Պողոս Աբելյան

հայ տնտեսագետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբելյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Պողոս Գրիգորի Աբելյան (1877 - 1943), հայ ազգային ազատագրական շարժման գործիչ, տնտեսագետ, իրավաբան, մանկավարժ, գրող, թարգմանիչ։

Պողոս Աբելյան
Ծնվել է1877
Մահացել է1943
ԿրթությունԳևորգյան Հոգևոր Ճեմարան (1893), Ներսիսյան դպրոց (1898), Լազարյան ճեմարան (1915) և Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ (1915)
Մասնագիտությունտնտեսագետ, իրավաբան, մանկավարժ, գրող և թարգմանիչ
ԿուսակցությունՀՅԴ և Սոցիալ-հեղափոխական կուսակցություն

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1877թ Ախալքալաքի շրջանի Գումբուրո գյուղում Սովորել է Ախալքալաքի քաղաքային դպրոցում, 1893 թվականին՝ էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1898 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ 1911-1915 թվականներին սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում և, միաժամանակ, համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ 19–րդ դարի վերջին հարել է ՀՅԴ կուսակցությանը, ապա՝ ԷսԷռներին։ Ջ. Տեր-Գրիգորյանի հետ Ախալքալաքում հիմնել է ազատագրական խմբակ Արևմտյան Հայաստանում հակաթուրքական պայքարն աշխուժացնելու նպատակով։ Խմբակի գործունեության բացահայտումից հետո (1897) տեղափոխվել է Թիֆլիս։ 1914 թվականից զբաղվել է հայկական կամավորական ջոկատների կազմավորման հարցերով։ 1916-1918 թվականներին զգալի օգնություն է կազմակերպել էրզրումահայ գաղթականներին հարազատ քաղաք վերադարձնելու համար։ 1918 թվականից հանդիսացել է Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդի, Կովկասի հայոց բարեգործական, Հայոց գյուղատնտեսական ընկերությունների, 1919 թվականից՝ Հայ գրողների կովկասյան միության անդամ։ Նախաձեռնել է Ախալքալաքի հայրենյաց վարչության ստեղծումը (1918)։ Սուր քննադատության է ենթարկել վրաց մենշևիկներին՝ հայ գաղթականների նկատմամբ ցուցաբերած անտարբերության և Լոռու ու Ջավախքի շուրջ սկսած եղբայրասպան պատերազմի համար։ 1921 թվականին Հայհեղկոմի հրավերով տեղափոխվել է Երևան։ 1920-1930-ական թվականներին պատասխանատու պաշտոններ է վարել ՀՕԿ–ու, Հայկոոպում, պետհրատում։ Զբաղվել է գիտական գործունեությամբ։ 1937 թվականին մեղադրվել է «ազգայնականների» հետ ունեցած կապերի համար և ենթարկվել հալածանքների։ Ծանր հիվանդությունից հետո հեռացել է հասարակական ու գիտական գործունեությունից[1]։

Երկեր խմբագրել

  • Հայաստանի բնակչությունը նախախորհրդային յեվ խորհրդային շրջաններում։ (1 հունվարի 1914- 1 հունվարի 1930), Աբելյան Պողոս Գրիգորի, Երևան, Պետհրատ, 1930[2]։
  • Վրաստանի գյուղացիության հեղափոխական պայքարը 1905 թվականին։ ՌՍԴԲԿ III համագումարի նյութերը յեվ բոլշևիկյան «Վպերյոդ» ու «Պրոլետարի» թերթերի թղթակցությունները, Կիրակոսյան Սահակ Ղուկասի, Աբելյան Պողոս Գրիգորի, Յերևան, Հայկուսհրատ, 1936։
  • Մարքսիզմը յեվ ազգային հարցը։ Ստալին Իոսիֆ, Աբելյան Պողոս Գրիգորի, Յերևան, Պետհրատ, 1939։
  • Գյուղը, տնտեսական նոր քաղաքականությունը յեվ կոոպերացիան, Ռիկով Ա. Ի, Աբելյան Պողոս Գրիգորի, «Հայկոոպ», Յերևան, Տպ. Տրեստի առաջին, 1925։
  • Հայաստանի բնակչությունը նախախորհրդային յեվ խորհրդային շրջաններում։ (1 հունվարի 1914- 1 հունվարի 1930), Երևան, Տպ. Պետհրատի երկրորդ, 1930։
  • Ա.Ս.Ֆ.Խ.Հ. արդյունաբերության հնգամյակը, Վեյնգեր Շ, Աբելյան Պողոս Գրիգորի, Յերեվան, Տպ. Պետհրատի երկրորդ, 1930։
  • Լենինիզմի հարցերը։ Ստալին Ի, Աբելյան Պողոս Գրիգորի, Խոնդկարյան Արշավիր Ավագի, Թարգմ. ռուս. 11-րդ հրատ., Յերևան, Քաղ. գրակ. պետ. հրատ, 1940[3]։
  • Լյուդվիգ Ֆոյերբախ և գերմանական կլասիկ փիլիսոփայության վախճանը։ Ենգելս Ֆրիդրիխ, Աբելյան Պողոս Գրիգորի, Յերևա, Քաղ. գրակ. պետ. հրատ., 1940[4]:
  • Լադո Կեցխովելի 1876-1903։ Նյութերի և փաստաթղթերի ժողովածու, Աբելյան Պողոս Գրիգորի, Երևան, Քաղ. գրակ. պետ. հրատ., 1941[5]:
  • Մայիսմեկյան ցույցը Թբիլիսիում 1901 թվին։ Աբելյան Պողոս Գրիգորի, Երևան, Քաղ. գրակ. պետ. հրատ., 1941[6]:
  • ՍՍՌՄ պատմություն։ Դասագիրք միջն. դպր. 9-րդ դաս. համար։ Բազիլևիչ Կ. Վ, Բախրուշին Ս. Վ, Ֆոխտ Ա. Վ, Պանկրատովա Ա. Մ, Աբելյան Պողոս Գրիգոր, Երևան, Հայպետհրատ, 1942[7]։
  • ՍՍՌՄ պատմություն։ Դասագիրք միջն. դպր. IX դաս. համար, Բազիլևիչ Կ. Վ, Բախրուշին Ս. Վ, Պանկրատովա Ա. Մ, Ֆոխտ Ա. Վ, Պանկրատովա Ա. Մ, Աբելյան Պողոս Գրիգորի, Պատմության ինստիտուտ ՍՍՌՄ ԳԱ, Երևան, Հայպետհրատ, 1949[8]։
  • ՍՍՌՄ պատմություն։ Դասագիրք միջն. դպր. IX դաս. համար, Բազիլևիչ Կ. Վ, Բախրուշին Ս. Վ, Պանկրատովա Ա. Մ, Ֆոխտ Ա. Վ, Պանկրատովա Ա. Մ, Աբելյան Պողոս Գրիգորի, Պատմության ինստիտուտ ՍՍՌՄ ԳԱ, Երևան, Հայպետհրատ, 1951[9]։
  • ՍՍՌՄ պատմություն։ Դասագիրք միջնակարգ դպրոցի IX դասարանի համար, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Պատմության ինստիտուտ, Երևան, Հայպետհրատ, 1952 (համահեղինակ)։
  • ՍՍՌՄ պատմություն։ Դասագիրք միջն. դպր. 9-րդ դաս. համար, 6-րդ հրատարակչություն, Երևան, Հայպետհրատ, 1953 (համահեղինակ)։
  • ՍՍՌՄ պատմություն։ Դասագիրք միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի համար։ Մաս 2-րդ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, 7-րդ հրատարակություն, Երևան, Հայպետհրատ, 1954 (համահեղինակ)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  2. Աբելյան, Պողոս Գրիգորի (1930). Հայաստանի բնակչությունը նախախորհրդային յեվ խորհրդային շրջաններում։ 1 հունվարի 1914- 1 հունվարի 1930. Երևան: Տպ. Պետհրատի երկրորդ.
  3. Ստալին, Ի (1940). Լենինիզմի հարցերը =: Вопросы ленинизма. Translated by Աբելյան, Պողոս Գրիգորի; Խոնդկարյան, Արշավիր Ավագի; Տ. - Մինասյան, Յե (Թարգմ. ռուս. 11-րդ հրատ ed.). Յերևան: Քաղ. գրակ. պետ. հրատ.
  4. Ենգելս, Ֆրիդրիխ (1940). Լյուդվիգ Ֆոյերբախ և գերմանական կլասիկ փիլիսոփայության վախճանը. Translated by Աբելյան, Պողոս Գրիգորի. Յերևան: Քաղ. գրակ. պետ. հրատ.
  5. Լադո Կեցխովելի 1876-1903։ Նյութերի և փաստաթղթերի ժողովածու. Translated by Աբելյան, Պողոս Գրիգորի. Երևան: Քաղ.գրակ.պետ.հրատ. 1941.
  6. Մայիսմեկյան ցույցը Թբիլիսիում 1901 թվին. Translated by Աբելյան, Պողոս Գրիգորի. Երևան: Քաղ. գրակ. պետ. հրատ. 1941.
  7. Բազիլևիչ, Կ Վ; Բախրուշին, Ս Վ; Ֆոխտ, Ա Վ (1942). Պանկրատովա, Ա Մ (ed.). ՍՍՌՄ պատմություն։ Դասագիրք միջն. դպր. 9-րդ դաս. համար։ Մաս. Translated by Աբելյան, Պողոս Գրիգորի. Երևան: Հայպետհրատ.
  8. Բազիլևիչ, Կ Վ; Բախրուշին, Ս Վ; Պանկրատովա, Ա Մ; Ֆոխտ, Ա Վ; Պանկրատովա, Ա Մ; Պատմության ինստիտուտ ՍՍՌՄ ԳԱ, eds. (1949). ՍՍՌՄ պատմություն։ Դասագիրք միջն. դպր. IX դաս. համար. Translated by Աբելյան, Պողոս Գրիգորի. Երևան: Հայպետհրատ.
  9. Բազիլևիչ, Կ Վ; Բախրուշին, Ս Վ; Պանկրատովա, Ա Մ; Ֆոխտ, Ա Վ; Պանկրատովա, Ա Մ; Պատմության ինստիտուտ ՍՍՌՄ ԳԱ, eds. (1951). ՍՍՌՄ պատմություն։ Դասագիրք միջն. դպր. IX դաս. համար. Translated by Աբելյան, Պողոս Գրիգորի. Երևան: Հայպետհրատ.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պողոս Աբելյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։