Բացել գլխավոր ցանկը

Պինդ (հուն․՝ Εθνικός Δρυμός Πίνδου), ազգային պարկ Հունաստանում, որը տեղակայված է նույնանուն լեռնային զանգվածի հյուսիս-արևելյան մասում, Արևմտյան Մակեդոնիայի և Էպիրի տարածքում: Ձևավորվել է 1966 թվականին և զբաղեցնում է 6927 հեկտար տարածք[1]: Պարկի տարածքը իրենից ներկայացնում է դաշտ` ծածկված փշատերև անտառով: Ծառերից գերակշռում է սև սոճին (Pinus nigra) ներքևի հատվածներում և ռումելյան սոճին` ավելի բարձր թեքությունների վրա: Հանդիպում է նաև Հունաստանի համար աննախադեպ հազվադեպ սովորական սոճին (Pinus sylvestris)[2]:

Պինդ
Կատեգորիա ԲՊՀՄ — II (Ազգային պարկ)
Տարածք 69,27 կմ²
Պահպանվող կենդանիներ


Պահպանվող բույսեր ,
()

ՖաունաԽմբագրել

Հովտում բնադրում են 80 տեսակի թռչուններ: Գիշատիչներից հանդիպում են գերեզմանարծիվը (Aquila heliaca), քարարծիվը (Aquila chrysaetos), միջերկրածովյան բազեն (Falco biarmicus), ճուռակը, եվրոպական ճնճղաճուռակը (Accipiter brevipes), օձակեր արծիվը (Circaetus gallicus), գիշանգղը (Neophron percnopterus): Փայտփորիկներից այստեղ ապրում են սև (Dryocopus martius), սիրիական (Dendrocopos syriacus), սպիտակամեջք (Dendrocopos leucotos), միջին խայտաբղետ (Leiopicus medius) և ուրիշ չորս տեսակներ ևս: Բարձր թեքությունների վրա բնադրում է եղջերավոր արտույտը (Eremophila alpestris), հանդիպում է կարմրաթև մագլցողը (Tichodroma muraria)[2]:

Ազգային պարկը Հունաստանում այն հազվադեպ վայրերից է, որտեղ պահպանվել է եվրոպական գորշ արջի պոպուլացիան (Ursus arctos arctos): Այլ կաթնասուններից տարածքում հանդիպում են գայլը (Canis lupus), անտառային կատուն (Felis silvestris), քարակզաքիսը (Martes foina),այծյամը (Capreolus capreolus), սովորական սկյուռիկը (Sciurus vulgaris) և վարազը (Sus scrofa): Գետերում հանդիպում է ջրասամույրը (Lutra lutra)[2]: Նշված են մինչև հինգ տեսակի չղջիկներ, որոնցից ամենատարածվածը շիկակարմիր իրիկնաչղջիկն (Nyctalys noctula) է:

Երկենցաղներից խոնավ տեղերում հանդիպում է հունական գորտը (Rana graeca), խոտի գորտ (Rana temporaria), դեղնափոր արջադոդոշ (Bombina variegata), կանաչ դոդոշ (Bufo viridis) և ալպիական տրիտոն (Ichthyosaura alpestris), իսկ հրային սալամանդրան (Salamandra salamandra) նախընտրում է անատառային հատվածներ: Սողուններից հանդիպում է կանաչ մողես (Lacerta viridis), երեքգծանի մողես (Lacerta trilineata), կիկլադյան մողես (Podarcis erhardii), սովորական պղնձօձ (Coronella austriaca), ջրային լորտու (Natrix tessellata), նյարդային սահնօձ (Platyceps najadum), քթավոր իժ (Vipera ammodytes) և բալկանյան կրիա (Testudo hermanni):

Տարածքում հանդիպող միջատներից հետաքրքրություն են ներկայացնում երկարաբեղիկները (Cerambycidae), բազմաթիվ պոպուլիացիաներ են առաջացնում սգաթիթեռը (Nymphalis antiopa) և բազմագույնները (Nymphalis polychloros)[2]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Ευρωπαϊκή Ημέρα των Πάρκων, 24 Μαΐου
  2. 2,0 2,1 2,2 2,3 Bob Gibbons Greece. — Oxford University Press, 2003. — С. 42-44. — 316 с. — (Travellers' nature guides). — ISBN 0198504373