Պլաստինացիան անատոմիայում մարմնի կամ մարմնի մասերի պահպանման համար օգտագործվող տեխնիկա կամ գործընթաց է, որն առաջին անգամ հայտնագործել է Գյունթեր ֆոն Հագենսը 1977 թվականին[1]։ Ջուրն ու ճարպը փոխարինվում են պլաստմասսայի հատուկ տեսակներով՝ ստանալով նմուշներ, որոնց կարելի է դիպչել, հոտ չունեն և չեն քայքայվում, և նույնիսկ պահպանում են սկզբնական նմուշի հատկությունների մեծ մասը[2]։

Հիվանդ ձիու սմբակի պլաստինացված և մասնատված օրինակ, որը ստեղծվել է կրթական նպատակներով

Գործընթաց

խմբագրել
 
Պլաստինացիայի հիմնական հասկացությունը՝ «պարտադիր ներծծում»:
Պատկեր:Plastinate-forming.jpg
Պլաստինատների կարծրացում և դիրքավորում

Պլաստինացման ստանդարտ գործընթացը բաղկացած է չորս քայլից՝ ամրացում, ջրազրկում, վակուումային ներծծում և կարծրացում[3]։ Ջուրը և լիպիդային հյուսվածքները փոխարինվում են մշակելի պոլիմերներով, որոնք ներառում են սիլիկոն, էպոքսիդ և պոլիեսթեր-համապոլիմեր[3]։

Պլաստինացման առաջին քայլի՝ ամրացման[4] ժամանակ օգտագործվում է ֆորմալդեհիդ պարունակող լուծույթ, և այն կատարում է երկու գործառույթ։ Որոշակի անատոմիական տարրեր ցույց տալու համար նմուշի մասնատումը կարող է ժամանակատար լինել։ Ֆորմալդեհիդը կամ այլ պահպանման լուծույթները օգնում են կանխել հյուսվածքների քայքայումը։ Դրանք կարող են նաև որոշակի կարծրություն հաղորդել։ Սա կարող է օգտակար լինել նմուշի ձևը կամ դասավորությունը պահպանելու համար։ Օրինակ, ստամոքսը կարող է փքվել կամ ոտքը կարող է ծալվել ծնկի հատվածից։

Անհրաժեշտ որևէ մասնատում կատարելուց հետո նմուշը տեղադրվում է ացետոնի լուծույթում (ունի -95 °C (-139 °F) սառեցման կետ, որը պահպանվում է -20°-ից մինչև -30 °C ջերմաստիճանում (- 4-ից -22 °F): Լուծույթի ծավալը 10 անգամ պետք է ավել լինի նմուշի ծավալից։ Վեց շաբաթվա ընթացքում ացետոնը երկու անգամ թարմացվում է։ Այն հեռացնում է բջիջներում առկա ողջ ջուրն ու զբաղեցնում դրա տեղը[5]։

Երրորդ քայլի ընթացքում նմուշն այնուհետև տեղադրվում է պոլիմեր պարունակող լուծույթում, ինչպիսիք են սիլիկոնե կաուչուկը, պոլիեսթերը կամ էպոքսիդային խեժը։ Մասնակի վակուումում ացետոնը եռացվում է ցածր ջերմաստիճանում։ Երբ ացետոնը գոլորշիանում և հեռանում է բջիջներից, բջիջներն ացետոնի փոխարեն լցվում են հեղուկ պոլիմերով[5]։

Այնուհետև պլաստիկը կարծրացնելու համար պետք է այն մշակվի գազով, ջերմությամբ կամ ուլտրամանուշակագույն լույսով[4]։

Նմուշները, որոնք կարող են տարբերվել՝ սկսած մարդու ամբողջական մարմնից մինչև կենդանիների օրգանների փոքր կտորներ, հայտնի են որպես «պլաստինատներ»։ Պլաստինացման գործընթացից հետո նմուշներն ու մարմիններն ուղղվում և դասավորվում են նախքան պոլիմերային շղթաների կարծրացումը։

Պատմություն

խմբագրել
 
Գերմանացի կենսաբան Գյունթեր ֆոն Հագենս, պլաստինացիայի գյուտարար

1979 թվականի նոյեմբերին Գյունթեր ֆոն Հագենսը հայտ ներկայացրեց գերմանական արտոնագիր ստանալու համար՝ առաջարկելով կենդանական և բուսական հյուսվածքների մշտական պահպանման գաղափարը սինթետիկ խեժով ներծծման միջոցով[6]։ Այդ ժամանակից ի վեր ֆոն Հագենսը դիմել է ԱՄՆ պոլիմերների միջոցով կենսաբանական հյուսվածքները պահպանելու իր աշխատանքի հետ կապված հետագա արտոնագրերի համար[7][8]։

Արտոնագրերի հետ կապված հաջողությունից հետո Ֆոն Հագենսը 1993 թվականին Հայդելբերգում, Գերմանիայում հիմնադրեց Պլաստինացման ինստիտուտը։ Պլաստինացման ինստիտուտը, ֆոն Հագենսի հետ միասին, 1995 թվականին Ճապոնիայում կատարեց պլաստինացված մարմինների իրենց առաջին ցուցադրությունը, որը գրավեց ավելի քան երեք միլիոն այցելուի։ Ինստիտուտը պլաստինացիայի երեք միջազգային կենտրոններ է հիմնել Գերմանիայում, Ղրղզստանում և Չինաստանում[9]։

Պահպանման համապատասխան մեթոդներ

խմբագրել

Հազարավոր տարիներ շարունակ մարմնի քայքայումը կանխելու այլ մեթոդներ են գոյություն ունեցել։ Հին եգիպտացիների կիրառած մումիֆիկացումը լայնորեն հայտնի մեթոդ է, որը ներառում է մարմնի հեղուկի հեռացում և մարմինը սպիտակեղենի մեջ փաթաթելը։ Մինչ մումիֆիկացումը, եգիպտացիները մարմինը դնում էին անապատում գտնվող ծանծաղ փոսի մեջ և թողնում, որ արևը ջրազրկի մարմինը[10]։

Ֆորմալինը` մարմնի պահպանման կարևոր լուծումը, ներկայացվել է 1896 թվականին՝ օգնելու մարմնի պահպանմանը։ Ֆորմալինի ներմուծումից կարճ ժամանակ անց ստեղծվեցին գույնը պահպանող զմռսման լուծույթները, որոնք նախատեսված էին կենդանի գույնի և ճկունության պահպանման համար, ինչը հեշտացնում էր մարմնի ուսումնասիրությունը[11]։

Պարաֆինային ներծծումը կիրառվել է 1925 թվականին, իսկ օրգանների տեղադրումը պլաստիկի մեջ առաջացել է 1960- ական թվականներին։

21-րդ դարում մարմնի պահպանման մեթոդներից է կրիոպահպանումը, որը ներառում է մարմնի սառեցում մինչև շատ ցածր ջերմաստիճանների՝ մարմնի հյուսվածքները պահպանելու համար, պլաստինացիա և զմռսում[12]։

Արդի ժամանակներում գործածվող այլ մեթոդները ներառում են սիլիկոնային S 10 ստանդարտ ընթացակարգը, Cor-Tech սենյակային ջերմաստիճանի ընթացակարգը, էպոքսիդային E 12 ընթացակարգը և պոլիեսթեր P 35 (P 40) ընթացակարգը[13]։ Սիլիկոնային S 10-ը պլաստինացման ժամանակ ամենից հաճախ կիրառվող ընթացակարգն է և ստեղծում է անթափանց, բնական տեսք ունեցող նմուշ[14]։ Dow Corning ընկերության Cor-Tech սենյակային ջերմաստիճանի ընթացակարգը նախագծված է սենյակային ջերմաստիճանում ճկունության տարբեր աստիճաններով նմուշի պլաստինացման համար՝ օգտագործելով պոլիմերի, կապող նյութի և կատալիզատորի երեք համակցություններ[15]։ Պլաստինացիայի միջազգային ընկերության համաձայն՝ էպոքսիդային E 12 ընթացակարգը կիրառվում է «մարմնի և օրգանների բարակ, թափանցիկ և ամուր հատվածների համար», իսկ պոլիեսթեր P 35 (P 40) ընթացակարգը պահպանում է «ուղեղի կիսաթափանցիկ և ամուր հատվածները»[13]։ Առաջին մեթոդով՝ խոր սառեցման միջոցով, նմուշներն ամրացվում են[16], մինչդեռ երկրորդ մեթոդի արդյունավետության համար դրանք պետք է 4-ից 6 շաբաթ պահվեն ֆորմալդեհիդային խառնուրդում[17]։

Պլաստինացված նմուշների օգտագործում

խմբագրել

Պլաստինացիան անատոմիայում կարևոր դեր ունի՝ ծառայելով որպես մոդել և ուսուցման գործիք[18]։ Այն օգտագործվում է աշխարհի ավելի քան 40 բժշկական և ատամնաբուժական դպրոցներում որպես անատոմիական շերտազատման օժանդակ միջոց։

Շատ համալսարաններում կենդանիների մասին գիտության ներածական դասընթացներին մասնակցած ուսանողները սովորում են կենդանիների մասին գիտություն բազմատեսակ խոշոր կենդանիների նմուշների հավաքածուների միջոցով։ Պլաստինացիան թույլ է տալիս ուսանողներին գործնական փորձ ունենալ այս ոլորտում՝ առանց քիմիական նյութերի հետ շփվելու անհրաժեշտության, ինչպիսին է ֆորմալինը։ Օրինակ, շների պլաստինացված ստամոքս-աղիքային տրակտն օգտագործվում է էնդոսկոպիայի և անատոմիայի դասավանդման համար[19]։ Պլաստինացված նմուշները կարծրացման գործընթացում դրական ճնշման օդի հոսքի միջոցով պահպանում են իրենց լայնացած կառուցվածքը, ինչը թույլ է տալիս դրանք կիրառել և՛ էնդոսկոպիայի, և՛ ստամոքս-աղիքային տրակտի ուսուցման համար։

Պլաստինացիայի կիրառումը որպես կենդանաբանության ուսուցման մեթոդ նվազեցնում է հետազոտության նպատակով կենդանիների սպանությունը, քանի որ պլաստինացման գործընթացը հնարավորություն է տալիս երկար ժամանակ ուսումնասիրել նմուշները[20]։

Դպրոցական և հանրային ուսուցման համար նախատեսված TTT պլաստինատներն ապահովում են կենդանական մարմնի բարդ կազմության ամբողջական պատկերացում միայն մեկ նմուշում։

Հյուսիսային Կարոլինա նահանգի Ռոլի քաղաքում գտնվող Հյուսիսային Կարոլինայի պետական համալսարանի անասնաբուժական քոլեջն օգտագործում է և՛ պլաստիկ ծածկույթ, և՛ պլաստինացիա երկու մեթոդների տարբերությունը ուսումնասիրելու և համեմատելու համար։ Պլաստիկ ծածկույթի մեթոդը պարզ էր և էժան, մինչդեռ պլաստինացված նմուշներն ավելի ճկուն, դիմացկուն և իրական էին, քան պլաստիկ ծածկույթի մեթոդով պահպանվածները։ Պլաստինացիայի օգտագործումը հնարավորություն տվեց պահպանել մարմնի բազմաթիվ մասեր, ինչպիսիք են մկանները, նյարդերը, ոսկորները, ջիղերը և կենտրոնական նյարդային համակարգը[21]։

Տեխասի համալսարանի Առողջապահության գիտական կենտրոնը Սան Անտոնիոյում առաջին դպրոցն էր Միացյալ Նահանգներում, որը կիրառեց այս տեխնիկան՝ դասավանդման նպատակներով օրգանների ընդհանուր նմուշներ պատրաստելու համար[22]։ Նյու Յորքի համալսարանի ստոմատոլոգիայի քոլեջը[18], Ֆիլադելֆիայի օստեոպաթիկ բժշկության քոլեջը[23], Ուորվիքի համալսարանը և Նորթումբրիայի համալսարանը[24] օգտագործում են պլաստինատների հավաքածուները կրթական նպատակներով։ Վիեննայի համալսարանը[25] և Շեֆիլդի համալսարանն[26] ունեն իրենց պլաստինացման լաբորատորիաները։

 
Տավարի լեզվի հյուսվածաբանական հատված, էպոքսիդային տեխնիկա
 
Ձկան TTT պլաստինատ

Էթիկական մտահոգություններ

խմբագրել

Պլաստինացման գործընթացում մարմինների օգտագործման թույլտվության վերաբերյալ մտահոգություն է առաջացել։ Ավելի քան 20 տարի առաջ ֆոն Հագենսը Գերմանիայում հիմնեց մարմնի նվիրատվության ծրագիր և պլաստինացման ծրագրում ներգրավեց ավելի քան 9000 դոնորների, որոնցից 531-ն արդեն մահացել էր։ Ծրագրում նծվում է, որ միջին հաշվով օրական մեկ մարմին է հատկացվում պլաստինացման գործընթացի համար։ Գրանցված դոնորների մոտ 90%-ը գերմանացի են։ Ֆոն Հագենսի հիմնած մարմնի նվիրատվություններն այժմ կառավարում է Պլաստինացիայի ինստիտուտը[27], որը հիմնադրվել է 1993 թվականին[28]։

Կրոնական ընդդիմություն

խմբագրել

Մի շարք կրոնական աղանդներ արգելում են օրգանների նվիրատվությունը[29][30]։ Հարեդի հրեաները դեմ են մահից հետո օրգանների նվիրատվությանը և փորձել են օրենքներ ընդունել, որոնք կանխում են անհայտ դիակների օգտագործումը հետազոտական նպատակներով[31]։ Մի շարք կրոնական կազմակերպություններ, այդ թվում՝ կաթոլիկ[32][33] և հրեական[34], դեմ են հանրային ցուցահանդեսներում պլաստինացված մարմնի մասերի ցուցադրմանը։

Պլաստինացիայի ցուցահանդեսներ

խմբագրել

Առաջին 20 տարիների ընթացքում պլաստինացիան օգտագործվել է բժշկական ուսումնասիրության համար փոքր նմուշների պահպանման նպատակով։ 1990- ականների սկզբին սարքավորումների առաջընթացը ամջողջ մարմնի նմուշների պլաստինացման հնարավորություն տվեց, որոնցից յուրաքանչյուրի պատրաստումը մեկ անձից պահանջում է մինչև 1500 ժամ աշխատանք[35]։ Ամբողջ մարմինների առաջին ցուցահանդեսը ֆոն Հագենսը ցուցադրել է Ճապոնիայում 1995 թվականին։

Հաջորդ երկու տարիների ընթացքում Ֆոն Հագենսը ստեղծեց Körperwelten (Մարմնի աշխարհներ) հանրային ցուցահանդեսները՝ ցուցադրելով ամբողջ մարմիններ, որոնք պլաստինացիայի միջոցով պահպանվել էին իրական դիրքերում, և մասնատված մարմիններ՝ ցուցադրելու մարդկային անատոմիայի տարբեր կառուցվածքներն և համակարգերը։ Ամենավաղ ցուցահանդեսները ներկայացվել են Հեռավոր Արևելքում և Գերմանիայում, և Գյունթեր ֆոն Հագենսի ցուցահանդեսները հետագայում հյուրընկալվել են աշխարհի ավելի քան 50 քաղաքների թանգարաններում և վայրերում՝ գրավելով ավելի քան 29 միլիոն այցելու։

Գյունթեր ֆոն Հագենսի ստեղծած «Մարմնի աշխարհներ» ցուցահանդեսները հանրությանը ներկայացված իրական մարդկային մարմինների ինքնատիպ, նախադեպային անատոմիական ցուցահանդեսներ են և միակ անատոմիական ցուցանմուշները, որոնք օգտագործում են Պլաստինացիայի ինստիտուտին դոնորների նվիրաբերած մարմինները՝ «Մարմնի աշխարհներ»-ի առաքելությանը ծառայելու հստակ նպատակով՝ կրթել հանրությանը առողջության և անատոմիայի մասին։ Մինչ օրս ավելի քան 10,000 մարդ է համաձայնել իրենց մարմինները նվիրաբերել Պլաստինացիայի ինստիտուտին[27]։

2004 թվականին Premier Exhibitions-ը սկսեց իր «Bodies Revealed» ցուցահանդեսը Անգլիայի Բլեքփուլ քաղաքում, որը տևեց 2004 թվականի օգոստոսից մինչև հոկտեմբեր։ 2005 և 2006 թվականներին ընկերությունը բացեց իր «Bodies Revealed» և «Bodies...The Exhibition»-ը Սեուլում, Տամպայում և Նյու Յորք քաղաքում։ Արևմտյան ափի ցուցահանդեսը բացվել է 2006 թվականի հունիսի 22-ին Լաս Վեգասի Տրոպիկանա հանգստավայր-խաղատնում։ 2009թ. հունիսի դրությամբ «BODIES... The Exhibition» ցուցադրվում է Իռլանդիայի Դուբլին քաղաքի Ամբասադոր թատրոնում[36]։ Ցուցահանդեսն անցկացվում էր Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մինչև 2011 թվականի մարտի վերջ։

Պլաստինացիայի պատկերասրահները հասանելի են մի քանի բժշկական դպրոցներում, ներառյալ Միչիգանի համալսարանը (ունի պլաստինացման ամենամեծ լաբորատորիան)[37], Վիեննայի համալսարանը[38] և JSS բժշկական քոլեջը[39]։ Գյունթեր ֆոն Հագենսը պահպանում է պլաստինատների և պլաստինացման տեխնիկայի մշտական ցուցադրությունը Գերմանիայի Գուբեն քաղաքում գտնվող պլաստինարիումում[40]։

Տե՛ս նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «The Idea behind plastination». Institute for Plastination. 2006. Վերցված է 2012 թ․ մայիսի 1-ին.
  2. Weiglein, A. H. (2005). «Overview & General Principles of the Plastination Procedures». 8th Interim Conf Plast. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 27-ին.
  3. 3,0 3,1 von Hagens, Gunther; Klaus Tiedemann; Wilhelm Kriz (1987). «The current potential of plastination». Anatomy and Embryology. 175 (4): 411–21. doi:10.1007/BF00309677. PMID 3555158. S2CID 21077765.
  4. 4,0 4,1 Henry, Robert W.; Larry Janick; Francis Paul Salmos (1997 թ․ փետրվար). «Specimen preparation for silicone plastination» (PDF). Journal of the International Society for Plastination. 12 (1). ISSN 1090-2171. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 27-ին.
  5. 5,0 5,1 Bickley, Harmon C.; Robert S. Conner, Anna N. Walker and R. Lamar Jackson (1987 թ․ հունվար). «Preservation of tissue by silicone rubber impregnation» (PDF). Journal of the International Society for Plastination. 1 (1): 30–39. ISSN 1090-2171. Արխիվացված (PDF) օրիգինալից 2015 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 10-ին.
  6. Կաղապար:Ref patent
  7. Կաղապար:Ref patent
  8. Կաղապար:Ref patent
  9. «Preservation by Plastination». BIODUR. Արխիվացված է օրիգինալից 2016-03-03-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 5-ին.
  10. Rymer, Eric. «History of Burial Beliefs in Ancient Egypt». History Link 101. Արխիվացված է օրիգինալից 2022-01-18-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 11-ին.
  11. «Formaldehyde: Its Development And History Since 1868» (PDF). Museum of Funeral Customs. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2005 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 11-ին.
  12. Կաղապար:Ref patent
  13. 13,0 13,1 «Other Plastination Methods». International Society for Plastination. 1998 թ․ հոկտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 19-ին.
  14. «The Silicone S 10». International Society for Plastination. 2008. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 19-ին.
  15. «The COR-TECH Room Temperature». International Society for Plastination. 2008. Արխիվացված է օրիգինալից 2018-08-19-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 19-ին.
  16. «The Epoxy E 12». International Society for Plastination. 2008. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 19-ին.
  17. «The Polyester P35/P40». International Society for Plastination. 2008. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 19-ին.
  18. 18,0 18,1 «Life, Death, and One Man's Quest to Demystify the Inner Realms of the Human Body». Nexus. Fall 2004. Վերցված է 2009 թ․ փետրվարի 13-ին.
  19. Janick, L.; R. C. DeNovo; R. W. Henry (1997). «Plastinated Canine Gastrointestinal Tracts Used to Facilitate Teaching of Endoscopic Technique and Anatomy». Cells Tissues Organs. 158 (1): 48–53. doi:10.1159/000147910. PMID 9293297.
  20. «KSUCVM Plastination Laboratory». Vet.ksu.edu. 2009 թ․ հունվարի 8. Վերցված է 2010 թ․ մարտի 18-ին.(չաշխատող հղում)
  21. Holladay SD, Hudson LC (1989). «Use of plastinated brains in teaching neuroanatomy at the North Carolina State University, College of Veterinary Medicine» (PDF). Journal of the International Society for Plastination. 3 (1): 15–17. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 19-ին.
  22. «Pathology Academic Resource Center: UT Health Science Center – Graduate School of Biomedical Science». pathology.uthscsa.edu. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 22-ին.
  23. «Virtual Campus Tour: PCOM Anatomy Lab». PCOM.edu. Արխիվացված է օրիգինալից 2022-01-28-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 29-ին.
  24. «First University to Acquire von Hagens Plastinations for University Teaching». European-hospital.com. 2008 թ․ հոկտեմբերի 28. Վերցված է 2010 թ․ մարտի 18-ին.
  25. «Vienna University Plastination Facility». Meduniwien.ac.at. Վերցված է 2010 թ․ մարտի 18-ին.
  26. «Medical Teaching Unit | Medical School | The University of Sheffield». www.sheffield.ac.uk (անգլերեն). The University of Sheffield. 2020 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 5-ին.
  27. 27,0 27,1 «Institute». Bodyworlds.com. Վերցված է 2010 թ․ մարտի 18-ին.
  28. Singh, Debashis; Von Hagens, G (2003 թ․ մարտ). «Scientist or showman?». BMJ. 326 (7387): 468. doi:10.1136/bmj.326.7387.468. PMC 1125369. PMID 12609939.
  29. «Religions and the Autopsy: Overview, Islam, Judaism». 2020 թ․ հունիսի 30 – via eMedicine. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  30. «Life after death: Donating your body for research». The Independent. 2009 թ․ փետրվարի 17.
  31. Blain, Glenn. «Two state lawmakers want to change law requiring morgues, hospitals to give unclaimed bodies to schools». nydailynews.com.
  32. KTVI (2007 թ․ օգոստոսի 28). «No Body World Exhibit For Catholic Field Trips». Fox Television Stations. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 17-ին.
  33. «Archdiocese of Vancouver – Body Worlds Exhibit». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 13-ին.
  34. Deborah Sussman Susser (2007 թ․ փետրվարի 9). «'Body Worlds' comes to Phoenix – Jewish News of Greater Phoenix». Jewishaz.com. Վերցված է 2010 թ․ փետրվարի 25-ին.
  35. Chambless, Ross (2008 թ․ սեպտեմբերի 19). «TheLeonardo Podcast no. 1» (MP3). Վերցված է 2009 թ․ մայիսի 8-ին.
  36. [1](չաշխատող հղում).
  37. «Plastination». Med.umich.edu. Վերցված է 2010 թ․ մարտի 18-ին.
  38. «Plastination at the Vienna University». Meduniwien.ac.at. Վերցված է 2010 թ․ մարտի 18-ին.
  39. «Jagadguru Sri Shivarathreeshwara University». www.jssuni.edu.in.
  40. «The Plastinarium – What is it?». www.plastinarium.de. Gubener Plastinate GmbH. Արխիվացված է օրիգինալից 2022-06-30-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.

Հավելյալ ընթերցանություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պլաստինացիա» հոդվածին։