Միջերկրածովյան բազե

Միջերկրածովյան բազե
Միջերկրածովյան բազե
Միջերկրածովյան բազե
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Կարգ Բազեանմաններ (Falconiformes)
Ընտանիք Բազեներ (Falconidae)
Ցեղ Բազե (Falco)
Տեսակ Միջերկրածովյան բազե (F. biarmicus)
Միջազգային անվանում
Falco biarmicus
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 LC hy.svg
Քիչ մտահոգող տեսակ

Միջերկրածովյան բազե (լատ.՝ Falco biarmicus), բազեների ընտանիքի խոշոր գիշատիչ թռչուն։

Falco biarmicus feldeggii

ՏարածվածությունԽմբագրել

Ենթատեսակը տարածված է Հարավային Եվրոպայից մինչև Փոքր Ասիա և Անդրկովկաս։ Հայաստանում բնադրում է կենտրոնական մասում[1]։

ԷկոլոգիաԽմբագրել

Ապրում է լայն կիսաանապատային և լեռնատափաստանային տեղամասերի հետ հերթափոխվող ոչ բարձր ժայռոտ լեռներ խորշերի և ժայռեզրերի առկայությամբ։

Բնադրում է ժայռաքիվերին, խորշերում, ծառերի վրա, սովորաբար արևի ճառագայթներից պաշտպանված հատվածներում, նաև՝ այլ գիշատիչների հին բներում։ Սպիտակ, կարմրագորշ պտերով 3-4 ձվերի երկարությունը 50 մմ է։ Ձվադրում է տարեկան մեկ անգամ՝ մարտի առաջին կեսին-ապրիլի սկզբին։ Զարգացումը տևում է մեկ ամիս։ Ձագերը դուրս են գալիս ապրիլի վերջին-մայիսի սկզբին։ Հիմնականում սնվում են թռչուններով[1]։

ՊահպանությունԽմբագրել

Սակավաթիվ, քիչ ուսումնասիրված տեսակ է։ Գրանցված է նախկին ԽՍՀՄ Կարմիր գրքում։ Ընդգրկված է նաև ԲՊՄՄ Կարմիր ցուցակում քիչ մտահոգ կարգավիճակով։

Հիմնականում քարակաքավների թվաքանակի կրճատման հետևանքով կերային ռեսուրսները խիստ կրճատվել են։ Հայտնի է միայն մեկ զույգի առկայությունը։

Սպառնացող վտանգներից են գյուղատնտեսական նպատակներով կիսաանապատային և լեռնատափաստանային գոտիների հողերի ինտենսիվ յուրացումը և թունաքիմիկատների օգտագործումը, որը բացասական է ազդում ինչպես վերարտադրողական ունակությունների, այնպես էլ անմիջապես հասուն թռչունների վրա։ Բացասական ազդեցություն ունի նաև Մերձավոր Արևելքում որսորդական թռչունների վաճառքով զբաղվողների գործունեությունը, որը բներից ձագերին հանելու և հասուն թռչուններին բռնելու վտանգ է ներկայացնում[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Հայաստանի Կարմիր գիրք։ Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6