Պետո Պողոսյան
հայ նկարիչ
(Վերահղված է Պողոսյան Պետոից)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պողոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Պետո Ալեքսանի Պողոսյան (հոկտեմբերի 28, 1983, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ։
Պետո Պողոսյան | |
---|---|
Ի ծնե | Պետո Ալեքսանի Պողոսյան |
Ծնվել է | 1983, հոկտեմբերի 28 |
Ծննդավայր | Գյումրի, Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Գյումրու նկարչական դպրոց և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա (2005) |
Մասնագիտություն | նկարիչ |
Ակտիվ շրջան | նկարիչ |
Peto Poghosyan Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԱվարտել է Գյումրու Մերկուրովի անվան նկարչական դպրոցը։ 1998-2000 թվականներին Գյումրու գեղարվեստի ակադեմիայում հաճախել է գրաֆիկայի և քանդակի դասընթացների։ 2000-2005 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստի ակադեմիայի կերպարվեստի բաժնում։
Աշխատանքները գտնվում են Հայաստանի, Լիբանանի, Իրանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Անգլիայի, Բելգիայի, Շվեյցարիայի, ԱՄՆ-ի, Արգենտինայի մասնավոր հավաքածուներում, ինչպես նաև Հայաստանի ամերիկյան համալսարանում, Հայաստանում Չինաստանի դեսպանատանը։
Ստեղծագործություններ
խմբագրելԱշխատում է ջրաներկով, առանց որևէ այլ նյութի խառնուրդի, քաղաքանկարի ժանրում։
Ցուցահանդեսներ
խմբագրելԱնհատական ցուցահանդեսներ է ունեցել Հայաստանում և մասնակցել մի շարք հեղինակավոր ցուցադրությունների արտերկրում՝
- Շանհայի ջրաներկի միջազգային բիենալե, 2012
- Տոկիոյի հայ-ճապոնական արվեստի ցուցահանդես, 2012
- «Արտակարգ ջրաներկ» մրցանակ, 2013, Bold Brush Painting Competition
- Լոս Անջելեսի «Սինթեզ» միջազգային մրցույթ, 2013, 3-րդ մրցանակ
- Շենժենի ջրաներկի միջազգային բիենալե, 2013-2014
- Թաիլանդ, Ջրաներկի միջազգային էքսպո, 2014[1]
- «Քաղաք` երկու մոտեցում», «Բյուրոկրատ» գրախանութ, Երևան, 2011[2]
- «Քաղաքը» անհատական ցուցահանդես, Երևանի պատմության թանգարան, 2014[3]