Պորտալ:Կորեա/Գիտե՞ք դուք արդյոք

  • ... կորեացիների մոտ տարածված է մի առասպել, որը պատմում է, թե ինչպես է ստեղծվել կորեական ազգը: Առասպելում պատմվում է, որ սրանից հազարավոր տարիներ առաջ երկրի վրա իջավ Հվանունգ աստվածը, որ ստեղծեց կնոջն ու արջին: Այնուհետեւ սրանք ամուսնացան և որդի ունեցան Տանգուն անունով, որը հենց դարձավ Կորեայի հիմնադիրը: Մ.թ.ա. 2333 թվականին նա կառուցեց Չոսոն մայրաքաղաքը, և նորաստեղծ պետությունը սկսեց հզորանալ: Հետաքրքրական է, որ «Չոսոն» թարգմանաբար նշանակում է «Առավոտյան թարմության երկիր»:
  • ... Եվրոպացիներից առաջինը Կորեայում երևացել են հոլանդացիները, 1600-ական թվականներին, առևտարական նավով: 1910-1945 թվականին Կորեան եղել է Ճապոնիայի գաղութը: Հենց 1945 թվականին՝ Կորեական պատերազմի արդյունքում է Կորեայում ստեղծվել երկու հանրապետություն՝ Հարավային Կորեա և Հյուսիսային Կորեա:
  • ... Հարավային Կորեան համարվում է աշխարհի ամենաանվտանգ երկիրը, այստեղ առավել ծանր հանցագործությունները հազվադեպ երեւույթ են:
  • ... Ամենատարածված կրոնը երկրում քրիստոնեությունն է, քրիստոնյա է երկրի բկակչության 29%-ը, բուդդիստների թիվը կազմում է 23%: Մոտ 46%-ը աթեիստներ են և այլն: Յորդո շրջանում գտնվող Ավետարանական եկեղեցին համարվում է աշխարհում ամենաշատ այցելուներ ունեցող քրիստոնեական տաճարը: Ամեն շաբաթ այս եկեղեցի է այցելում մոտ 20 հազար մարդ:
  • ... Թեքվանդո մարտարվեստը հորինվել է Կորեայում:
  • ... Երկրի մայրաքաղաքը Սեուլն է, որտեղ ապրում է մոտ 10 մլն մարդ: Թարգմանաբար «Սեուլ» հենց նշանակում է «մայրաքաղաք»:
  • ... Տնտեսական հիանալի ցուցանիշների և ժամանակակից տեխնոլոգիաներին զարկ տալու համար Հարավային Կորեան, Սինգապուրը, Հոնկոնգը և Թայվանը կոչում են «Չորս ասիական վագրեր»:
  • ... Հյուսիսային Կորեան գրագիտության 100 մակարդակ ունի: ԿՀՎ-ի սահմանմամբ` գրագիտությունը «15 և ավելի բարձր տարեկանում կարդալ և գրել իմանալն է»: Այս սահմանման համաձայն` գրագիտությունը երկրում 100 տոկոս է կազմում:
  • ... Հյուսիսային Կորեայում պետականորեն հաստատված 28 սանրվածք կա: Կանանց թույլատրվում է ընտրել 14 սանրվածքից մեկը: Ամուսնացած կանայք պետք է կարճ հյուսքեր ունենան, իսկ չամուսնացած կանանց թույլատրվում է թափել իրենց մազերը:
  • ... Կորեական պատերազմից հետո ծնված հյուսիսկորեացիների հասակը 6 սմ-ով ավելի կարճ է, քան հարավկորեացիներինը:
  • ... Հյուսիսային Կորեան ունի աշխարհում չորրորդ ամենամեծ մշտական բանակը` 1.190 մլն զինվորով:
  • ... Հյուսիսային Կորեայի ՀՆԱ-ն հավասարազոր է աշխարհի ամենահարուստ մարդու` Կառլոս Սլիմի եկամտի կեսին: Նրա եկամուտը կազմում է 79.9 մլրդ դոլար: Հյուսիսային Կորեայի ՀՆԱ-ն 40 մլրդ դոլար է:
  • ... Հյուսիսային Կորեան ամենակոռումպացված երկիրն է` շրջանցելով Աֆղանստանին և Սոմալիին:
  • ... Ըստ պաշտոնական տվյալների, Հյուսիսային Կորեայի նախկին առաջնորդ Կիմ Չեն Իրը քայլել սկսել է երեք շաբաթական հասակում: Սովորելու ընթացքում, նորից պաշտոնական տվյալներով, գրել է 1500 գիրք և վեց անգերազանցելի օպերա: Եղել նաև ֆենոմենալ գոլֆիստ, սակայն թողել է մեծ սպորտը: Նա այնքան է սպորտ սիրել, որ երբ ֆուտբոլի հավաքականը պարտվեց 2010 թվականին Աշխարհի առաջնությունում, ամբողջ թիմին որպես պատիժ վեց ժամ հասարակական ծաղրի ենթարկեցին:
  • ... Հյուսիսային Կորեայում անձի պաշտամունքը այն աստիճանի է, որ եթե կորեացու տունը վառվում է, Կիմ Չեն Իրի նկարը իրենցից հետո երկրորդ բանն է որ պետք է փրկեն:
  • ... Հյուսիսային Կորեայում հիմա ոչ թե 2014, այլ 103 թիվն է, քանի որ այնտեղ հաշվում են ոչ թե Հիսուսի ծնունդից, այլ Կիմ Չեն Իրի ծնունդից:
  • ... Հյուսիսային Կորեայում ինտերնետից օգտվում է ընդամենը 605 հոգի: