Պոլ Բաում (գերմ.՝ Paul Baum, սեպտեմբերի 22, 1859(1859-09-22)[1][2][3][…], Մայսեն, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական միություն - մայիսի 15, 1932(1932-05-15)[3] կամ մայիսի 18, 1932(1932-05-18)[4], Սան Ջիմինյանո, Սիենա, Տոսկանա, Իտալիա), գերմանացի նկարիչ, գծագրող և տպագրիչ։ Նա եղել է Գերմանիայում նեոիմպրեսիոնիզմի կարկառուն ներկայացուցիչ։

Պոլ Բաում
Ծնվել էսեպտեմբերի 22, 1859(1859-09-22)[1][2][3][…]
ԾննդավայրՄայսեն, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական միություն
Վախճանվել էմայիսի 15, 1932(1932-05-15)[3] (72 տարեկան) կամ մայիսի 18, 1932(1932-05-18)[4] (72 տարեկան)
Մահվան վայրՍան Ջիմինյանո, Սիենա, Տոսկանա, Իտալիա
Քաղաքացիություն Գերմանական կայսրություն,  Վայմարյան Հանրապետություն և  Գերմանիա[5]
ԿրթությունԴրեզդենի կերպարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ, համալսարանի դասախոս, porcelain painter և տեքստիլ նկարիչ
Պարգևներ
 Paul Baum Վիքիպահեստում

Կյանքը խմբագրել

Բաումը իր գործունեությունն սկսել է Արքայական ճենապակյա իրերի գործարանում որպես ծաղկանկարիչ[6]։ 1877 թվականին նա Ֆրեդերիկ Պրելլերի հետ որոշում է սովորել Դրեզդենի Գեղարվեստի ակադեմիայում։ Մեկ տարի անց տեղափոխվում է Վեյմարի գեղարվեստի դպրոց, որտեղ աշակերտում է Թեոդոր Հագենին մինչև 1887 թվականը։ Ուսանելու ընթացքում նա ճամփորդում է, լինում է Մեկլենբուրգում և Համբուրգում, Հոլանդիայում և Ֆլանդրիայում։ 1988 թվականին նա կարճ ժամանակով մնում է Դախաու շրջանի (անգլ.՝ Dachau District) արվեստի գաղութում։

1890 թվականին Փարիզ կատարած ճամփորդության ընթացքում նա առաջին անգամ առիթ է ունենում ծանոթանալու ֆրանսիական իմպրեսիոնիզմին։ Հետո հեռանում է Դախաուից և 4 տարի անցկացնում Բելգիայի Քնոքքե քաղաքում, որտեղ մտերմանում է Կամիլ Պիսսարոյի և բելգիացի պուանտիլիստ նկարիչ Թեո վան Ռուսելբերգի հետ։ 1894 թվականին վերադառնում է Դրեզդեն և դառնում է Դրեզդենի Secession-ի (անգլ.՝ Dresden Secession) անդամ[6]:1895 թվականին տեղափոխվում է Նիդերլանդներ, որտեղ ապրում է մինչև 1908 թվականը։ Այս ժամանակահատվածում նա պարբերաբար լինում է Բեռլինում, Ֆրանսիայի հարավում, Իտալիայում և Թուրքիայում։

1902 թվականին, երբ այցելում է Բեռլին, դառնում է Բեռլինի Secession-ի անդամ։ 1909 թվականին Բաումը մասնակցում է Մյունխենի առաջին ցուցահանդեսին։ Նույն տարում նրան շնորհվում է «Վիլլա Ռոմանովսկի» մրցանակը։ Դրամական պարգևն ներառում էր նաև Հռոմում ապրելու մեկ տարվա ծախսերը։ 4 տարի ապրում է Տոսկանայում, այնուհետև Ֆլորենցիայում։ 1914 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմը սկսվելուց հետո, նա վերադառնում է Գերմանիա և դառնում Դրեզդենի Գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր[6]։ Այս անգամ ևս այցը կարճաժամկետ էր, և մեկ տարի հետո նա տեղափոխվում է։

1921 թվականին նա տուն է գնում Մարբուրգ քաղաքում՝ մտադրվելով մշտապես ապրել այնտեղ, սակայն 1924 թվականից սկսած՝ առավելապես ապրում է Սան Ջիմինյանոյում, որտեղ էլ մահանում է 1932 թվականին թոքերի բորբոքումից[6]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Paul Baum (նիդերլ.)
  2. 2,0 2,1 Paul BaumOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  5. RKDartists (նիդերլ.)
  6. 6,0 6,1 6,2 6,3 Ketterer Kunst: Biography

Գրականություն խմբագրել

  • Allgemeines Künstlerlexikon. Vol. VII, 1993, S. 576.
  • Andreas Bauer: Ein Baum ist noch kein Wald. Überlegungen zur Bedeutung Paul Baums in ästhetisch-künstlerischer Hinsicht, in: ZKK 47 (2005), S. 23–42
  • Carl Hitzeroth Paul Baum, ein deutscher Maler, Verlag Wolfgang Jess, Dresden 1937
  • Wolfram Hitzeroth: Paul Baum : (1859–1932); ein Leben als Landschaftsmaler. Hitzeroth, Marburg 1988, 3-925944-26-5
  • Simone Wiechers: Paul Baum (1859–1932)—Entwicklung und frühe Rezeption eines Neoimpressionisten. Vdg-Verlag, Weimar 2007, 3-89739-553-3

Արտաքին հղումներ խմբագրել