Պոլին Քեյլ (անգլ.՝ Pauline Kael, հունիսի 19, 1919(1919-06-19)[1][2][3][…], Petaluma, Սոնոմա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ - սեպտեմբերի 3, 2001(2001-09-03)[2][3][4][…], Գրեյթ Բարինգտոն, Բերկշիր շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի լրագրող և կինոքննադատ։ Պոլին Կեյլի «սրամիտ, հեգնական, կողմնակալ և կտրուկ» ակնարկները, որոնք ակնհայտ հակադրվում էին ժամանակակիցների կարծիքների հետ, դարձրին իրեն երբևէ ապրած ամենաազդեցիկ կինոքննադատներից մեկը[7]։

Պոլին Քեյլ
Դիմանկար
Ծնվել էհունիսի 19, 1919(1919-06-19)[1][2][3][…]
ԾննդավայրPetaluma, Սոնոմա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մահացել էսեպտեմբերի 3, 2001(2001-09-03)[2][3][4][…] (82 տարեկան)
Մահվան վայրԳրեյթ Բարինգտոն, Բերկշիր շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԿալիֆոռնիայի համալսարան, Բերքլի
Մասնագիտությունկինոքննադատ, գրող և լրագրող
Պարգևներ և
մրցանակներ
 Pauline Kael Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Լեհաստանից գաղթած հրեական ընտանիքում, ովքեր ապրում էին Կալիֆոռնիայում։ Կալիֆոռնիայի Բերկլի համալսարանում ուսանել է փիլիսոփայություն, գրականություն և արվեստ, սակայն 1940 թվականին հեռացվել է։ Մտադրվել է դրամատուրգի կարիերա սկսել։ 1950-ական թվականներին եկել է անգլախոս կինոքննադատություն։ Առաջին հրատարակությունը էսսե էր Չարլի Չապլինի ֆիլմերի մասին (1953): 1965-1966 թվականներին աշխատել է McCall's կանանց համար նախատեսված ամսագրում։ 1967-1990 թվականներին համագործակցել է The New Yorker ամսագրի հետ: 1991 թվականին դադարեցրել է աշխատանքը The New Yorker ամսագրում Պարկինսոնի հիվանդության պատճառով։

Կեյլը մարմնավորում է հակամտավորական մոտեցումը քննադատությանը, որը հիմնված է ֆիլմի էմոցիոնալ ընկալման հետ։ Նոր ֆիլմերը նա միայն մեկ անգամ էր դիտում և մասնագիտական վերանայում անցկացնում՝ հիմնվելով առաջին տպավորության վրա, երբեք չէր վերանայում անցած տարիների ժապավենները։ «Չեմ հիշում այնպիսի մի դեպք, երբ նա գոնե մեկ անգամ վերցրել է որևէ միտք ֆիլմերից կամ խորացել է դրա կառուցվածքի մեջ՝ «Սա ինձ դուր է գալիս» կամ «Սա ինձ դուր չի գալիս» արտահայտություններից ավելի». հիշում է Դեյվ Կեռը։

1967 թվականին նա ղեկավարում էր Նոր Հոլիվուդյան ֆիլմի համար շատ կարևոր արշավ, ինչպես «Բոնի և Կլայդ»-ը, որը առաջ քաշեց բացասական արձագանք «հին դպրոցի» քննադատների մոտ՝ գրելով 9 հազար բառից կազմված էսսե։ The New Republic ամսագիրը, որտեղ նա այդ պահին աշխատում էր, հրաժարվեց տպագրել գրախոսությունը։ Այս ամենը ավարտվեց նրանով, որ The New Yorker-ը հրապարակեց հոդվածը, և անգամ տրամադրեց ամսագրում պարբերական սյունակ։ Գրախոսության մեջ ասվում էր. ««Բոնի և Կլայդ»-ը՝ «Մանչուրիայի թեկնածուն» ֆիլմից հետո, ամենաամերիկյան ֆիլմն է ամերիկյան ֆիլմերից, իսկ մեր հանդիսատեսը արդեն երկար ժամանակ է՝ հասունացել է դա ընդունելու համար։ Ֆիլմի սցենարիստ Ռոբերտ Տաունը ասել է. ««Բոնի և Կլայդ»-ը կսատկեր առանց նրա, ինչպես թափառական շունը»։

Իր էսսեում, որը բուռն քննարկումների առիթ է դարձել (The New Yorker, 1971 թվական), նա մանրամասնորեն ուսումնասիրել է «Քաղաքացի Քեյնը» ֆիլմի պատմությունը, վիճարկել Օրսոն Ուելսի բացարձակ հեղինակությունը և ֆիլմի հեղինակության գոնե կեսը վերագրել սցենարիստ Հերման Մանկիևիչին։

Նա պրոպագանդում էր Ժան Լյուկ Գոդարի ստեղծագործական աշխատանքը, նա «Փարիզյան վերջին տանգոն» ֆիլմը համարում էր պատմության մեջ գրեթե մեծագույն ֆիլմը, նա համակրում էր ռևիզիոնիստներին (Սեմ Պեկինպային գլխավորապես)[8]։ Քննադատում էր Հոլիվուդյան այնպիսի աստղերին, ինչպիսին է Լանա Թըրները. «Սա դերասանուհի չէ, սա ապրանք է»։

Քվենտին Տարանտինոն 15 տարեկանից ուսումնասիրել է նրա ակնարկները, իսկ տարիներ հետո խոստովանել է. «Ես երբեք չեմ այցելել կինոդպրոց, Պոլին Կեյլը իմ կինոդպրոցի պրոֆեսորն էր իմ գլխում»[9]։

Ստեղծագործություններ խմբագրել

Գրքեր խմբագրել

Գրախոսություններ և ակնարկներ խմբագրել

  • "Trash, Art, and the Movies", էսսեն հրատարակվել է 1969 թվականին Harper's-ի փետրվարյան համարում
  • "Raising Kane", էսսե՝ նվիրված «Քաղաքացի Կեյն» ֆիլմին՝ հրատարակված 1971 թվականի փետրվարի 20-ին և 27-ին The New Yorker-ում
  • "Stanley Strangelove", «Լարովի նարինջ» ֆիլմի մասնագիտական վերանայում, որը հրատարակվել է 1972 թվականին The New Yorker-ի հունվարյան համարում
  • "The Man From Dream City", հոդված նվիրված Քերի Գրանտին, որը հրատարակվել է 1975 թվականի հուլիսի 14-ի համար նախատեսված The New Yorker-ի համարում
  • Kael, Pauline (June 23, 1980), «Why Are Movies So Bad? Or, The Numbers», The New Yorker: 82
  • Kael, Pauline (January 7, 1985), «The Current Cinema: Fever Dream / Echo Chamber», The New Yorker, 60 (47): 66–70, «Տիկին Սոֆել» ֆիլմի մասնագիտական վերանայում (ռեժիսոր՝ Ջիլլիան Մեյ Արմսթրոնգ) և «Ակումբ «Կոտոն»» ֆիլմի մասնագիտական վերանայում (ռեժիսոր՝ Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայ
  • Kael, Pauline (January 14, 1985), «The Current Cinema: Unloos'd Dreams», The New Yorker, 60 (48): 112–115, «Ուղևորություն դեպի Հնդկաստան» ֆիլմի մասնագիտական վերանայում (ռեժիսոր՝ Դևիդ Լին
  • Kael, Pauline (January 28, 1985), «The Current Cinema: Lovers and Fools», The New Yorker, 60 (50): 86–91, «Միկի և Մոդ» (ռեժիսոր՝ Բլեյք Էդվարդս), «Աստղային մարդը» (ռեժիսոր՝ Ջոն Կարպենտեր) և «Տղան «Ֆլամինգոյից»» (ռեժիսոր՝ Հարի Մարշալ) ֆիլմերի մասնագիտական վերանայում։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  5. https://www.gf.org/fellows/all-fellows/pauline-kael/
  6. https://www.nationalbook.org/books/deeper-into-the-movies/
  7. Merriam-Webster's Collegiate Encyclopedia. 2000, p. 864
  8. «Афиша Воздух: «Полин Кейл: Жизнь в темноте» – Архив». Афиша (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 21-ին.
  9. «ФАБРИКА ГРЕЗ. ПЯТЬ ЖЕНЩИН ЗА КАДРОМ - ELLE Kazakhstan». ELLE Kazakhstan (ռուսերեն). 2017 թ․ մարտի 25. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 21-ին.(չաշխատող հղում)

Գրականություն խմբագրել

  • Бискинд, П. Беспечные ездоки, бешеные быки. — М.: АСТ, Мн.: Харвест, 2007 — ISBN 978-5-17-044733-6, ISBN 978-985-16-2169-5.                                         
  • Davis, Francis. Afterglow. A last conversation with Pauline Kael. Da Capo Press, 2002
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոլին Քեյլ» հոդվածին։