Կառլովարյան երկրամաս

Կառլովարյան երկրամաս (չեխ․՝ Karlovarský kraj), Չեխական հանրապետության վարչական միավոր, տեղակայված է Բոհեմիա պատմական մարզի արևմուտքում: Վարչական կենտրոն՝ քաղաք Կառլովի Վարի: Տարածքը կազմում է 3315 կմ² (երկրի տարածքի 4,25 %), բնակչությունը՝ 295 595 մարդ (Չեխիայի բնակչության մոտ 3%-ը): Երկրամասում կա 132 բնակավայր, որոնցից 35-ը քաղաքներ են:

Picto infobox map.png
Կառլովարյան երկրամաս
Դրոշ Զինանշան
Flag of Karlovy Vary Region.svg
Karlovy Vary Region CoA CZ.svg
Eger-Karlsbad-1.jpg
ԵրկիրՉեխիա Չեխիա
ԿարգավիճակՉեխիայի վարչական բաժանում
Մտնում էSeverozápad?
ՎարչկենտրոնԿարլովի Վարի
ԲԾՄ447 մետր
Բնակչություն294 664 մարդ (հունվարի 1, 2020)[1]
Տարածք3310,36 կմ² (հունվարի 1, 2019)[2]
2004 Karlovarsky kraj.PNG
Հիմնադրված էնոյեմբերի 12, 2000[3] թ.
Սահմանակցում էՈւստեցկի տարածաշրջան, Պլզենի երկրամաս, Սաքսոնիա և Բավարիա
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
ISO 3166-2 կոդCZ-41
Ավտոմոբիլային կոդK
kr-karlovarsky.cz

ԱշխարհագրությունԽմբագրել

Երկրամասը գտնվում է Չեխիայի արևմուտքում, հյուսիս-արևելքում սահմանակից է Ուստեցկի երկրամասի, հարավ-արևելքում՝ Պլզենի երկրամասի, հարավ և հյուսիս-արևմուտքում՝ Գերմանիայի հետ:

Շրջանի ամենաբարձր կետը Կլինովեց լեռն է (1244 մետր ծովի մակարդակից) Օր լեռներում, ամենացածր տեղը (320 մետր ծովի մակարդակից) գտնվում է Կառլովի Վարի շրջանի սահմանի մոտ: Շրջանի կլիման և հողը  շատ բարենպաստ չեն գյուղատնտեսության համար: Շրջանում կան օգտակար հանածոներ՝ շագանակագույն ածուխ և երկաթի հանքաքարի փոքր հատվածներ: Անտառապատ տարածքը զբաղեցնում է երկրամասի տարածքի 43%-ը, գյուղատնտեսական հողերին բաժին է ընկնում տարածքի ընդամենը 17%-ը, ինչը պակաս է երկրի միջին ցուցանիշից:

Քաղաքներ և բնակչությունԽմբագրել

Ամենամեծ քաղաքները (ավելի քան 10 հզր. մարդ)՝ 2009 թվականի տվյալներով.

Քաղաք Բնակչություն
Կառլովի Վարի 53 910
Հեբ 34 933
Սոկոլով 25 173
Օստրով 17 919
Խոդով 14 703
Մարիանսկե Լազնե 14 268
Աշ 13 510

2011 թվականի մարդահամարի արդյունքներով երկրամասի բնակչությունը կազմել է 295 595 մարդ[4], որոնցից 150 112 մարդ կին է (50,78%): Իրեն չեխ է համարում 190 285 մարդ (բնակչության 64,37 %), սլովակ՝ 7217 (2,44 %), 4431 մարդ (1,50 %)՝ գերմանացի (գերմանացիների ամենամեծ տեսակարար կշիռը Չեխական Հանրապետության շրջաններում), վիետնամցի՝ 3597 (1,22 %), ուկրաինացի՝ 1376 (0,47 %): 81 777 մարդ չի կողմնորոշվել։

Երկրամասի վարչական կենտրոնում՝ Կարլովի Վարիում, կենտրոնացված է շրջանի ողջ բնակչության 18 %-ը:

Վարչական բաժանումԽմբագրել

 
Երկրամասի վարչական քարտեզ

Երկրամասը բաժանվում է երեք շրջանի. Կառլովի Վարի, Սոկոլով և Հեբ:

Շրջան Բնակչություն,[5]
մարդ (2011)
Տարածք,
կմ²
Խտություն,
մարդ/կմ²
Բնակավայրեր
Կառլովի Վարի (KV) 115 446 1514,95 76,20 54
Սոկոլով (SO) 89 961 753,6 119,38 38
Հեբ (CH) 90 188 1045,94 86,23 40

Տնտեսություն և տրանսպորտԽմբագրել

Կառլովի վարի և Հեբ շրջաններում զբոսաշրջությունը զարգացած է, որը կապված է Կառլովի Վարի, Մարիանսկե Լազնե, Ֆրանտիշկովի Լազնե հայտնի հանգստավայրերի՝ այս տեղանքում գտնվելու հետ: Սոկոլովի շրջանում մեծ նշանակություն ունի արդյունաբերությունը՝ էներգետիկան, ածխի արդյունահանումը, քիմիական արդյունաբերությունը և մեքենաշինությունը։ Բացի այդ, երկրամասում կան ապակու արդյունաբերության ձեռնարկություններ, տեքստիլ արտադրություն, ճենապակու արտադրություն, երաժշտական գործիքների արտադրության ձեռնարկություններ:

Շրջանը հագեցած է համեմատաբար խիտ երկաթուղային ցանցով: Միևնույն ժամանակ, երկրամասի տրանսպորտային ենթակառուցվածքները  լիովին չեն համապատասխանում ճանապարհային երթևեկության աճող ինտենսիվությանը:

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել