրջ էր համախմբել հայերին, աբխազներին, օսերին, ասիաբնակ հույներին և աղվաններին։ (շարունակել․․․)