Արտաշես Պողոսյան (մանկավարժ)
Արտաշես Միքայելի Պողոսյան (1918, Բնունիս, Զանգեզուրի գավառ - անհայտ), հայ մանկավարժ։ Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։
Արտաշես Պողոսյան | |
---|---|
Ծնվել է | 1918 |
Ծննդավայր | Բնունիս, Զանգեզուրի գավառ |
Մահացել է | անհայտ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան (1940) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | մանկավարժ և պատմաբան |
Աշխատավայր | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրելԱրտաշես Պողոսյանը ծնվել է 1918 թվականին, Սիսիանի շրջանի Բնունիս գյուղում։ Ավարտել է Եղեգնաձորի միջնակարգ դպրոցը, 1940 թվականին՝ Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ Աշխատել է Կիրովականի շրջանի Մեղրուտ գյուղի դպրոցի տնօրեն[1]։
1941 թվականի հունիսի 22-ին զորակոչվել կարմիր բանակ, ավարտել հետևակային ուսումնարանը, նշանակվել վաշտի հրամանատար։ 89-րդ հայկական Թամանյան դիվիզիայի կազմում մեկնել է գործող բանակ, մասնակցել Թամանի թերակղզու, Կերչի, Սևաստոպոլի ազատագրման մարտերին։ Մի քանի անգամ վիրավորվել է, բայց մնացել է դիվիզիայի շարքերում։ Մարտերում ցուցաբերած արիության և խիզախության համար պարգևատրվել է Կարմիր դրոշի, Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի և երկու Կարմիր աստղի շքանշաններով ևմի շարք մեդալներով[1]։
1945 թվականին Հայրենական պատերազմի հաղթական ավարտից հետո Պողոսյանը զորացրվել է, վերադարձել հայրենի գյուղ, սովորել ասպիրանտուրայում, անցնել մանկավարժական, դասախոսական, գիտական աշխատանքի[1]։
Պատմաբան Արտաշես Պողոսյանը հեղինակ է գիտական մի քանի աշխատությունների՝ «Կովկասյան ռազմաճակատը Ղրիմի պատերազմում և հայերի մասնակցությունը», «Սոցիալ-տնտեսական հարաբերությունները Կարսի մարզում», որոնց համար արժանացել է պատմական գիտությունների թեկնածուի և դոկտորի աստիճանների։ Հեղինակ է տասնյակ գիտական հոդվածների[1]։
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտաշես Պողոսյանը 1959 թվականին եղել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմա-աշխարհագրական, հետո պատմության ֆակուլտետի դեկան։ Երկար տարիների ընթացքում բեղմնավոր աշխատանք է տարել մեր հանրապետության, Վրաստանի և Ադրբեջանի հայկական դպրոցների համար ուսուցչական կադրեր պատրաստելու ուղղությամբ։ Երկու անգամ պարգևատրվել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրով[1][2]։
Պարգևներ
խմբագրել- Կարմիր դրոշի շքանշան
- Կարմիր աստղի շքանշան
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան
Երկեր
խմբագրել- Ղրիմի պատերազմի Կովկասյան ռազմաճակատը և հայերի մասնակցությունը։ Երևան, Հայպետհրատ, 1958 (համահեղինակ)[3]։
- Սոցիալ-տնտեսական հարաբերությունները Կարսի մարզում 1878-1920։ Երևան, Հայպետհրատ, 1961[4]։
- Ռուս-հայ բարեկամության պատմությունից (19-րդ դ. ռուս-թուրքական պատերազմների կովկասյան ռազմաճակատում)։ Երևան, Հայաստան, 1974 (համահեղինակ)[5]։
- Ցարական Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին (Դասախոսություններ «ՍՍՀՄ պատմություն» առարկայից)։ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտ, Լուսավորության նախարարություն, ՀԽՍՀ։ Երևան, Ա. հ., 1980[6]:
- Հունիսերեքյան միապետությունը։ Քաղաքական ռեակցիան։ Ուսումնական առաջադրանքներ և մեթոդական օժանդակ նյութեր։ Բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության նախարարություն ՀԽՍՀ, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտ։ Երևան, ՀԽՍՀ Լուս. մին., 1983[7]:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի ուսուցիչները մեծ հայրենականում (Ա. Հ. Հարությունյան, Լ. Ս. Մելքումյան, Ա. Ղ. Սուքիասայան), «Լույս» հրատարակչություն, Երևան, 1982:
- ↑ «ՊՈՂՈՍՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ ՄԻՔԱՅԵԼԻ». ԶԱՆԳԵԶՈՒՐ (ռուսերեն). 2010 թ․ մայիսի 6. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ Պողոսյան, Արտաշես Միքայելի (1958). Թանգյան, Գ (ed.). Ղրիմի պատերազմի Կովկասյան ռազմաճակատը և հայերի մասնակցությունը. Երևան: Հայպետհրատ.
- ↑ Պողոսյան, Արտաշես Միքայելի (1961). Սոցիալ-տնտեսական հարաբերությունները Կարսի մարզում 1878-1920. Երևան: Հայպետհրատ.
- ↑ Պողոսյան, Արտաշես Միքայելի (1974). Մաթոսյնա, Ջ Վ (ed.). Ռուս-հայ բարեկամության պատմությունից։ 19-րդ դ. ռուս-թուրքական պատերազմների կովկասյան ռազմաճակատում. Երևան: Հայաստան.
- ↑ Պողոսյան, Արտաշես Միքայելի (1980). Ցարական Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին։ Դասախոսություններ «ՍՍՀՄ պատմություն» առարկայից. Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտ, Լուսավորության մինիստրություն ՀՍՍՀ. Երևան: Ա. հ.
- ↑ Պողոսյան, Արտաշես Միքայելի; Բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրություն ՀՍՍՀ; Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտ, eds. (1983). Հունիսերեքյան միապետությունը։ Քաղաքական ռեակցիան։ Ուսումնական առաջադրանքներ և մեթոդական օժանդակ նյութեր. Երևան: տպ. ՀՍՍՀ Լուս. մին.