Պոլինա Ցուրսկայա
Պոլինա Ցուրսկայա (ռուս.՝ Поли́на И́горевна Цу́рская, հուլիսի 11, 2001, Օմսկ, Ռուսաստան), ռուս գեղասահորդուհի, հանդես է եկել մենասահքում։ Նա` NHK Trophy-2017-ում բրոնզե մրցանակակիր, 2016 թվականին՝ II պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն, պատանեկան Գրան-Պրիի եզրափակչի հաղթող (2015), Ռուսաստանի գավաթի առաջնության եզրափակչի հաղթող (2017), պատանիների կարգում Ռուսաստանի առաջնության բրոնզե մրցանակակիր (2016)։
Պոլինա Ցուրսկայա | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Բնօրինակ անուն՝ | ռուս.՝ Полина Игоревна Цурская |
Մասնագիտացում՝ | գեղասահորդուհի |
Երկիր՝ | ![]() |
Ծննդյան ամսաթիվ՝ | հուլիսի 11, 2001 (22 տարեկան) |
Ծննդավայր՝ | Օմսկ, Ռուսաստան |
Նա 2019 թվականի մայիսի 31-ին հայտարարեց մարզական կարիերայի ավարտի մասին։
Կենսագրություն Խմբագրել
Պոլինա Ցուրսկայան ծնվել է Օմսկում։ 2013 թվականին մարզիչ Էթերի Թութբերիդզեի խմբի տեղափոխման պատճառով Պոլինան տեղափոխվեց Մոսկվա։
Կարիերա Խմբագրել
Մինչև 2013 թվականը գեղասահքով Պոլինա Ցուրսկայան զբաղվում էր № 35 մանկապատանեկան մարզադպրոցում (Օմսկ)`Տատյանա Օդինոկովայի ղեկավարությամբ։ 2013 թվականից Պոլինան փոխեց մարզչին և սկսեց մարզվել Էթերի Թութբերիդզեի ղեկավարությամբ` «Սամբո-70»-ում «Խրուստալնի» մասնաճյուղում (Մոսկվա)։
2013/2014 մրցաշրջանում Ռուսաստանի գավաթի առաջնության փուլում Պոլինան զբաղեցրել է 1-ին ու 3-րդ հորիզոնականները և ընտրվել է Ռուսաստանի 2014 թվականի գավաթի առաջնության եզրափակչում։ 2014 թվականի հունվարին Մոսկվայի առաջնությունում ավագ տարիքում աղջիկների միջև Պոլինան գրավեց առաջին հորիզոնականը։ Ռուսաստանի գավաթի 2014 թվականի առաջնության եզրափակչում, որն անցկացվեց փետրվարի 26-ից մարտի 2-ին Վելիկի Նովգորոդում, Պոլինան վստահ հաղթանակ տարավ` վաստակելով ընդհանուր 191.36 միավոր։ 2014 թվականի մարտին նա Ռուսաստանի առաջնությունում դարձել է հաղթող ավագ տարիքային խմբում, որն անցկացվել է Ստարի Օսկոլում[1]։
Պոլինա Ցուրսկայան 2014/2015 մրցաշրջանը 2014 թվականի Մոսկվայի բաց առաջնությանը հաղթանակով սկսեց։ Ռուսաստանի գավաթի առաջնության փուլերում Պոլինան նորից վերընտրվեց Ռուսաստանի 2015 թվականի գավաթի առաջնության եզրափակչում (Սարանսկ), որտեղ նա կրկին հաղթող դարձավ[2]` առաջ անցնելով Եվգենիա Մեդվեդևային` Թութբերիդզեի խմբի իր ավագ ընկերոջը։ 2015 թվականի մարտին Պոլինա Ցուրսկայան Սարանսկում կայացած Ռուսաստանի ուսանողների մարզական խաղերում գրավեց առաջին հորիզոնականը[3]։ Ռուսաստանի 2015 թվականի առաջնությունում (Ստարի Օսկոլ) Պոլինան, ի տարբերություն նախորդ մրցաշրջանի, մասնակցեց ավելի մեծ տարիքային խմբում։ Այստեղ նա ևս հաղթող դարձավ` հավաքելով 194.11 միավոր։ Նա իր մրցակցից առաջ անցավ ավելի քան 21 միավորով[1]։ 2015 թվականի հունիսի 8-ին Պոլինա Ցուրսկայային շնորհվեց Ռուսաստանի սպորտի վարպետ կոչում[4]։
2015/2016 մրցաշրջանում Պոլինա Ցուրսկայան ընդգրկվեց Ռուսաստանի պատանիների հավաքականի անդամ[5] և իրավունք ստացավ հանդես գալ միջազգային մրցումներում[6]։ Առաջին անգամ հանդես գալով պատանեկան Գրան-Պրիի սերիայում` Պոլինան վստահորեն հաղթեց երկու փուլերն էլ` Բրատիսլավայում (Սլովակիա)` ընդհանուր 187.85 միավորով և փուլը լեհական Տորուն քաղաքում։ 2015 թվականի դեկտեմբերի 12-ին Բարսելոնայում (Իսպանիա) նա դարձավ Junior Grand Prix սերիայի եզրափակչի հաղթող` առաջ անցնելով մոտակա մրցակցից ավելի քան 11 միավորով և հավաքելով ընդհանուր առմամբ 195.28 միավոր[7]։
Որպես Գրան-Պրիի փուլերի հաղթող Պոլինան իրավունք ստացավ 2015 թվականին մասնակցել Ռուսաստանի մեծահասակների առաջնությանը։
Պոլինան նոյեմբերի սկզբին սկսեց օլիմպիական մրցաշրջանը։ Նրա դեբյուտը Օսակայի ճապոնական Գրան-Պրիում էր, որտեղ նրան հաջողվեց նվաճել բրոնզե մեդալ[8]։ Միևնույն ժամանակ բարելավվել է նախորդ բոլոր մարզական նվաճումները։ Նոյեմբերի վերջին ռուս գեղասահորդուհին հանդես եկավ Լեյք Փլեսիդում կայացած ամերիկյան Գրան-Պրիի փուլին, որտեղ նա ֆինիշն արեց պատվանդանին մոտ[9]։ Դեկտեմբերի կեսերին Սանկտ Պետերբուրգում կայացած ազգային առաջնությունում Պոլինան գրավեց հինգերորդ հորիզոնականը[10]։
2018 թվականի մայիսի 7-ին հայտնի դարձավ, որ Պոլինան դադարեցրել է աշխատանքը մարզիչ Էթերի Թութբերիդզեի հետ[11][12] և տեղափոխվել Ելենա Բույանովայի խումբ[13][14][15]։
2019 թվականի մայիսի 31-ին Պոլինա Ցուրսկայան հայտարարեց մարզական կարիերայի ավարտի մասին[16]։
Արդյունքներ Խմբագրել
Մրցումներ | 13/14 | 14/15 | 15/16 | 16/17 | 17/18 | 18/19 |
---|---|---|---|---|---|---|
Միջազգային | ||||||
Գրան-Պրիի փուլեր. NHK Trophy | 3 | |||||
Գրան-Պրիի փուլեր. Cup of Russia|Rostelecom Cup | 8 | |||||
Գրան-Պրիի փուլեր. Skate America | 4 | 7 | ||||
ISU Challenger Series. Ondrej Nepela Trophy | 4 | |||||
Միջազգայիններ պատանիների կարգում | ||||||
Գեղասահքի Աշխարհի առաջնություն պատանիների կարգում | WD | 10 | ||||
Պատանիների ձմեռային օլիմպիական խաղեր | 1 | |||||
Պատանիների Գրան-Պրիի եզրափակիչ | 1 | WD | ||||
Պատանիների Գրան-Պրի փուլեր. Էստոնիա | 1 | |||||
Պատանիների Գրան-Պրի փուլեր. Լեհաստան | 1 | |||||
Պատանիների Գրան-Պրի փուլեր. Ռուսաստան | 1 | |||||
Պատանիների Գրան-Պրի փուլեր. Սլովակիա | 1 | |||||
Ազգայիններ | ||||||
Գեղասահքի Ռուսաստանի առաջնություն | 4 | WD | 5 | 14 | ||
Գեղասահքի Ռուսաստանի գավաթ | 1 (кмс) | 1 (кмс) | 1 | 6 | ||
Պատանիների կարգում Ռուսաստանի առաջնություն | 5 | 4 | 1 | 3 | ||
WD = դուրս է եկել մրցումներից |
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 Полина Цурская на официальном сайте Федерации фигурного катания России
- ↑ Полина Цурская выиграла финал Кубка России в Саранске
- ↑ Полина Цурская победила на Спартакиаде учащихся в фигурном катании
- ↑ «Приказ Министерства спорта РФ о присвоении звания Мастер спорта России от 8 июня 2015 г.»։ Արխիվացված է օրիգինալից 2015-08-15-ին։ Վերցված է 2019-11-04
- ↑ Cборная команда Российской Федерации по фигурному катанию на коньках. Юниоры
- ↑ Полина Цурская на официальном сайте Международного союза конькобежцев
- ↑ ISU Grand Prix of Figure Skating Final 2015/2016 — Junior Ladies. Result
- ↑ NHK Trophy: Медведева победила, Цурская — третья.
- ↑ Skate America. Мияхара одержала победу, Цурская – четвёртая, Саханович – пятая.
- ↑ Чемпионат России. Загитова победила, Сотскова – вторая, Цурская – пятая, Туктамышева – седьмая.
- ↑ «Цурская прекратила сотрудничество с Тутберидзе»։ sports.ru։ 2018-05-07։ Վերցված է 2018-05-07
- ↑ «От Тутберидзе ушла еще одна воспитанница»
- ↑ Полина Цурская: «В группе Буяновой совершенно новый подход ко мне, все очень нравится».
- ↑ «Фигуристка Цурская довольна подходом тренера Буяновой и тренировками в новой группе - Спорт - ТАСС»
- ↑ «Фигуристка Цурская рассказала о причинах ухода от Тутберидзе - Газета.Ru»
- ↑ «Фигуристка Цурская объявила о завершении карьеры в 17 лет»։ РТ на русском։ 2019-05-31։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-31-ին։ Վերցված է 2019-05-31
Արտաքին հղումներ Խմբագրել
- Полина Цурская на сайте Fskate.ru
- Цурская — открытие первенства России среди юниоров, считает Писеев