Պիտայա կամ պիտահայա, Hylocereus և Stenocereus խմբի կակտուսների մի քանի տեսակի պտուղների ընդհանուր անվանումը։ Այս պտղի անգլերեն կիրառելի անունն է «dragon fruit» («վիշապի միրգ»)[1][2]։

Hylocereus undatus տեսակի պիտայա Թայվանի շուկայում
Stenocereus queretaroensis տեսակի պիտայա, կեղևազրկված և պատրաստ օգտագործելու

Այս տեսակի բույսերը փաթաթվող էպիֆիտային լիանանման կակտուսներ են, որոնք տարածված են Մեքսիկայում, Կենտրոնական և Հարավային Ամերիկայում։ Դրանցից շատերին բնորոշ են գիշերը բացվող խոշոր հոտավետ սպիտակ ծաղիկները։ Ներկայումս այս բույսերը արդյունաբերական կերպով մշակվում են Հարավարևելյան Ասիայի շատ երկրներում, ինչպես՝ Վիետնամ, Թաիլանդ, Ֆիլիպիններ, Ինդոնեզիա,Շրի Լանկա, Մալայզիա, Ճապոնիայում (Օկինավա կղզի), Չինաստանում, Թայվանում, նաև ԱՄՆ-ում (Հավայի), Իսրայելում, հյուսիսային Ավստրալիայում[2][3]։

Պատմություն խմբագրել

1553 թվականին Պեդրո Սիեսա դե Լեոնի «Պերուի ժամանակագրություն» գրքում տրվել է պիտայայի առաջին նկարագրությունը․

  Առավել մեծ հովիտներն ու լանջերը (Արմա նահանգի) նման են այգիների, դրանք, համապատասխանաբար, բնակեցված և լի են տարբեր պտղատու ծառերով, որոնցից մեկը շատ համեղ է, մանուշակագույն, կոչվում է Պիտաայա։ Այս միրգն ունի մի յուրահատկություն, որ նույնիսկ մեկ հատ ուտելով՝ միզելու ցանկություն է առաջանում, իսկ մեզը դառնում է արնագույն[4]։  

Մշակում խմբագրել

 
Պիտայա միրգ տվող կակտուսների դաշտ, Լյանցզյան, Ֆուցզյան, Թայվան

Hylocereus-ը կարող է ապրել չափավոր տեղումներով չոր արևադարձային կլիմայի պայմաններում։

Պտուղները փաթաթվում են ծաղկելուց 30-50 օր հետո, երբեմն մեկ տարում դիտվում է 5-6 բերքատու շրջան։ Վիետնամի որոշ ագարակներում ամեն տարի մեկ հեկտարից արտադրում են մինչև 30 տոննա պիտայա[5][6]։

Մակաբույծներ և հիվանդություններ խմբագրել

Ավելորդ խոնավությունը կամ անձրևային տեղումները կարող են պատճառ հանդիսանալ, որ ծաղիկները սկսեն շուտ թափվել, իսկ պտուղները՝ փտել։ Հաճախ թռչունները կտցահարում են չհասած պտուղները։ Xanthomonas campestris բակտերիաներն առաջացնում են ցողունի փտում։ Dothiorella սնկերը կարող են պտղի վրա առաջացնել շագանակագույն հետքեր, բայց այդ հիվանդությունը հազվադեպ է հանդիպում։

Պտուղներ խմբագրել

Քաղցր պիտայան սովորաբար պատկանում է հետևյալ երեք տեսակներից մեկին՝ հարթ կեղևով, տերևանման պալարավոր ծածկույթով․

  • Hylocereus undatus (կարմիր պիտայա) - ունի կարմրավարդագույն պտուղ և սպիտակ միջուկ։
  • Hylocereus costaricensis (կոստա-ռիկյան պիտայա, կոչվում է նաև Hylocereus polyrhizus) - ունի կարմիր կեղևով պտուղ և կարմիր միջուկ։
  • Hylocereus megalanthus (դեղին պիտայա, ավելի վաղ պատկանում էր Selenicereus-ին) - ունի դեղին կեղևով պտուղ և սպիտակ միջուկ։

Պտուղը 150-600 գրամ է, առանձին տեսակներ կարող են կշռել մինչև մեկ կիլոգրամ[7]։ Միջուկն օգտագործվում է սննդի մեջ հում վիճակով, ունի քաղցր համ և պարունակում է քիչ կալորիաներ։ Հազվադեպ է հնչում կարծիք, որ պիտայան համեղ չէ, թեև համը կարող է ոչ այնքան դուրեկան թվալ։ Խորհուրդ է տրվում պիտայան ուտել մի փոքր սառեցրած վիճակով և չհամադրել այն սուր համ ունեցող ճաշատեսակների հետ։ Պիտայայից կարելի է պատրաստել հյութ կամ գինի կամ օգտագործել այլ խմիչքներին համ տալու նպատակով[8]։ Ծաղիկները ևս ուտելի են, դրանցից կարելի թեյ պատրաստել[9]։

Որպես միրգ օգտագործելիս պիտայան սովորաբար բաժանում են երկու ուղղահայաց հավասար մասերի։ Դրանից հետո կարելի է այն մասերի բաժանել (այնպես, ինչպես կտրում են դդումը) կամ գդալով դատարկել միջուկը[7]։ Թեև պիտայայի սերմերը հարուստ են արժեքավոր սննդանյութերով, լավ չծամելու դեպքում սովորաբար դրանք չեն մարսվում[10]։ Կեղևը ուտելի չէ, կարող է պարունակել նաև պեստիցիդներ։

Մեծ քանակությամբ կարմիր միջուկով պիտայա ուտելու դեպքում (օրինակ կոստա-ռիկյան) կարող է առաջանալ արյունամիզություն[11]։

Պիտայայի միջուկը պարունակում է շատ փոքրիկ սև սերմեր։ Եռացնելու դեպքում հոտը կորչում է։

Պիտայան արտաքինից կարող է լինել կարմիր կամ դեղին։ Դեղին պիտայան ավելի թանկարժեք է, որովհետև այն հազվադեպ են աճեցնում։ Կարմիր պիտայան ունի սպիտակ կամ կարմիր միջուկ։ Կարմիր միջուկով մրգերն ավելի դժվար է աճեցնել, այդ պատճառով ավելի քիչ են հասանելի։ Կարմիր միջուկով պտղի համն ավելի հագեցած է, քան սպիտակ միջուկովինը։

Սեղմելու դեպքում պիտայան հեշտությամբ վնասվում է, հետևաբար, դժվար է այն փոխադրել։ Պտղի համը կարելի է համեմատել կիվիի, իսկ կառուցվածքը՝ թզի հետ, բայց բույրն այդքան հագեցած չէ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Hylocereus undatus (dragon fruit)». CABI. 2018 թ․ հունվարի 3. Վերցված է 2018 թ․ ապրիլի 19-ին.
  2. 2,0 2,1 Morton JF (1987). «Strawberry pear; In: Fruits of warm climates». Center for New Crops & Plant Products, Purdue University, Department of Horticulture and Landscape Architecture, West Lafayette, Indiana. էջեր 347–8. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 8-ին.
  3. «Dragon fruit». National Library Board, Singapore Government. 2017. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 19-ին.
  4. «Сьеса де Леон, Педро. Хроника Перу. Часть Первая. Глава XVIII. — Киев, 2008 (пер. А. Скромницкий)». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 18-ին.
  5. Jacobs (1999)
  6. «Dragon Fruit - Amorentia Sweet Dragon Fruit» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 5-ին.
  7. 7,0 7,1 GG (2006)
  8. Small, Ernest (2011). Top 100 Exotic Food Plants (անգլերեն). CRC Press. էջ 105. ISBN 9781439856888. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 29-ին.
  9. K, Lim T. (2012). Edible Medicinal and Non-Medicinal Plants: Volume 1, Fruits (անգլերեն). Springer Science & Business Media. էջ 641. ISBN 9789048186617. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 29-ին.
  10. Ariffin AA, Bakar J, Tan CP, Rahman RA, Karim R, Loi CC (2008). "Essential fatty acids of pitaya (dragon fruit) seed oil". Food Chemistry. 114 (2): 561–564. doi:10.1016/j.foodchem.2008.09.108
  11. MMR (2008)

Գրականություն խմբագրել

  • Agricultura Sensitiva (AS) [2008]: El cultivo de Pitaya y su posicionamiento en el mercado. Retrieved 2008-JAN-19.
  • Ariffin, Abdul Azis; Bakar, Jamilah; Tan, Chin Ping; Rahman, Russly Abdul; Karim, Roselina & Loi, Chia Chun [2008]: Essential fatty acids of pitaya (dragon fruit) seed oil. Food Chemistry (in press) doi:10.1016/j.foodchem.2008.09.108
  • Felger, Richard & Moser, Mary B. (1985): People of the desert and sea: ethnobotany of the Seri Indians. University of Arizona Press, Tucson
  • Greenhouse Girl (GG) (2006): Dragon Fruit Արխիվացված 2009-01-08 Wayback Machine. Version of 2006-JUL-17. Retrieved 2007-JUN-16.
  • Jacobs, Dimitri (1999): Pitaya (Hylocereus undatus), a Potential New Crop for Australia. Australian New Crops Newsletter 11: 16.3. HTML fulltext Արխիվացված 2007-09-15 Wayback Machine
  • Lauri, Bob (2000): Ocean Oasis Field Guide — Stenocereus gummosus Արխիվացված 2011-01-20 Wayback Machine. Retrieved 2007-OCT-01.
  • Villalobos, Soraya; Vargas, Orlando & Melo, Sandra (2007): Uso, manejo y conservacion de «yosú», Stenocereus griseus (Cactaceae) en la Alta Guajira colombiana [Usage, Management and Conservation of yosú, Stenocereus griseus (Cactaceae), in the Upper Guajira, Colombia]. [Spanish with English abstract] Acta Biologica Colombiana 12(1): 99-112. PDF fulltext